Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

6. Փոքրիկ պատմություններ մեր հովանավորների մասին․ Սերոժը․․․ 2021-02-19   705     

6. Փոքրիկ պատմություններ մեր հովանավորների մասին․ Սերոժը․․․

Շարունակում եմ ներկայացնել փոքրիկ պատմություններ արտերկրում բնակվող, «Շիրակ կենտրոնի»  բարեգործական ծրագրերի հովանավոր, մեր հայրենակիցների մասին։ Նրանք, բոլորը կյանքում զգալի հաջողությունների են հասել և Հայաստանում ներդրումներ են անում։ Նրանցից յուրաքանչյուրը առանձնահատուկ բնավորության և խառնվածքի տեր են, բայց նման են մի բանում՝ «անուղղելի» հայրենասերներ են, անսահման բարության տեր և միաժամանակ՝ կտրուկ և սառնասիրտ խառնվածքի ունեցող մարդիկ են։

Սերժ Ղարախանեանին՝ մինչև հանդիպելը, նրան այլ կերպ էինք պատկերացնում, համենայնդեպս ոչ այդքան հասարակ և շփվող։ Գյումրի առաջին այցելությանը իր ամերիկաբնակ ընկերոջ հետ էր եկել։ Ընկերը՝ ով ի տարբերություն իրեն, միշտ իրեն բավականին հեռու էր պահել  հայրենիքից, առաջին անգամ էր լինում Հայստանում։ Նա մեզ մի հետաքրքիր բան պատմեց։ Սերոժը երկար  համոզելով է բերել, ասել է, թե  ընդամենը մի քանի ժամվա ճանապարհ է։ Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում, երկար ճանապարհից հոգնած նա մտածել է, թե հաստատ արդեն Հայաստանում են, բայց զարմանքից քար է կտրել, երբ լսել է, որ դեռևս մի քանի ժամ էլ թռչելու են մինչև տեղ հասնեն։

Նրանց այցելության առաջին օրը, միասին գնացինք  Շիրակի մարզի գյուղերը, հետդարձի ճանապարհին գազի լցակայաններից մեկում որոշեցինք մի-մի կտոր հաց ուտել։ Գյումրի էինք հասնում, երբ հանկարծ մեր հյուրը՝ Սերոժի մանկության ընկերը ասաց, թե գրպանից դրամապանակն ընկել է, որի մեջ նաև շատ մեծ գումար կար։ Բնականաբար հետ դարձանք և շատ երկար  փնտրեցինք, չկար ու չկար։ Սերոժը սկսեց սիրտ տալ, թե լավ է հայրենիքում է կորցրել, բա որ մեկ այլ երկրում կորցրած լիներ։ Այդ օրը իմ առաջարկությամբ որոշեցինք նաև մտնել այդ շրջանի ոստիկանատուն և խնդրել, որ օգնեն գտնենք գումարը։

Ոստիկանապետին և այլ ոստիկանատան սպաների, ժամերով շատ մանրամասն պատմում էինք մեր այդ օրվա անցած ամբողջ ճանապարհի ամեն մի դրվագը։ Զգում էինք, որ խեղճերը ոչնչով չէին կարողանալու օգնել։ Նույնիսկ, երբ գումարի չափն էին իմանում, հայացքներից կարծես ափսոսանք էինք կարդում, որ իրենք չեն եղել գտնողները․․․ Սերոժը յուրաքանչյուր աշխատասենյակում ուշադիր դիտում էր չորս բոլորը, ոստիկանության սպայի անգամ հասարակ համակարգչից զուրկ սեղանը, ուր դրված հնամաշ բլոկնոտի մեջ գրառում էր անում մեր պատմածները։

Սերոժը երկար ուսումնասիրելուց հետո բարձրաձայնեց, թե երանի չէր, գումարը հենց այդ ոստիկանության շենքում կորցրած լինեին․․․

Առհասարակ նա մեր բազմաթիվ ծրագրերին է աջակցել։ Հատկապես ոգևորվում է շինարարական և գյուղական ծրագրերով։  Մեր ընդհանուր և մեծ հարգանք ունեցող բարեկամը պատմում է, որ Սերոժը իր տանը  աշխարհի չափ գործիքներ ունի։ Երբ նրանք Հայաստանում էին, այդ օրերին գյուղաբնակ մի ընտանիքի համար տուն էինք կառուցում, մեր հյուրերն էլ աշխատանքային մի օր որոշեցին մեզ ընկերակցել։

Քանի որ տունը բարձր սարի լանջին էինք կառուցում և ծանր տեխնիկան չէր կարողանում բարձրանալ, ճանապարհ էր պետք բացել։ Եվ նրանք մեր տղաների հետ ծանր քարերն էին տեղափոխում և լցնում փոսերը։

Ընդամենը մի քանի օր անցկացրեցինք միասին, ցույց տվեցինք մեր սարերն ու բնության գեղատեսիլ այլ վայրեր։ Խոստացել էր հաջորդ անգամ ընտանիքի և հատկապես թոռնիկների հետ գալ, Թռչկանի ջրվեժի մոտ վրան տեղադրել և մի քանի օր բնակվել, բայց համաճարակը բոլոր ծրագրերը խառնեց։

Ավարտելով այս փոքրիկ պատմությունը ընդամենը կամենում եմ, որ այս տարի իրականություն դառնա նրա երազանքը՝ իր կնոջ և լուսավոր թոռնիկների հետ կարողանա գալ ու զգալ անկրկնելի հայրենիքի կարոտն ու համը։

Շարունակելի։

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: