Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

«Պետք է զարգացնել ենթակառուցվածքները, հակառակ դեպքում գյուղերը կշարունակեն դատարկվել» 2021-07-10   703     

«Պետք է զարգացնել ենթակառուցվածքները, հակառակ դեպքում գյուղերը կշարունակեն դատարկվել»

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Փաստ» օրաթերթը գրում է

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն գյուղատնտեսական մի շարք ծրագրեր է իրականացնում Շիրակի մարզի Անիի նախկին վարչական շրջանի՝ հայ-թուրքական սահմանի վրա գտնվող գյուղերում: ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը նշում է՝ այս տարի Շիրակում կործանարար երաշտ է, որի պատճառով գյուղացին անելանելի վիճակում է հայտնվելու:

«Գործ ունենք չորային շրջանի հետ: Այն Շիրակի մարզի ամենաաղքատ, ամենաչմշակված, անտեսված շրջաններից մեկն է: Խոսքն Անիի նախկին վարչական շրջանի գյուղերի մասին է: Այն պարզապես անտերության է մատնված՝ թե՛ ճանապարհների, թե՛ գյուղերի առումով: Մարդիկ աշխատող են, չարչարվող, իրենք իրենց դարդով տապակվող: Հիմնականում անջրդի հողեր են, թեև գյուղերը գտնվում են Ախուրյան գետի ափին, Հայաստանի ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարի երկայնքով են տեղակայված, բայց պատված են փշալարերով, և ջուրն իրենց անհասանելի է, չնայած ոռոգում է Հայաստանի այլ շրջանների այգիներն ու դաշտերը: Ամբողջը թողնված է բնության և Աստծո հույսին: Այս տարվա երաշտը բացառիկ է, ամեն հեկտարից ավելի քիչ բերք են հավաքում, քան ցանել են: Մի հեկտարում, օրինակ՝ ցանել են 300 կգ ցորեն, հավաքում են մոտավորապես 200 կգ անորակ մի բան: Այն պիտանի չէ այլևս, միայն կարող է որպես անասնակեր օգտագործվել»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Թումասյանը:

Նշում է՝ ցավալի է նաև արոտավայրերի չորությունը: «Դաշտերը մշակելու համար գումար հայթայթում են հիմնականում բանկերից, պարտքով: Հիմա մարդիկ պարտքերի մեջ են, գյուղատնտեսական վարկերի տակ, քանի որ բերք առհասարակ չեն կարողացել հավաքել: Մյուս կողմից էլ՝ կենդանիները սարից իջնում են, առաջանում է խոտի խնդիր: Եթե պարզ ասենք, կենդանուն առավոտյան սար են տանում, հետո իջեցնում, «ջրում», հետո նորից սար տանում ու այսպես շարունակ: Ստացվում է, որ այդ կենդանին ավելի շատ տանջվում է, քան օգուտ ստանում ու տալիս: Մարդիկ չեն կարողացել խոտ կուտակել ձմեռվա համար: Ոչ միայն հողագործությանը, այլ նաև անասնապահությանը շատ լուրջ վնասներ է հասցրել բնությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Սահմանային Անի, Խարկով, Պեմզա, Բագրավան հատվածներում մոտավորապես հազար հեկտար տարածք թողնված է սահմանային գոտում: «Փշալարերը վեց-յոթ կիլոմետր այս կողմ են դրված՝ մինչև գետը հասնելը, իսկ հետո Անին է: Հայաստանի պատմամշակութային կոթողներով հարուստ շրջաններից մեկն է՝ Երերույք տաճարն է, Անին, Հոռոմոսի վանքը և այլն: Այս ամբողջը կարող է տուրիստական վայր դարձնել այս շրջանը, ինչը կփոխեր տեղացիների կյանքը: Պատկերացնո՞ւմ եք՝ Անին մեր ափից ավելի լավ է երևում, ամբողջական պատկերն աչքիդ առաջ է, քան եթե այցելես հենց Անի: Փշալարերը պարզապես պետք է տարվեն դեպի գետի ափը և հսկայական տարածքները մարդիկ կկարողանան օգտագործել՝ որպես արոտավայր կամ վարելահող: Ի դեպ, այս հարցում նաև տրամաբանություն չկա այն իմաստով, որ փշալարերը մի հատվածում գետի ափին են տեղադրված, մյուս հատվածում, ասենք, երկու կիլոմետր հետ: Այս հատվածը զբոսաշրջային հրաշալի վայր կարող է դառնալ, բայց տարածաշրջանում պետք է զարգանան ենթակառուցվածքները, առանց դրա չի կարող լինել: Գյուղերը դատարկ են, մյուսներից էլ մասսայական արտագաղթ է, չէ՞ որ տարրական ենթակառուցվածքների բացակայությունը ստիպում է հեռանալ»,-ընդգծում է ՀԿ-ի ղեկավարը:

Նշում է, որ արդեն երկրորդ տարին է՝ իրենք այդ վարելահողերի վերամշակման ծրագիր են իրականացնում: «Հողը վարում ենք, քարերը հավաքում, ցանում, հասցնում մի մակարդակի, որ այդ հողի մշակումը ձեռնտու լինի գյուղացու համար: Մենք հասկանում ենք, որ այս ամբողջ աշխատանքը հսկայական ծախսեր է պահանջում և ամեն մեկին ձեռք չի տա գնալ և վերականգնման աշխատանքներ անել: Մոտավորապես երեսուն հեկտար նախորդ տարի կարողացանք վար անել, քարերից մաքրել, աշնանացան ու գարնանացան անել: Վարսակ էինք ցանել, բայց նույնիսկ որպես խոտ հնարավոր չէր հնձել, որոշեցինք թողնել հողի տակ և վար արեցինք: Հիմա տեսնենք՝ ինչ կստացվի ցորենի և գարու դեպքում: Եթե կարողանանք քաղել, որպես անասնակեր կօգտագործենք, եթե ոչ, ուրեմն ստիպված կլինենք վարել»,-ասում է Թումասյանը: Չնայած բոլոր այս դժվարություններին, մտադիր են կրկին աշնանացան անել:

«Դժվար կլինի նորից գումար գտնել, քանի որ հովանավորը մեզ հավատացել է, գումար տվել այս գործի համար, հիմա մենք պետք է սերմ ստանայինք, որոշ ընտանիքների բաժանեինք, բայց կանգնեցինք փաստի առաջ: Ստացվում է, որ գումար ենք խնդրում աշնանացան անելու համար: Բայց կանգ չենք առնելու և ամեն ինչ անելու ենք ծրագիրը շարունակելու համար: Լավ կլիներ, եթե, օրինակ՝ քարհավաք մեքենա տրամադրեր պետությունը, մեկ-մեկ նայում եմ գետի հակառակ ափին գտնվող հողերին՝ մաքուր, քարերը հավաքած, կանաչ, կենդանիները արածում են և այլն: Իսկ մեր կողմում՝ ավերակներ, չմշակված: Նույն մեր այս ծրագրի օրինակով: Երբ մեր կենտրոնը ցանկացած ծրագիր մշակում և կյանքի է կոչում, ցանկանում ենք, որ պետությունն արդեն իսկ այս փորձված ծրագրից օրինակ վերցնի և դրա ավելի մասշտաբային տարբերակը կյանքի կոչի: Օրինակ՝ հիմա մի քանի էջանոց ծրագիր եմ կազմել այս գյուղերի վերականգնման համար, մի քանի հասարակ որոշում պետք է կայացնել: Օրինակ՝ նույն փշալարերի տեղափոխումը Հայաստանի կառավարության իրավասության ներքո: Այստեղ ՄԱԿ-ի որոշում պետք չէ, որ փշալարերը տեղաշարժեն, խոսքը Հայաստանի տարածքի մասին է, անհասկանալի է՝ այս հարցին ինչու լուծում չի տրվում, կան նմանատիպ այլ հարցեր ևս»,-եզրափակում է Վահան Թումասյանը:

https://past.am/
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: