«10.000 պարկ վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին» 2017-10-02   6     in english

Գյումրու և հարակից գյուղական համայնքների բազմահարյուր տնակներում և կիսախարխուլ կառույցներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել վառելափայտի տրամադրման «Շիրակ կենտրոնի» ամենամյա բարեգործական ձեռնարկը: Կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից զուրկ, մի կերպ գոյատևող հարյուրավոր ընտանիքներ գործազուրկ են, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը կամ կենսաթոշակը, որը չի բավարարում անգամ սննդի համար:

Ձմռան ամիսներին բազմաթիվ ընտանիքների համար էլ վառելիքի հայթայթման վայրեր դառնում են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզների ծխից կարելի է շնչահեղձ լինել:

Նրանց կացարաններում փոքրիշատե ջերմություն ապահովելու նպատակով «Շիրակ կենտրոնը» այս ձմռանը ևս նախաձեռնել է վառելիքի բաժանման. «10.000 պարկ վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին» բարեգործական ձեռնարկը:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր արձագանքում են կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ջերմություն պարգևելու բարեգործական ձեռնարկին միանալու մեր կոչին:

Նվիրատվություններ են կատարել.

1. Հերման Խնդիրեան – ԱՄՆ

2. Վարդան Նազարեան – ԱՄՆ

3. Նարվիկ և Շաքե Փերյաններ– ԱՄՆ

4.Լևոն Չաքմաքյան - ԱՄՆ

5. Անժելա Գրիգորյան և ընկերներ - Երևան

6. Սյուզաննե Արաբյան - ԱՄՆ

7. Տեր և Տիկին Դիգրան և Առլետ Քուրիան - Լոս-Անջելես, Կալիֆորնիա

8. Արթուր Կոնչագյուլ /լուսահոգի մայրիկի՝ Լուսի Կոնչագյուլի հիշատակին/ - ԱՄՆ

9.  Սարգիս Դեմիրջիօղլու - ԱՄՆ

10. Անհայտ նվիրատու - Երևան

11. Narine Jeude, Andranik Mikayelyan - Գերմանիա

12. Մարինա Նուշիկյան - Երևան

13. Հռիփսիկ և Ռոբերտ Շատիկյան, Ռիմա և Միկո Այվազյան - ԱՄՆ

14. Մարինա Նուշիկյան - Երևան

15. Արթուր Մադոյանը թոռնիկների՝ Անգելինայի  և Էմիլի կողմից - ԱՄՆ

Նվիրատվություններ կարող եք կատարել այս հաշվեհամարներից որևէ մեկին.

Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA,

SWIFT CODE: INJSAM22

AMD - 2051222035941001

EUR - 2051222035941040

RUB - 20512 22035941041

USD – 2051222035941020    

 

ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH

S.W.I.F.T CODE: ASHB AM 22XXX 7 Gay str. GYUMRI,

REPUBLIC OF ARMENIA

USA – 2472601614240020

AMD - 2472601614240000

EUR – 2472603273480000

Հասցե՝ Գյումրի, Մ. Խորենացի 50/4,

Հեռ. +(374 91) 45-13-37, +(374 55) 06-69-92

«Շիրակ կենտրոն» ՀԿ

ՀՎՀՀ՝ 05532775

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: