Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին. 2016-2017 թթ. 2016-09-22   2274     back to armenian

Գյումրիում, վագոն-տնակներում դեռևս բնակվում են հարյուրավոր ընտանիքներ, ովքեր զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից: Նրանց մեծ մասը գործազուրկ են, ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը կամ կենսաթոշակը, որը չի բավարարում անգամ սննդի համար:

Ձմռան ամիսներին տասնյակ ընտանիքների համար էլ վառելիքի հայթայթման վայրեր դառնում են հիմնականում աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել: Առավել ևս էլեկտրաէներգիայի վերջին թանկացումներից հետո, տնակային ավաններում հոսանքազրկումները կրում էին համատարած բնույթ:

Տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել վառելափայտի տրամադրման «Շիրակ կենտրոնի» բարեգործական ամենամյա ձեռնարկը: Անօթևան ընտանիքների կացարաններում մոտալուտ ձմռանը ևս փոքրիշատե ջերմություն ապահովելու նպատակով այս տարի՝ 2016-2017 թթ. ևս հայտարարում է ձմռան վառելիքի բաժանման «Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի մեկնարկի մասին:

«Շիրակ կենտրոնն» իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր կարձագանքեն կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ջերմություն պարգևելու բարեգործական ձեռնարկին միանալու մեր կոչին:

Այս պահի դրությամբ  նվիրատվություններ են կատարել.

1. Petra Beok- Գերմանիա, 50 պարկ
2. Լևոն Ենգիբարյան - ԱՄՆ, 100 պարկ
3. Նարվիկ և Շաքե Փերյան - ԱՄՆ, 180 պարկ
4. Միկո և Ռիմա - ԱՄՆ, 80 պարկ 
5. Օշին և Անի Այվազյան - ԱՄՆ, 25 պարկ
6. Շանթ և Սևան Քոչարյան, Արթին և ԹԷնի Բեթփէրա, Էմին Ղարախանյան, Կարին և Սարին Շաթիկիան - ԱՄՆ, 120 պարկ
7. Mr+Mrs. Dikran Kurian, Mr+Mrs. Sarkis Demircioglu և Mr+Mrs. Herman Hintiryan - ԱՄՆ- 600 պարկ
8. Անհայտ բարերար - Ավստրիա - 100 պարկ

Նվիրատվություններ կարող եք կատարել ստորև բերվող հաշվեհամարներից որևէ մեկին.

Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA, SWIFT CODE: INJSAM22 AMD - 2052622035941001
EUR - 2052622035941040 
RUB - 20526 22035941041 
USD - 20526 22035941020

Արդշինբանկ, Գյումրի, Գայի փողոց,
Հաշվեհամարը՝ USD- 2472601614240020 

Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ 
ՀՎՀՀ՝ 05532775

 

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: