Անուն Ազգանուն Գումարի չափը
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անահիտ Ավանեսյան 60000.00 AMD
Lyubushina Oksana 10000.00 AMD
Nikolai Petrosian 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 500.00 AMD
Вазген Варданян 10000.00 AMD
Անահիտ Ավանեսյան 50000.00 AMD
Արև Դուրգարյան 10000.00 AMD
Անահիտ 50000.00 AMD
Արև Դուրգարյան 10000.00 AMD
Narek Aloyan 5000.00 AMD
Արև Դուրգարյան 10000.00 AMD
Tiroui Melkonian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000000.00 AMD
Արև Դուրգարյան 10000.00 AMD
HERMAN HINTIRYAN 1000000.00 AMD
Արև Դուրգարյան 10000.00 AMD
Արև Դուրգարյան 10000.00 AMD
Արև Դուրգարյան 10000.00 AMD
Anna Vardanyan 20000.00 AMD
Flux Technologies Inc - Gor Vardanyan 20000.00 AMD
Հայկ Սայադյան 20000.00 AMD
Վրույր Սայադյան 10000.00 AMD
Ներսես Մարտիրոսյան 20000.00 AMD
Տաթևիկ Սայադյան 50000.00 AMD
Panarmenian Geographic Association 50000.00 AMD
Ռաֆայել Հովհաննիսյան 200000.00 AMD
Արա Մարգարյան 10000.00 AMD
Lucine Ghulyan 50000.00 AMD
Gaby Galoyan 50000.00 AMD
Pegas Travel Club 10000.00 AMD
HERMAN HINTIRYAN 200000.00 AMD
DAVID KONARSKI 200000.00 AMD
Sarkis Demircioglu 200000.00 AMD
Rudy Demircioglu 200000.00 AMD
HERMAN HINTIRYAN 200000.00 AMD
Hayk Hakobyan 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 4000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
HERMAN HINTIRYAN 200000.00 AMD
Sarkis Demircioglu 200000.00 AMD
Sarkis Demircioglu 100000.00 AMD
Rudy Demircioglu 100000.00 AMD
Vahan Tumasyan 1000.00 AMD
Паша Айвазян 1000.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Միասին կարող ենք Գյումրին օր առաջ ազատել վագոն-տնակներից 2017-04-05   266     in english

1988-ի դաժան աղետից անցել է ավելի քան քառորդ դար, սակայն Գյումրիում շարունակում է իշխել աղետի ճնշող հոգեբանությունը: Այսօր էլ քաղաքով մեկ սփռված են ավելի քան 3500 կիսախարխուլ վագոն-տնակներ: Անգամ նախորդ տարիներին բնակարաններ ստացած ընտանիքների մի մասը չեն շտապում դրանք քանդել և Գյումրին ազատել աղետը հիշեցնող այդ ծանր պատկերներից: 

 Միանշանակ է, որ Գյումրին հնարավոր չէ դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից, քանի դեռ քաղաքը չի ազատվել կիսախարխուլ տնակներից, որոցից մոտ 1000-ը նույնիսկ բնակելի չեն: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքը վագոն-տնակներից ազատելու լավագույն տարբերակներից մեկը կլինի այն, որ հատկապես չբնակեցված խարխուլ կացարանները գնվեն տնօրինողներից ու պարզապես քանդվեն: Իսկ քանդված վագոն-տնակներից առաջացած փայտանյութն էլ որպես ձմռան վառելիք բաժանվի այլ վագոն-տնակներում բնակվող անօթևան ընտանիքներին:

    «Շիրակ կենտրոնը» վագոն-տնակներում բնակվող անօթևան ընտանիքներին ձմռան ամիսներին ջերմություն պարգևելու նպատակով Հայաստանի անտառապատ համայնքներից յուրաքանչյուր տարի ձեռք է բերում մոտ 300 խորանարդ մետր փայտ և բաժանում է կարիքավոր ընտանիքներին: Ստացվում է, որ սրանով մեր կազմակերպությունը հարկադրաբար նպաստում է, որ յուրաքանչյուր տարի մոտ 1000 ծառ պակասի մեր առանց այդ էլ սակավաթիվ անտառներից: Իսկ մեր այս նոր բարեգործական նախաձեռնությունը կնպաստի, որ անտառները հատելու փոխարեն անօթևան ընտանիքներին որպես ձմռան վառելիք տրամադրվի կիսախարխուլ վագոն-տնակները քանդելուց առաջացած փայտանյութը: Ավելին, վագոն-տնակների քանդումից առաջացած մետաղական մասերն էլ կփոխանակվեն փայտանյութով կամ կվաճառվեն, և առաջացած գումարով կրկին կգնվեն վագոն-տնակներ՝ քանդման նպատակով: Ներկա պահին Գյումրիում կիսախարխուլ մեկ վագոն-տնակի արժեքը կազմում է 600-ից 800 դոլար: Քանդման ենթակա յուրաքանչյուր տնակը կլուսանկարվի, կներկայացվեն նաև քանդման գործընթացն ու ավարտից հետո մաքրված տարածքները պատկերող լուսանկարները, տեսանյութերը: Դրանք կտեղադրվեն մեր՝ www.shirakcentre.org կայքում և հանրապետության համեմատաբար ազդեցիկ էլեկտրոնային պարբերականներում, ինչպես նաև կներկայացվեն տվյալ տնակի ձեռք բերման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերած հովանավորին:

   Առաջարկվող ծրագիրն ունի կարևորագույն 5 բաղադրիչներ՝

  Առաջինը` հոգեբանականն է. գյումրեցու մեջ հույս կարթնանա, որ մի օր իր սիրելի քաղաքը կվերագտնի նախկին հմայքը՝ առանց վագոն-տնակների:

  Երկրորդը` սոցիալականն է. ձմռան ամիսներին տնակներում պատսպարված անօթևան ընտանիքներին կտրամադրվի անվճար վառելանյութ:

 Երրորդը` քաղաքաշինականն է. Գյումրիում զգալի համայնքապատկան տարածքներ կազատվեն ժամանակավոր կացարաններից, ինչը կտա կառուցապատման աշխատանքների իրականացման և քաղաքի տեսքի վերականգնման հնարավորություն:

  Չորրորդը՝ բնապահպանական է: Անտառները հատելու փոխարեն ձմռան վառելափայտ կառաջանա խարխուլ և խոնավ, վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակների քանդուցքից:

    Հինգերորդը` զբաղվածության բաղադրիչն է. այս ծրագրի իրականացման գործողություններում կընդգրկվի տնակային ավաններում բնակվող 10-15 մարդ, որոնք վաղուց մատնված են գործազրկության:

  Բյուջեով նախատեսված գումարը կծախսվի տնակների ձեռք բերման, դրանց քանդման, վառելափայտի պատրաստման ու բաժանման աշխատանքներ իրականացնելու համար:

  Այս ծրագրի իրականացման նպատակով դիմում ենք մեր բոլոր գործընկերներին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց ու կազմակերպություններին՝ կոչ անելով արձագանքել և կատարել նվիրատվություններ ստորև նշված հաշվեհամարներից որևէ մեկին.

 Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ

 

Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA,

SWIFT CODE: INJSAM22

AMD -  2052622035941001

EUR - 2052622035941040

RUB - 20526 22035941041

USD - 20526 22035941020

Արդշինբանկ, Գյումրի, Գայի փողոց, Հաշվեհամարը՝  USD- 2472601614240020

Բարեգործական ծրագրին հովանավորել են՝

1. Հերման Խնդիրեանի (Herman Hintiryan-USA)

2. Վարդան Նազարեան (Vartan Nazarian-USA)

3.  Նարվիկ և Շաքե Փերյան – ԱՄՆ

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: