Ջազ ռոք Լենինական 1964-1988 ալմանախի շնորհանդես-վաճառք 2017-11-30   395

Գյումրու մշակութային պատմության ևս մեկ կարևորագույն էջ բացվեց:

Լյուդա Բիլբիլիդին, երաժշտության փայլուն գիտակը երկար տարիներ ճգնելով, Լենինական-Գյումրու համար մի հրաշալի աշխատություն պատրաստեց՝ Լենինականում 1964-ից 1988 թթ. ջազ-ռոք խմբերի պատմության տեղեկատուն, հագեցված ուշագրավ փաստերով և լուսանկարներով: Գրքի հրապարակումը նաև հեղինակի կյանքի ամենամեծ երազանքն է: 

Людмила Билбилиди много лет работала ведущей на «Шант» радио и ТВ «Ширак» – энтузиаст и блестящий знаток музыкальной жизни города - на протяжении многих лет совершенно бескорыстно готовила эту замечательную работу по истории джазовых коллективов и рок-групп Ленинакана (Гюмри), охватывающую период с 1964-го по 1988-й год. 

Դեկտեմբեր 6-ին «Շիրակ կենտրոնի» Շալե Գյումրի գեղեցիկ սրահում կկայանա «Ջազ-ռոք Լենինական 1964-1988» ալմանախի շնորհանդես-վաճառքը: Վաճառքից գոյացած գումարը կտրամադրվի «10.000 պարկ վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին»http://shirakcentre.am/hy/program/2017/32/ բարեգործական ծրագրին:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: