Անուն Ազգանուն Գումարի չափը
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԳՈՐԾԵՆ․ «ՇԻՐԱԿ» ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ՝ «ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ» ԵՒ ՔՊ-Ի ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ 2021-10-29   492     

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԳՈՐԾԵՆ․ «ՇԻՐԱԿ» ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ՝ «ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ» ԵՒ ՔՊ-Ի ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ինձ համար 70 տոկոս սպասելի էր պատկերը, ես թիմերի հետ հանդիպումներ էի ունենում, եւ կանխատեսում էի թե նման արդյունք, թե մասնակցության ցածր ցուցանիշ։ Մի փոքր անակնկալ էր իշխող կուսակցության ցուցանիշը, այդքան ռեսուրսներ օգտագործելուց հետո ցածր էր, իսկ բոյկոտը հաշվարկել էի, ընտրողների 15-20 տոկոս մասնակցությունն էի կանխատեսել, բայց չէի կարծում, որ դա այդչափ կազդի նաև ընտրության արդյունքների վրա։ Իսկ իշխող ուժի պարտությունը իրենց թիմի պառակտվածության կամ քաղաքապետի թեկնածուի թույլ լինելու հետ մի կապեք, այդ թիմի ամենապարկեշտ թեկնածուն էր առաջին համարը։ Բա ինչ էիք ուզում, որ գյումրեցին ուրիշ ինչ աներ․․․ 

Չմոռանամ ասել, որ այսպես ասած նախկինների չմասնակցելը ևս ազդեց քաղաքում նորմալ ընտրության կայացմանը»,-մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց կենտրոնի նախագահը՝ ավելացնելով․

«Տարբեր շրջանակների մոտ խոստացել էի, որ այլ ելքի դեպքում՝ Գյումրու գրանցումից դուրս եմ գալու և Ալեքսանդրապոլ-Գյումրու հարուստ արխիվիցս հրաժարվելու եմ։ Հիմա, բնականաբար, նման բան անելու պատճառ չունեմ, ավելին պարտք ունեմ և հանուն Գյումրիի ավելին եմ անելու»։ 

«Շիրակ» կենտրոնի նախագահից հստակեցրինք՝ ո՞րն էր այդ ելքը՝ իշխող ուժի հաղթանա՞կը ․«Ոչ միայն, այնտեղ այլ ուժեր էլ կային, որոնց քաղաքը հանձնելը սխալ էր»։

Հարցին՝ ընտրության արդյունքներից գո՞հ է, պատասխանեց․«Այո, գյումրեցիներն իրենց պարկեշտ պահեցին։ Գյումրեցիների մասնակցությունից և քվեարկությունից ես անձամբ գոհ եմ, կասեի մի բան էլ ավելին է ստացվել․․․

Ընտրությանը չմասնակցելու մի քանի պատճառ կար։ Չկար այն թեկնածուն, որին իսկապես ուզում էին տեսնել, մյուսը՝ քաղաքական որոշ ուժեր փորձում էին կոմեդիայի վերածել ընտրությունները,հիմա թող հետևություն անեն, քանի որ ստացան այն, ինչին արժանի էին։ Հիմա գոնե պիտի հասկանանք, որ քյալի ու խաշի սեղանի շուրջ օգտագործվող բառապաշարով դաշինքների անվանումներ չի կարելի ստեղծել, գյումրեցին գուցե սիրում է, քյալա, խաշ ու հումոր, բայց Գյումրին եղել է, կա և մնալու է մշակութային, արվեստների ու արհեստների, կադրային հզոր պոտենցիալի, ազգային ավանդույթներով հարուստ քաղաք։Քվեարկությունից կարելի է հետևություն անել, որ Գյումրիում ձևավորվում է նոր և ազդեցիկ հասարակական-քաղաքական շարժման, միավորի հասարակական պահանջարկ: Մի միավոր, որում համախմբված անհատները կունենան ընդդիմադիր, սակայն կառուցողական հայացքներ ու մոտեցումներ և կթելադրվեն տեղական շահերով ու խնդիրներով:Բնականաբար, առավել հետաքրքիր ընտրություններ կստացվեր, եթե մի քանի հիմնական քաղաքական հայտնի խաղացողներ ևս մասնակցեին»։

Վահան Թումասյանից հետաքրքրվեցինք՝ եթե, այնուամենայնիվ, «Բալասանյան դաշինքը» եւ ՔՊ-ն կոալիցիա կազմեն, ինչպե՞ս կդիտարկի։«Չեմ կարծում, որ դա կլինի, եթե գնան դրան, ոչ միայն «Բալասանյան դաշինքը», այլև իշխող ուժը ևս՝ երկուստեք քաղաքական ինքնասպանություն կգործեն: Մեկը  կլինի խլող,մյուսը՝ տվող, չէ որ հասարակությունը վստահել է նրանց»,-ասաց մեր զրուցակիցը ։

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՔՊ-ն արդեն իսկ շանտաժի է ենթարկում «Բալասանյան դաշինք»-ին քաղաքային իշխանությունն իրենց զիջելու համար։ «Ես այդ լուրերին 100 տոկոսով չեմ վերաբերում, բացի այդ, ես իմ աղբյուրներն ու վերլուծություններն ունեմ, եւ ապրելով Գյումրիում, ինչպե՞ս կարող եմ մամուլից ինֆորմացիա վերցնել»,-շրջանառվող լուրերի հետ կապված ասաց նա։ 

https://hraparak.am/

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: