Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

5․ Փոքրիկ պատմություններ մեր հովանավորների մասին. Լևոնը․․․ 2021-02-18   660     

5․ Փոքրիկ պատմություններ մեր հովանավորների մասին. Լևոնը․․․

Շարունակում եմ ներկայացնել փոքրիկ պատմություններ արտերկրում բնակվող, «Շիրակ կենտրոնի»  բարեգործական ծրագրերի հովանավոր, մեր հայրենակիցների մասին։ Նրանք, բոլորը կյանքում զգալի հաջողությունների են հասել և Հայաստանում ներդրում են անում։ Նրանցից յուրաքանչյուրը առանձնահատուկ բնավորության և խառնվածքի տեր են, բայց նման են մի բանում՝ «անուղղելի» հայրենասերներ են, անսահման բարության տեր և միաժամանակ՝ կտրուկ և սառնասիրտ խառնվածքի ունեցող մարդիկ են։

Լևոնը՝ իմ պարզ ու հասարակ, ազնիվ և հայրենիքի ամեն մի կտորին նվիրյալ ընկերն ու բարեկամը, տասնյակ ծրագրեր է հովանավորել, բայց նա հայրենիքին ու Արցախին,  այնպիսի մի  ընդգծված անհատականություն է, որ դժվարանում եմ նրան ընդամենը բարեգործական ծրագրերի հովանավոր ներկայացնել, թեև մեր գյուղատնտեսական ծրագրերի, վար ու ցանքի ոչ միայն հիմնական հովանավորն է, այլ նաև գաղափարի համահեղինակը։ Առաջ անցնելով մի բան պատմեմ։ «Շիրակ կենտրոնի»  ռուսական ամենագնաց մեքենան պատերազմի օրերին տրամադրեցինք բանակին և մեքենայի զինվորական անձակազմի հետ կապ էինք պահպանում, երբեմն իրենք էին զանգում, երբեմն էլ մենք և հարց ու փորձ  էինք անում։ Անկեղծ ասած մեքենայի համար չէր, որ սրտներս ցավում էր, այլ տղաների։ Ուզում էինք, որ անփորձանք և հաղթանակած բանակի մեքենա լիներ։ ՄԻ խոսքով Լևոնի հետ հերթական անգամ, երբ զրուցում էինք, պատմեցի, որ մեր զինվորները գոհ են մեքենայից, որ անփորձանք գրեթե ողջ պատերազմական Արցախով են անցել, Լևոնը լսեց, լսեց ու ասաց․ «երնեկ այդ մեքենային․․․»։ Համաճարակի և պատերազմական իրավիճակի հետ կապված, Հայաստանը գրեթե ամբողջովին շրջափակման մեջ էր, անգամ ինքնաթիռով գրեթե հնարավոր չէր հասնել Հայաստան։ Բայց այդ ահավոր խառը և ծանր օրերին, Լևոնը մեծ դժվարություններով եկավ հայրենիք։ Ազատագրված տարածքներից Լևոնը դուրս եկավ միայն այն թշնամուն հանձնելուց մեկ օր առաջ։ Ահավոր ապրումների մեջ էր, ամեն մի զինվորի մահվան լուրը առնելիս, կարծես յուրաքանչյուրի հետ գնում էր էն աշխարհն ու հետ  գալիս։

Տարիներ առաջ, մի օր մեր կենտրոնում զրուցում էինք, Լևոնը ցույց տալով մեր Շալեն, ասաց, որ մտադիր է Արցախի ազատագրված տարածքներից մեկում նման մի բան կառուցել, բնականաբար եկամուտ հետապնդելն անգամ անիմաստ էր և նա այդ լավ գիտակցում էր։ Ես մի տեսակ տարակուսեցի, նույնիսկ փորձեցի համոզել, որ Շիրակում անի իր այդ ներդրումը, բայց նրա  որոշումը վերջնական էր, ասեց, թե ուզում է հենց ազատագրված տարածքներում կյանքը զարգանա, հետո էլ ավելացրեց, թե դա էլ իր նվերը թող լինի հայրենքին։ Ընդամենը մեկ-երկու տարվա ընթացքում մի հոյակերտ համալիր էին ընկերների հետ կառուցել, շատ էր ուրախանում և հպարտանում, ավախ․․․

Առհասարակ երբեմն մտածում եմ, որ եթե Լևոնը մի 100 տարի առաջ ծնված լիներ կամ ֆիդայի էր լինելու, կամ էլ Սողոմոն Թեհլերյանի նման մի նվիրյալ։

Նրան ընդամենը կամենում եմ, որ մի օր իրականություն դառնա վաղեմի երազանքը՝ իր լուսավոր բալիկների և կնոջ հետ վերադառնա հայրենիք մշտական բնակության։

Շարունակելի։

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: