Անուն Ազգանուն Գումարի չափը
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անահիտ Ավանեսյան 60000.00 AMD
Lyubushina Oksana 10000.00 AMD
Nikolai Petrosian 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 500.00 AMD
Вазген Варданян 10000.00 AMD
Անահիտ Ավանեսյան 50000.00 AMD
Արև Դուրգարյան 10000.00 AMD
Անահիտ 50000.00 AMD
Արև Դուրգարյան 10000.00 AMD
Narek Aloyan 5000.00 AMD
Արև Դուրգարյան 10000.00 AMD
Tiroui Melkonian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000000.00 AMD
Արև Դուրգարյան 10000.00 AMD
HERMAN HINTIRYAN 1000000.00 AMD
Արև Դուրգարյան 10000.00 AMD
Արև Դուրգարյան 10000.00 AMD
Արև Դուրգարյան 10000.00 AMD
Anna Vardanyan 20000.00 AMD
Flux Technologies Inc - Gor Vardanyan 20000.00 AMD
Հայկ Սայադյան 20000.00 AMD
Վրույր Սայադյան 10000.00 AMD
Ներսես Մարտիրոսյան 20000.00 AMD
Տաթևիկ Սայադյան 50000.00 AMD
Panarmenian Geographic Association 50000.00 AMD
Ռաֆայել Հովհաննիսյան 200000.00 AMD
Արա Մարգարյան 10000.00 AMD
Lucine Ghulyan 50000.00 AMD
Gaby Galoyan 50000.00 AMD
Pegas Travel Club 10000.00 AMD
HERMAN HINTIRYAN 200000.00 AMD
DAVID KONARSKI 200000.00 AMD
Sarkis Demircioglu 200000.00 AMD
Rudy Demircioglu 200000.00 AMD
HERMAN HINTIRYAN 200000.00 AMD
Hayk Hakobyan 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 4000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
HERMAN HINTIRYAN 200000.00 AMD
Sarkis Demircioglu 200000.00 AMD
Sarkis Demircioglu 100000.00 AMD
Rudy Demircioglu 100000.00 AMD
Vahan Tumasyan 1000.00 AMD
Паша Айвазян 1000.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Ամանորը դիմավորենք միասին, ամանորյա հեքիաթային գիշերը միայնակ տարեցների հետ 2016-11-22   268     in english

1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անգամ ավելի քան քառորդ դար անց,  շուրջ երեք հազար ընտանիք, այդ թվում տասնյակ միայնակ տարեցներ, շարունակում են բնակվել Գյումրու խարխուլ վագոն-տնակներում և անձրևներից ու ձյան հալոցքներից անպաշպան, կիսաքանդ ու վթարային շենք-շինություններում:

   Նրանցից շատերի հիմնական ապրուստի միջոցը կենսաթոշակն է, որը նույնիսկ կոմունալ ծախսերի վճարումները կատարելուն չի բավարարում,  թերսնվածությունը դարձել է սովորական երևույթ: 

Տարիների ընթացքում տնակային ավանների նոսրացմամբ, շատ միայնակ տարեցներ պարտադրված ապրում են մեկուսացած կյանքով, ծանր ու անօգնական վիճակում: Նրանք հոգեբանական առավել ծանր վիճակում են հայտնվում հատկապես տոնական օրերին՝ ամանորի գիշերը, երբ մենակ են դիմավորում իրենց տնակներում:

Այդ իսկ նպատակով «Շիրակ կենտրոնը» տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների համար ամանորի գիշերը կազմակերպում է «Ամանորը դիմավորենք միասին» խորագիրը կրող երեկույթ: Այն սկսվելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան և տևելու է մինչև հունվարի 1-ի լուսաբաց՝ ճոխ սեղանների շուրջ, «Շիրակ կենտրոնի» հեքիաթային և զարդարված սրահում:

Կամավորների աջակցությամբ միայնակ 70 տարեցներ կուղեկցվեն միջոցառման վայրը: Ամանօրյա տոնակատարության ընթացքում նրանք ճոխ սեղանների շուրջ կհյուրասիրվեն, կերգեն, կպարեն, Ձմեռ պապի և Ձյունանուշիկի մասնակությամբ միասին կշնորհավորեն նոր տարին, ապա լուսաբացին կուղեկցվեն իրենց կացարանները:

Անշուշտ այն հիշարժան կլինի միայնակ տարեցների համար:

Ամանորյա միջոցառման ծախսերը նվազագույնը կազմում է 500 000 դրամ, ևս 250 000 դրամ սննդամթերքի պարկեր պատրաստելու և  բաժանելու համար

Սահմանված բյուջեից ավել հանգանակված գումարները կծախսվեն անօթևան ընտանիքներին վառելափայտի ձեռք բերման նպատակով:

Հարգելի բարեկամներ եթե  ցանկանում եք աջակցել միջոցառման կայացմանը, ապա  կարող եք դրամական նվիրատվություն կատարել հետևյալ հաշվեհամարներից որևէ մեկով: Ի դեպ նվիրատուներին ևս սիրով հրավիրում ենք ամանորի գիշերը անցկացնելու միայնակ և անօթևան տարեցների հետ :

ARDSHINBANK CJSC,  GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7 

Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA 

USA $– 2472601614240020

AMD - 2472601614240000

EUR -  2472603273480000

Shirak Centre NGO

Նախաձեռնությանն միացել են.

1.Մարինե Անտոնյան բարեգործական հիմնադրամ

2.Narvik & Shake Perian - ԱՄՆ

3.Herman Hintiryan - ԱՄՆ

4. Vartan Nazarian - ԱՄՆ

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: