Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

8. Փոքրիկ պատմություններ մեր հովանավորների մասին․ Արթինը․․․ 2021-03-16   822     

8. Փոքրիկ պատմություններ մեր հովանավորների մասին․ Արթինը․․․

Մի փոքր պարտադրված ընդմիջումից հետո, շարունակում եմ ներկայացնել պատմություններ արտերկրում բնակվող, «Շիրակ կենտրոնի»  բարեգործական ծրագրերի հովանավոր և գործընկեր հայրենակիցներիս մասին։

Ասեմ, որ տարիների ընթացքում նրանք և ընտանիքների անդամները դարձել են ինձ հարազատ ու բարեկամ մարդիկ։ Նրանց մեծ մասն Ամերիկայում են բնակվում, մեծ հաջողությունների են հասել, Հայաստանի ու Գյումրու համար զգալի աշխատանք են կատարել և շարունակելու են կատարել։   Նրանց հետ շփումները ինձ համար մի իսկական կյանքի դպրոց է, անկախ իմ տեսածից ու ապրածից։

Նրանցից յուրաքանչյուրը առանձնահատուկ բնավորության ու խառնվածքի տեր մարդիկ են։ Առհասարակ արտերկրում, օտարության մեջ զգալի հաջողության հասած և որոշակի կարողություն վաստակած մարդիկ մի քիչ էլ մեզ՝ հայաստանցիներիս  համար, տարօրինակ բնավորության տեր են թվում։  Իսկ որպես կանոն բոլորը նման են մի բանում՝ անսահման բարության հետ միաժամանակ կտրուկ և սառնասիրտ խառնվածք ունեն։

Արթինի և նրա գեղեցկուհի կնոջ՝ ԱՆիի հետ, մեզ ծանոթացրել է Հայաստանին անմնացորդ մի նվիրյալ մարդ՝ Լևոնը։

Տարիներ առաջ, երբ առաջին անգամ Արթինը եկավ Գյումրի՝ մեզ հյուրընկալվելու, թևի տակ մի մեծ  կապոց կար՝ նոթբուքեր էր։ Խնդրեց բաժանել տնակներում, ծանր պայմաններում բնակվող ընտանիքների դպրոցահասակ երեխաներին։ Հաջորդ օրը սկսեցինք բաժանել, պատկերացնում եք, մտնում էինք կիսաքանդ դոմիկներ,  թերսնված և պաղ վառարանի մոտ ձեռքները տաքացնող երեխաներին նվիրում էինք նոր ու թանկարժեք համակարգիչներ․․․

Երկու տարի առաջ,  երբ կրկին Արթինիը Գյումրիում էր, որոշեցինք նրան ցույց տալ Շիրակի մարզի հնամենի գյուղերն ու բնության հրաշալի վայրերը։ Երբեք չեմ կարողանում մոռանում մի դեպք։ Հեռու սարերում ծվարած փոքրիկ գյուղերի քարուքանդ ճանապարհներով անցնում էինք մեր ռուսական ամենագնաց ՈՒԱԶ մակնիշի մեքենայով։ Ես սովորականի նման Շիրակի բնության, ըստ իս՝ անկրկնելի գեղեցկությունն ու պատմական վայրերն էի ներկայացնում և գովում, մի պահ նկատեցի, որ Արթինը գրեթե ինձ չէր լսում և շատ ուշադիր, հայցքը չկտրելով հետևում էր այդ աղքատ գյուղերում հանդիպող հայ գյուղացիներին։ Որոշակի ժամանակ անց, կարծես ավելի շատ ինքն իր հետ խոսելով, բարձրաձայնեց, թե լավ այս խեղճ ու կրակ մարդիկ ինչ վտանգ էին ներկայացնում, ինչ վնաս կարող էին տալ, որ թուրքերը 1915-ին ցեղասպանեցին․․․ Տպավորություն էր, որ մենք 21-րդ դարում չէինք, այլ հրաշքով, առնվազն նախորդ դարասկիզբ էինք տեղափոխվել։ Իսկ մեր շատ գյուղերում ժամանակը կարծես իրականում  կանգ է առած։ Ինչևիցե, անշուշտ հարցը շատ պարզ էր և հռետորական, բայց անկեղծ ասած պատասխան չգտա ասելու, թեև հաստատ Արթինը չէր էլ ակնկալում պատասխան։ Մինչև հիմա, գրեթե ամեն օր երբ անցնում ենք գյուղերով և նկատում ենք հարյուր տարվա գյուղգործիքներով ինչ որ բանով զբաղվելիս, հատկապես տարեց մարդկանց, Արթինի այդ պատասխան չակնկալող հարցը, ականջներումս կրկին հնչում է․․․

Առհասարակ՝ Արթինը շատ հաճելի և  հոյակապ զրուցակից է, կատակասեր ու վերլուծող, թեև մասնագիտությամբ շինարար է, սակայն ամեն անգամ նրա  հետ զրուցելիս ափսոսում եմ, որ  քաղաքականությունը կամ փիլիսոփայությունը չի ընտրել, որպես հիմնական մասնագիտություն։

Արթինն էլ  կենդանիների մեծ սիրահար է և ամեն անգամ այցելում է մեր գյուղ, ուր նրա նման բարի մարդկանց ամեն պահ սպասում են մեր սիրելի գափռները, Վանա կատուներն ու մյուս կենդանիները․․․

Արթինը հաճախակի էր սկսել Հայաստան գալ, սակայն նախորդ տարի համավարակի պատճառով չի եկել, տեսնես ոնց է կարողացել  կարոտը զսպել․․․

Մենք էլ ենք կարոտել ու սպասում ենք։

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: