Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

«Տեսա՞ք, թե մարդիկ ինչ ուրախ էին, իսկ այդ միջավայրում անհնար է ժպտալ, մարդիկ հարմարվել են էդ պայմաններին». Վահան Թումասյան 2021-12-10   509     

«Տեսա՞ք, թե մարդիկ ինչ ուրախ էին, իսկ այդ միջավայրում անհնար է ժպտալ, մարդիկ հարմարվել են էդ պայմաններին». Վահան Թումասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը

– Պարո՛ն Թումասյան, Սպիտակի երկրաշարժից 33 տարի անց ի՞նչ իրավիճակ է Գյումրիում: Մարդիկ, որոնք երկրաշարժի հետևանքով անօթևան դարձան, այժմ ապահովվա՞ծ են բնակարանով:

– Նման հարցերին ինչ պատասխանում էի 7-8 տարի առաջ, ցավոք, այսօր ևս նույն բանն եմ ասելու: Նույն վիճակն է, որևէ փոփոխություն չկա: Մոտավորապես 3000 տնակ, կան նաև մոտ 3 տասնյակ վթարային բազմաբնակարան շենքեր, որոնք վաղուց պետք է նորոգված ու տերերին հանձնված լինեին: 

Մոտավորապես 2500-3000 ընտանիք անօթևան է: Այդ վթարային շենքերը նախկին գործարանային հանրակացարանների նման կիսաքանդ վիճակում կանգնած են, քաղաքը, ըստ էության, մաքրված չէ ոչ միայն տնակներից, այլ նաև այդ վթարային շենքերից: 

33 տարին բավական ժամանակ էր, որ գոնե այդ տնակներն ու վթարային շենքերը չլինեին: Այդ շենքերի մեծ մասում առհասարակ մարդ էլ չի բնակվում: Ընդհանուր պատկերը սա է, բայց երկրաշարժից հետո ցավալին այն է, որ չկարողացանք նաև աշխատատեղերը վերականգնել: 

Չկարողացանք Գյումրին դարձնել որպես բնակչության համար պիտանի համայնք, որ մարդիկ կարողանային աշխատել ու ապրել, անջրդի հողերը շարունակեցին մնալ այդպիսին, ձեռնարկություններ չբացվեցին, բիզնեսի համար նպաստավոր որևէ բան չստեղծվեց, ինչի հետևանքով էլ Գյումրիում ծայրահեղ աղքատությունը թույլ չի տալիս, որ մարդիկ իրենք իրենց բնակարանային ու հարակից խնդիրները լուծեն:

– Այս տարիների ընթացքում իրավիճակի որևէ փոփոխություն չունենալն ինչի՞ հետևանք է, պետական ու համայնքային բյուջեն բավարար չէ՞ր, որ որոշ չափով իրավիճակը շտկվեր:

– Համայնքային բյուջեից վերջին 6-7 տարիներին ոչ մի բնակարան չի նվիրվել կամ շահագործվել Գյումրիում, բայց կարող էին, չէ՞, տարեկան գոնե մի շենք շահագործել: Ոչինչ չի արվում, որպեսզի աղետի գոտում խնդիրները չխորանան: 

Մարզային իշխանությունների ամենամեծ մեղքն այն է, որ բոլոր ժամանակներում Հանրապետական իշխանություններին քծնելու համար իրական պատկերը չէին ներկայացնում, այսինքն՝ չեն պահանջել ու չեն ստացել, չեն կատարել իրենց հիմնական ֆունկցիան, որն՝ է պաշտպանել իրենց համայնքի շահերը: 

– Հանրապետական իշխանության հեռանալուց հետո մարզային մարմինների մոտ այդ առումով փոփոխություն կա՞, այս 3 տարվա ընթացքում իշխանությանը որևէ բան ասե՞լ են, պարո՛ն Թումասյան:

– Փոխվել է հասարակական հարաբերությունը, եթե նախորդ իշխանությունների ժամանակ հասարակական դժգոհություն կար, գալիս բողոքում ու տուն էին ուզում, ապա այս 3 տարվա ընթացքում առհասարակ որևէ բողոք չի եղել, այդ պահանջն այլևս չկա: 

Պատկերացնո՞ւմ եք՝ այս տարի հզոր երաշտ էր, ամբողջ գյուղերը հսկայական վնասներ կրեցին, անասունները խոտ չունեն, ցանկացած ընտանիք սարսափելի վիճակում է, բայց որևէ բողոք, բացի իմ գրառումներից ու հարցազրույցներից, չեղավ: Նախորդ իշխանությունների ժամանակ մի կարկուտ գար, ճանապարհները կփակեին:

– Վագոն-տնակներում ու հանրակացարաններում ապրում են հիմնականում ծայրահեղ աղքատ ընտանիքնե՞ր, թե՞ կան նաև միջին աղքատության մակարդակ ունեցող ընտանիքներ:

– Հիմնականում՝ այո՛, բայց կան նաև մարդիկ, որոնք համեմատաբար լավ պայմաններում են ապրում, իրենց կյանքը կազմակերպել են, բայց դուրս չեն գալիս այդ տնակներից ու պահանջատեր էլ չեն:

– Ձեր ֆեյսբուքյան էջում նկարներ ու տեսանյութեր եք հրապարակել ու գրել՝ 33 տարի անց՝ դժոխքում: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ ենք մինչև հիմա դժոխքում:

– Առաջինը՝ վատ կառավարման հետևանքով, առաջնային խնդիրները երկրորդականից զանազանել չենք կարողանում: Այս խնդիրը լուծելու համար միայն Հայաստանի ներուժը բավարար չէր, սա համահայկական խնդիր է, ու պետք է այդ ներուժի միջոցով էլ լուծվեր: 

Եթե այս ամենը ժամանակին արվեր, հիմա այս խնդիրը լուծված կլիներ, որովհետև այն այդքան էլ բարդ չէ, որքան թվում է: Մյուս սխալների մասին էլ չխոսեմ, որ կառավարող ուժերը տարբեր կարգախոսներ կիրառեցին, բայց հիմնական նպատակը աղետի գոտու վերականգնմանն ուղղված օգնությունը թալանելն էր:

– Որպեսզի մի 3 տարի հետո էլ կրկին չունենանք այն, ինչ ունենք այսօր, պարո՛ն Թումասյան, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որ ի վերջո աղետի գոտին վերականգնվի:

– Անհրաժեշտ է ունենալ կամք ու ձևավորել ազգային համաձայնություն, որ պետք է այս խնդիրը լուծել, որովհետև խնդրի չլուծման ու ձգձգման հետևանքով Հայաստանի հյուսիսային մասն ամայանում է: 

Մի քանի տուրիստական ավտոբուսներով ցույց են տալիս, թե Գյումրին ծաղկում է, ամեն բան լավ է, բայց միայն քաղաքով չի որոշվում, մարզի գյուղերն աստիճանաբար ամայանում են: 

Պետք է հստակ խնդիր դրվի կառավարության, ազգային ուժերի առաջ, որ այս խնդիրը պետք է լուծվի: Ընդամենը մի քանի շենք է պետք կառուցել, մարդկանց խրախուսել, որ մնան ու բիզնես միջավայր ստեղծեն մարզում, որպեսզի մարդիկ նաև աշխատանքով ապահովվեն:

– Ձեր հրապարակած տեսանյութերից ու նկարներից ակնհայտ է դառնում, որ այդ մարդիկ, որոնց այցելում եք, ապրում են ծայրահեղ ծանր վատ պայմաններում, տարրական պայմաններից զրկված: Այդ մարդիկ վաղվա օրվա հետ ի՞նչ հույսեր են կապում, ի՞նչ նպատակներով ու ակնկալիքներով են ապրում այդ միջավայրում:

– Սարսափելին այն է, որ գրեթե բոլորը հարմարվել են այդ պայմաններին, նրանց համար դա բնականոն միջավայր է դարձել: Երբ մարդը սկսում է հարմարվել, շատ ավելի դժվար է դառնում ինչ-որ բան փոխել, բարելավել, իսկ այդ մարդիկ հարմարվել են իրենց ապրելակերպին, կրկնում եմ՝ պահանջատեր չեն: 

Այս մարդիկ ընդհանուր համայնքից մեկուսացած են ապրում, ինտեգրված չեն քաղաքի կյանքին, մտածում են օրվա համար աղբանոցներից վառելիք բերելու մասին, հույս չունեն, որ իրենց կյանքը կբարեփոխվի, դուրս կգան էդ միջավայրից: 

Տեսանյութերում տեսա՞ք, թե մարդիկ ինչ ուրախ էին, ժպտում էին, իսկ այդ միջավայրում, հավատացնում եմ՝ անհնար է ժպտալ, այնքան սարսափելի է ամեն ինչ, բայց նրանք ժպտում են, սարսափելին հենց սա է, մարդիկ հարմարվել են էդ պայմաններին:

– Իսկ այդ մարդկանց մասին որևէ մեկը հիշո՞ւմ է, այցելո՞ւմ են նրանց:

– Հիմնականում այդ սոցիալական օգնություններն են, բայց դրանցով անհնար է ապրել: Ամենաշատ օգնություն բաժանողը «Շիրակ կենտրոնն» է, բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ այդ օգնությամբ այդ մարդիկ մի շաբաթ էլ չեն կարող ապրել: 

Էս խավի խնդիրները չբարձրաձայնելու, դրանց լուծում չտալու համար շատերն ասում են, թե այդ մարդիկ սովորել են օգնությունների միջոցով ապրելուն, բայց՝ ո՛չ, էդ մարդկանց մենք դրել ենք այդ վիճակի մեջ ու ոչինչ չենք անում, որ այդ վիճակից դուրս գան, իրենք էլ ի՞նչ պետք է անեն, հո զանգվածային ինքնասպանություն չե՞ն գործելու: 

– Իսկ ապրուստի միջոցն ինչպե՞ս են վաստակում այդ մարդիկ, պարո՛ն Թումասյան:

– Նպաստի, թոշակի հույսին են հիմնականում, իսկ ովքեր ի վիճակի են՝ նաև օրավարձով աշխատանք են անում: Օրինակ՝ աղբանոցի մոտ գտնվող թաղամասի բնակիչները հիմնականում զբաղված են օրավարձով շիշ հավաքելու գործով: 

Հիմնականում մնացել են միայնակ տարեցներ, միայնակ մայրեր, հաշմանդամություն ունեցողներ, իսկ այդ ծայրահեղ խավը ի՞նչ պետք է աշխատի: Եթե անգամ աշխատատեղերով վաղը ապահովեն, աշխատող ձեռքն արդեն մեկնել է Հայաստանից: 

Այդ տնակներում հիմնականում մնացել են այն մարդիկ, որոնց 60-70%-ն անաշխատունակ է: Բազմանդամ ընտանիքները շատ քիչ են հիմա, երեխաները մեծացան, ամեն մեկը մի տեղ գնաց: Երանի չէր այդպես լիներ, որ թեկուզ ծանր պայմաններով, բայց տնակային ավանները բազմանդամ լինեին: 

Տարբեր ֆոնդեր սկսեցին բնակարաններ նվիրել ու հիմնականում ընտրում էին բազմանդամ ընտանիքներին, ինչի արդյունքում էլ հիմա բազմանդամ ընտանիքներ գրեթե չկան: Կարող ու առողջ ուժերը հեռացել են, ու աստիճանաբար մնում են տարեցները, միայնակներն ու հիվանդները: 

Նշեմ, որ այդ տնակներում ոչ միայն երկրաշարժի հետևանքով տուժած մարդիկ են, այլև ամբողջ Հայաստանից եկածներ կան: Տարբեր մարզերից ծայրահեղ աղքատ մարդիկ, որոնք իրենց համայնքում չէին կարող տնակ դնել ու ապրել, եկել են Գյումրի:

– «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն որքա՞ն ժամանակ է՝ ինչ գործում է, ու այդ ընթացքում քանի՞ ընտանիքի եք հասցրել օգնել:

– Մեր հիմնական մեծ օգնությունը եղել է բնակարաններ նվիրաբերելը. յուրաքանչյուր տարի գրեթե 15-20 բնակարան էինք տալիս, բայց այս տարի ոչ մի հատ չենք տվել՝ ո՛չ պետությունը, ո՛չ մենք: Աղետի գոտու խնդիրները մնացել են, լուծում չեն ստացել, բայց այն արդեն մոդայիկ չէ, ոչ մեկն ուշադրություն չի դարձնում դրան: Նախորդ տարիներին մեր կազմակերպության տրամադրած բնակարանների ընդհանուր թիվը կազմում է 180-200: 

Ամեն տարի ձմռան վառելափայտով ենք օգնում բարեգործական ծրագրի շրջանակում, հավաքում ենք գումարն ու վառելիք գնում, բայց այս տարի դեռ գումար չենք կարողացել հավաքել, մենք մեր ուժերով ամռանը հայթայթել ենք որոշակի քանակությամբ վառելափայտ, բայց մարդկանց դա չի հետաքրքրում, գալիս են ու ուզում:

– Օգնության տարբե՞ր ծրագրեր ունեք, ու հիմնական օգնությունն այս պահին մարդկանց վառելիքով ապահովե՞լն է:

– Սոցիալական տարբեր ծրագրեր, այո՛, ունենք, երեխաներին ենք օգնում, որ սոցիալական պայմանների պատճառով դուրս չմնան դպրոցից, տասնյակ սոցիալական ծրագրեր ունենք մեր կայքէջում տեղադրված, որոնք իրականացնում ենք տարբեր հովանավորների կողմից: Հիմնական խնդիրն այս պահին, այո՛, մարդկանց ձմռան վառելափայտով ապահովելն է, ինչն էլ և անում ենք՝ որքանով կարողանում ենք: Բնականաբար, բոլորին չենք կարող ապահովել, ընտրում ենք հիմնականում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդկանց, բայց միջին խավի մարդիկ էլ են խորամանկում ու օգտվում օգնությունից: 

Գիտենք բոլորին, եթե անգամ իրենք չեն դիմում մեզ, մենք հերթով բաժանում ենք այդ օգնությունը ծայրահեղ ծանր ընտանիքներին:

Լուսանկարները՝ «Շիրակ կենտրոնի»

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: