| Անուն Ազգանուն | Գումարի չափը |
|---|---|
| Hamo Jeretsian | 50000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 60000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 170000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 120000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Tsovinar Harutyunyan | 10000.00 AMD |
| Hamo Jeretsian | 100000.00 AMD |
| Hamo Jeretsian | 200000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Աստղիկ Ղուկասյան | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Sofiya | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Hamo Jeretsian | 200000.00 AMD |
| Gevorg Galstyan | 8000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Armen | 20000.00 AMD |
| Hamo Jeretsian | 100000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Hamo Jeretsian | 170000.00 AMD |
| Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
| Misak Sargsian | 100000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 50000.00 AMD |
| Tiroui Melkonian | 100000.00 AMD |
| Tiroui Melkonian | 81.00 AMD |
| Hamo Jeretsian | 100000.00 AMD |
| Rima Aivazian | 120000.00 AMD |
| Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
| Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Misak Sargsian | 100000.00 AMD |
| Իդա Ենգոյան | 20000.00 AMD |
| Hamo Jeretsian | 200000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 7777.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
| Արեգ Զոհրաբյան | 100000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100000.00 AMD |
| Misak Sargsian | 60000.00 AMD |
| Misak Sargsian | 50000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
| Anna-Sona Minasyan | 80000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
| Նայիրի Թնկրյան | 40000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
| Թամարա Գևորգյան | 50000.00 AMD |
| Sona Hovagimian-Minasyan | 80000.00 AMD |
| Anahit Marutyan | 20000.00 AMD |
| Anna Minasyan | 80000.00 AMD |
| Vahan Pokhsraryan | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
| Anzhela | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Vrezh Papazyan | 1999.00 AMD |
| Arev | 5000.00 AMD |
| Anna Amirkhanyan | 125000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Arev | 5000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
| Elisabeth Boursalian | 200000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
| Ida Yengoyan | 25000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Թեև տարին տասներկու ամիս է «Շիրակ կենտրոնը» պայքարում աղքատության դեմ, սակայն այս օրերին կազմակերպության կողմից իրականացվող բարեգործական ձեռնարկները նվիրեցինք հենց այս օրվան: Այն ինչին ականատես են լինում , «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, աղետի գոտու տնակային ավաններում, ուր հարյուրավոր ընտանիքներ, միայնակ տարեցներ և երեխաներ ամենօրյա գոյամարտ են մղում ծայրահեղ աղքատության ճիրաններից ազատվելու համար:
1. Տնակային ավաններում բնակվող ընտանիքներին, մոտալուտ ձմռանը փոքրիշատե ջերմություն պարգևելու նպատակով, «Շիրակ կենտրոնի»` «Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին. 2016-2017 թթ.» բարեգործական ամենամյա ձեռնարկը սկսելուց առաջ փորձեցինք մի փոքր ուսումնասիրություն կատարել, պարզելու համար, թե ինչպես են նրանք նախապատրաստվել և արդյո՞ք ձեռք բերել են վառելափայտ և ինչպես են դիմագրավելու ցրտաշունչ ձմռանը: Տասնյակ ընտանիքների համար վառելիքի հայթայթման վայրերը հիմնականում աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտներն են: Կուտակել են ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր: Այս պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել:



2. Այս օրերին առաջին հերթին վառելափայտ տրամադրեցինք Գյումրու վագոն-տնակներում իրենց մի կերպ գոյատևող տասնյակ միայնակ տարեցների: Հատուկ ուզում ենք շեշտել, որ նրանցից շատերը մեր այցելություններից առավել ուրախ էին, քան վառելափայտի և այլ օգնությունների համար, որը տրամադրում ենք նրանց: Առանց վարանելու կարելի է ասել, որ տնակային ավաններում շուրջ 28 տարի բնակվող միայնակ տարեցներից յուրաքանչյուրի կյանքի պատմությունը մի իսկական ողբերգություն է:



3. 77-ամյա Էմմա տատը մեծ կամքի տեր կին է, միայնակ խնամում է իր անկողնային հիվանդ որդուն: Ծառերի ճյուղեր կտրատելու և ձմռան վառելիք հայթայթելու պատճառով մի քանի օր առաջ վնասել էր ձեռքը: Թեև վատ տեսողությանը, ամեն օր ասեղնագործությամբ է զբաղվում: Երազում է մի օր վաճառել իր աշխատանքները: Ի դեպ մեր ուրախությունը ուզում ենք արտահայտել, եթե տարիներ շարունակ նրա ձեռագործ աշխատանքների հիմնական գնորդը , «Շիրակ կենտրոնն» էր, ապա մեր ֆեյսբուքյան էջում այդ մասին հրապարակումից անմիջապես հետո մի շարք գործընկերներ ցանկացել են գնել նրա աշխատանքներից:


4. Տնակային ավաններում կարծես ամեն ինչ իրար է խառնված, ինչպես կյանքում, այնպես էլ շրջապատում: Բայց այն ինչ կարող ենք տեսնել տնակային ավաններից մեկում բնակվող մի շատ բարի միայնակ տարեցի կացարանի բակում և մոտակա տարածքում՝ անհավատալի է թվում: Ամենուր մաքրություն է, շրջակա ամբողջ տարածքը կանաչապատել, զարդարել է և իսկական հանգստի վայրի է վերածել: Մեր հերթական այցելության պահին նա հարակից տարածքների ծառերն էր էտում, իսկ կտրված ճյուղերն էլ որպես վառելափայտ դասավորում տնակի մի անկյունում:


5. Տարիներ շարունակ, գրեթե ամեն օր շփվելով սոցիալապես ծայրահեղ պայմաններում բնակվող անօթևան ընտանիքների հետ, թվում է, թե այդ ամենը մեզ համար վերածվել է սովորական երևույթի: Պարբերաբար հանդիպում ենք այնպիսի աղքատության, որ չցնցվել պարզապես անհնարին է: Անմարդկային, ցանկացած բանտի պայմաններից անհամեմատ սոսկալի վիճակում, ընդամենը 3 քառակուսի մետր տարածքում, Սլաբոդկա կոչվող թաղամասի ծայրամասում գտնվող, խարխուլ, առանց պատուհանի և անգամ արևի լույսի մի խրճիթում հանդիպեցինք իր միակողմանի ծնողազուրկ 6-ամյա, մանկուց առողջական խնդիրներ ունեցող որդու հետ բնակվող կնոջը: Հոր՝ վիրավոր ազատամարտիկի մահից հետո էլ ավելի է դժվարացել նրանց կյանքը:


Անչափ երախտապարտ ենք «Շիրակ կենտրոնի» բոլոր բարեկամներին: Նրանց նվիրատվությունների շնորհիվ է, որ այս և այլ հարյուրավոր կարիքի մեջ գտնվող մարդիկ մենակ և անօգնական չեն: Ձեզանից յուրաքանչյուրը ևս կարող է իր ներդրումն ունենալ, «Շիրակ կենտրոնի», աղքատ և անօթևան ընտանիքներին հասցեագրված բարեգործական ձեռնարկներին: Ա. «Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին. 2016-2017 թթ.» http://shirakcentre.am/hy/program/2016/16/
Բ. «Միասին կարող ենք Գյումրին օր առաջ ազատել վագոն-տնակներից» http://shirakcentre.am/hy/program/2016/14/
Գ. «Ոչ մի երեխա գրենական պիտույքներ և հագուստ չունենալու պատճառով դպրոցից չպետք է դուրս մնա» http://shirakcentre.am/hy/program/2016/12/
Դ. «Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» http://shirakcentre.am/hy/program/2016/11/
«Շիրակ կենտրոն» ՀԿ
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: