Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

«Գյուղերը՝ լքված, վարելահողերը՝ չմշակված, գոմերը՝ դատարկ, խոսում են Գյումրին նորովի կառուցելու մասին». Վահան Թումասյան 2021-02-19   1133     

«Գյուղերը՝ լքված, վարելահողերը՝ չմշակված, գոմերը՝ դատարկ, խոսում են Գյումրին նորովի կառուցելու մասին». Վահան Թումասյան

Երեկ՝ փետրվարի 17–ին, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Շիրակի մարզ, իսկ ավելի ստույգ՝ Գյումրի քաղաք, միայն, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից՝  «Գյումրի-Երևան ճանապարհին Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում և Ուջանում քաղաքացիները կանգնեցրել են վարչապետի շարասյունը և իրենց աջակցությունը հայտնել կառավարության ղեկավարին»: Շիրակի մարզպետարանում էլ խորհրդակցություն է անցկացվել: Եվ հենց նշված խորհրդակցության ընթացքում հնչած մտքերի ու խոստումների մասին 168.am-ը զրուցել է մարզի բնակիչների սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի հետ:

– Պարոն Թումասյան, Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ նշել է՝ «Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում մենք 2019 թվականին բավականին տեսանելի և շոշափելի տեղաշարժ տեսանք»: Մասնավորապես, օրինակ է բերվում փողոցների հիմնանորոգումն ու վերակառուցումը: Դուք՝ որպես Գյումրիի բնակիչ, նկատե՞լ եք այդ տեղաշարժը, ի՞նչ է արվել մարզի և քաղաքի համար:

– Նախ այնպես չէ, որ ես հասարակ բնակիչն եմ Գյումրիի, կարծում եմ, որ եթե մի ձեռքի մատների վրա հաշվեն այն մարդկանց, որոնք Գյումրիում շոշափելի բան են արել, հատկապես սոցիալական և քաղաքաշինական խնդիրների առումով, նաև մշակութային առումով, հաստատ ես այդ հինգից մեկն եմ: Հիմա, ուզեն թե չուզեն, եթե մի փոքր, մի տոկոսանոց արդարություն ունեցող մարդիկ են, կհամաձայնեն: Ես չեմ կարող գնահատական տալ՝ որպես սովորական քաղաքացի, այլ տալիս եմ՝ որպես մարդ, որը որոշակի հետք է թողնում և ներդրում ունի քաղաքում:

Յուրաքանչյուր տարի իմ կողմից ղեկավարվող կազմակերպության կողմից մոտ 20-25 բնակարան ենք նվիրել, մինչև նախորդ տարի` երեք, բնականաբար, հովանավորների, գործընկեր կազմակերպությունների կողմից, մենք օլիգարխ չենք: Պատկերացրեք, թե ինչ ահռելի աշխատանք է՝ գտնել մարդկանց, համոզել, տնակներից մաքրել քաղաքը, և այլն: Այս ձմեռ արդեն մոտ 1500 ընտանիքի որոշակի քանակությամբ վառելափայտ ենք բաժանել, և այդպես՝ 10-15 տարի շարունակ: Ամբողջ քաղաքի պատմամշակութային ժառանգությունն ենք հավաքել, մի այնպիսի թանգարան, որ քաղաքի այցեքարտն է դարձել, խոսքը «Շալե»-ի մասին է: Ներդրումը մենք արել ենք, և դա շոշափելի բան է դարձել քաղաքում:

Ես մարդկանց օգնելիս հաշվի չեմ առնում, երբեք չեմ հարցրել, թե մարդն ի՞նչ քաղաքական հայացքներ ունի, ի՞նչ կրոնական հայացքներ ունի, կամ ի՞նչ բարոյական նկարագիր ունի: Եվ հիմա, որ տեսնում եմ մարդկանց փողոցներում, ներգրավված որոշակի քաղաքական գործընթացների, ներկայացումների մեջ, մի փոքր ցավ եմ ապրում, բայց հասկանում եմ այդ մարդկանց վիճակը, այսինքն՝ գրեթե բոլորին ճանաչում եմ, անկեղծ ասած, մի քանիսն էլ հաստատ մեր կողմից նվիրած վերարկուներով են:

Երբ իշխանությունը նոր էր եկել, որոշում կայացրին, որ վերջ տան անօթևանության խնդրին, հանձնաժողով ստեղծեցին, 2018-ի դեկտեմբերի 7-ին արտագնա նիստ եղավ, ես, անկեղծ ասած, ողջունեցի, ընդհուպ մինչև համաձայնեցի ընդգրկվել այդ հանձնաժողովում: Արդեն 3 տարի ընդամենը մի գործընթաց արեց այդ հանձնաժողովը, հաշվառեց տնակները: Տնակների թիվը, այսպես թե այնպես, միշտ էլ հայտնի էր, բայց լավ, վատ բան չէ՝ հաշվառել տնակները, թե այդ տնակներում ովքե՞ր են ապրում, ինչո՞ւ են ապրում և այլն, բայց դրան զուգահեռ՝ պետք է գնար որոշակի աշխատանքներ՝ բնակարանների հատկացում, շինարարություն, անօթևանության խնդրի լուծում: Կոնկրետ որևէ գործողություն չեղավ, մնաց միայն խոսք: Այդ գիտահետազոտական աշխատանքը՝ անօթևանների թվաքանակը ճշտել և այլն, լավ բան էր, բայց որևէ գործողություն չգնաց, մնաց միայն լոզունգների մակարդակում:

Հիշո՞ւմ եք, երբ Վերմիշյանն ասաց, որ գումար է հատկացվել Կառավարության կողմից անօթևանների խնդիրը լուծելու համար, և «Իմ քայլից» բոլորը ողջունեցին, պլակատներ էին պատրաստել, իրենց էջերում գցում էին, թե վերջ, 2 տարում՝ մինչև 2021 թ., 30 տարվա չլուծված անօթևանության խնդիրը լուծվելու է, կապույտ պլակատ էր, վրան՝ այդ լոզունգը: Այդ ժամանակ, երբ ես ասացի, որ անհարմար է, մարդկանց սին հույսեր մի տվեք, ո՞նց կարող եք 30 տարվա չլուծված խնդիրը 2 տարում լուծել, հասկանո՞ւմ եք՝ ինչ եք ասում, ինձ սկսեցին քննադատել, ընդ որում, մեկն ասաց, թե՝ ես չեմ ուզում գործազուրկ մնալ, դրա համար դեմ եմ աղետի գոտու վերականգնմանը:

Հիմա փաստը ցույց տվեց, որ ոչ մի հատիկ բնակարան չի հատկացվել անօթևան ընտանիքներին, Գյումրիում գոնե: 2019-ին Գյումրիում փողոցաշինությունը գնաց, որը վարկային և դրամաշնորհային ծրագիր էր՝ հաստատված դեռևս 7-8 տարի առաջ՝ Եվրոբանկի միջոցով: Մի քանի փողոց, այնուամենայնիվ, կառուցվել է, բայց որևէ այլ բան չի արվել:

 – Սոցիալական ինչպիսի՞ իրավիճակ է Գյումրիում, վերջին 3 տարիների ընթացքում որևէ դրական փոփոխություն նկատվո՞ւմ է:

– Հիմա իրենք թող ինձ ասեն՝ աղքատությունը մի քանի տարի առա՞ջ էր ավելի ծայրահեղ վիճակում, թե՞ հիմա: Ես կարծում եմ, որ հիմա ավելի ծայրահեղ աղքատ վիճակ է: Իհարկե, կարող ենք պատճառաբանել համաճարակով, պատերազմով, բայց  իրենք էլ կարող էին այդպես ասել, որ՝ «գիտե՞ք, մենք չկարողացանք շոշափելի գործ անել Գյումրիում՝ էս, էս պատճառներով, որովհետև մինչև ծրագիր կազմեցինք, չգիտեմ ինչ արեցինք, համաճարակը եկավ, համաճարակից հետո՝ պատերազմը»:

Նաև մի մեծ սխալ գործեցին, առաջինը, որ համարեցին, որ տուրիզմը Գյումրին պետք է փրկեր:  Տեղական իշխանություններն էլ ոգևորվել էին, և ի՞նչ ստացվեց, քաղաքի համաչափ զարգացմանը դա ավելի մեծ վնաս հասցրեց, մենք դա հասկանում էինք, այդ ժամանակ էլ ենք զգուշացրել, որ չի կարող պետության երկրորդ քաղաքն ընդամենը տուրիստական ուղղություն վերցնի, կենտրոնանա միայն սրա վրա: Հասկանում եմ, որ մշակութային հոյակերտ բնակելի շենքեր են մնացել մեզ ժառանգություն, դեռևս Ալեքսանդրապոլից 150 տարի առաջ մարդիկ ավելի լավ են աշխատել, իրենց քաղաքն ավելի շատ են սիրել, քան հիմա: Փաստորեն, համաճարակն էլ եկավ տուրիզմի ոլորտ, ամբողջ քաղաքը սնանկացած վիճակում է, ավելի մեծ թշվառության, աղքատության որևէ տեղ չեք կարող հանդիպել, չկա նման բան: Նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ Շիրակի մարզի վարելահողերի գրեթե կեսը չի մշակվում: Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում:

Շիրակի մարզում ո՛չ պատերազմական իրավիճակ է, ո՛չ այլ բան, բայց մարդիկ չեն կարողանում իրենց վարելահողերը մշակել, և տասնյակ տարիներով հողեր կան թողնված, որոնք  վերադարձնելու համար… չնայած հնարավոր բան է, բայց խելք է պետք, լսել է պետք:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի այն կարգախոսը, թե «Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի»:

– Երեկվա ասածը լոզունգ էր: Առհասարակ այդ բառը ՝ «նորովի»… Գյումրին նորովի կառուցել պետք չէր, թող ասեր, որ այս տարի կկառուցենք մեկ շենք: Գյումրու Բուլվարային թաղամասը, որտեղ 8-10 հատ 9 հարկանի շենքեր կան, որոնցից ոչ մեկը լիֆտ չունի, այսինքն՝ ոտքով են բարձրանում: Ամբողջ այդ թաղամասը մի փողոց չունի, քարուքանդ, ու այդ թաղամասում ապրում են ծայրահեղ աղքատ մարդիկ, ջարդված, քանդված ճակատագրի մարդիկ, անտղամարդ ընտանիքներ մասսայական: Հիմա էդ թաղամասում կա նախկին գործարանի երկու հանրակացարան, «Ռադիոզավոդի» հանրակացարան է կոչվում, երկու շենք է, «Հայաստան» հիմնադրամի հետ պայմանավորվեցինք, որ պետք է հանգանակություն արվի, և այդ երկու շենքը դառնան բնակելի շենքեր, սոցիալական բնակարաններ:

Գումարը հավաքվեց, արդեն 2-րդ թե 3-րդ տարին է, հետո էլ իմացա, որ ծրագրից հետ են կանգնել, փոշմանել են: Դրա փոխարեն՝ ասեիր, որ երկու շենքի լիֆտ կդնենք, կամ «Ռադիոզավոդի» հանրակացարանում դժոխային կյանքով ապրող էդ մի քանի ընտանիքի համար սոցիալական բնակարան կկառուցենք: Ես իրենց առաջին օրվանից ասում եմ՝ տարին գոնե մեկ բնակելի շենք կառուցեք Գյումրիում: Հիմա դուք ոչ միայն մեկ շենք, մեկ տուն չեք կառուցել, եկել խոսում եք քաղաքը նորովի կառուցելուց: Արեք, թող անեն, չուզողն էլ ես լինեմ, որ քաղաքի համար վազում եմ:

Ես ցավ եմ ապրում տեղական իշխանությունների համար, որ իրենք կարող էին առիթն օգտագործել և մի երկու պահանջ ներկայացնել, ոչ թե դատարկ լոզունգներ ասել, ի՞նչ «Բարեկամության այգի», ի՞նչ ավտոբուսներ, ի՞նչ աղբահանություն: Եթե մի քանի տարի առաջ Գյումրիում օրը 2 անգամ էին աղբը աղբամաններից տեղափոխում, հիմա մի անգամ էլ չեն լցվում աղբամանները, գիտե՞ք ինչու, աղքատության պատճառով, նույնիսկ աղբամաններն են դատարկ:

Մարդիկ վառելիքի մեծ մասը հայթայթում են աղբանոցներից, մարդիկ թերսնված են, միջոցներ չունեն, աղբամաններն ի՞նչ գցեն: Հիմա գալ այդ վիճակում գտնվող քաղաք և խոսել լոզունգներից, ի՞նչ է նշանակում՝ նորովի կառուցել Գյումրին, ես չեմ հասկանում: «Ինտերնացիոնալի» խոսքերն են՝ «Մեր կյանքը կառուցենք նորովի, ով  ոչինչ է, դառնալու է ամեն ինչ, ով  ամեն ինչ է, դառնալու է ոչինչ:

Գյումրիում չի կարելի մարդկանց խաբել, ինչ արել եք, այն ասեք, կամ եթե չեք արել, ասեք պատճառները և ասեք մի կոնկրետ բան, որ անելու եք: Ի՞նչ ենք անելու, ի՞նչ ներդրումների մասին է խոսքը, որ երեք հատ հյուրատուն կառուցեցին, հին շենքերը վերցրեցին, ընկան պարտքերի տակ, փակել են, մարդիկ՝ վարկերի տակ, նայում են, թե ո՞նց վաճառեն էդ փոքրիկ 100 քմ հյուրատները: Աղքատությունը Շիրակի մարզում էն աստիճան է, որ պատկերացնել… Ամբողջ գյուղերը՝ լքված, դատարկ, վարելահողերը՝ չմշակված, գոմերը՝ դատարկ, խոսում ենք կյանքը նորովի կառուցելու մասին:

– Փաշինյանն իր խոսքում նաև նշել էր, որ պետք է խրախուսել ներդրումները, ֆինանսավորել լավ ծրագրերը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս խոստումներից:

– Ես իրականում արդեն այս իշխանությունների լեզուն չեմ հասկանում, չգիտեմ, թե ի՞նչ հայերենով է: Ներդրումներ ո՞վ է անելու, իրե՞նք, ներդրումային դաշտ պետք է ստեղծվի: Լավ կլինի, թող անեն, դիտավորյալ չեմ քննադատելու, սպասելու եմ, թող ասեն, թե կոնկրետ որքա՞ն ժամանակ սպասենք այդ ներդրողներին, քանի՞ ամիս, քանի՞ տարի, ի՞նչ ներդրում, մարդիկ հելել փախնում են երկրից ու քաղաքից, գյուղերը դատարկվում են, ասում են՝ ներդրում: Ներդրում բերեն՝ ի՞նչ անեն, ո՞վ ներդրում կանի ստեղ, մենակ խոսելով չէ:

https://168.am/

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: