Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

4․ Փոքրիկ պատմություններ մեր հովանավորների մասին. Նարվիկն ու Շաքեն 2021-02-17   742     

4․ Փոքրիկ պատմություններ մեր հովանավորների մասին. Նարվիկն ու Շաքեն

Շարունակում եմ ներկայացնել փոքրիկ պատմություններ արտերկրում բնակվող, «Շիրակ կենտրոնի»  բարեգործական ծրագրերի հովանավոր, մեր հայրենակիցների մասին։ Նրանք, բոլորը կյանքում մեծ հաջողությունների են հասել և Հայաստանում զգալի ներդրում են անում։ Նրանցից յուրաքանչյուրը առանձնահատուկ բնավորության և խառնվածքի տեր է, բայց նման են մի բանում՝ «անուղղելի» հայրենասերներ են, անսահման բարության տեր և միաժամանակ՝ կտրուկ և սառնասիրտ խառնվածքի ունեցող մարդիկ են։

Փերիան ամուսինների և նրանց հարազատների հետ ծանոթացանք շատ պատահական,  Գյումրու տնակային ավաններ կատարած մի բարեգործական այցի ընթացքում։ Առաջ անցնելով ասեմ, որ զուտ պատահական ծանոթությունը ամերիկաբնակ Նարվիկ և Շաքե ամուսինների հետ, տարիների ընթացքում վերածվեց բարեկամության և առանց վարանելու հիմա արդեն կարող եմ ասել, որ կարծես դարձել ենք մի ընտանիք։ Նույնիսկ ավելորդ եմ համարում նկարագրել, թե ինչ ամուր սեր ու կարոտ ունեն Հայաստանի հանդեպ, գրեթե յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ այցելում են հայրենիք, սովորաբար տարվա տարբեր եղանակներին։ Երբ գարնանն են գալիս, հետո պատմում են, թե Հայաստանը ամենագեղեցիկն է գարնանը, երբ աշնանն են գալիս, էլի նույնն են ասում, նույնիսկ Շիրակիս ցրտաշունչ ձմռան մասին են ասում, որ շատ գեղեցիկ ու հրաշալի է․․․

Հայկական գյուղերը նրանց տարերքն է, հավանաբար այդ նպատակով է, որ տասնյակ գյուղաբնակ ընտանիքների կենդանիներ են նվիրել։ Մի օր Կառնուտ հնամենի գյուղում էինք, մի կիսափլված տանը, երկու դպրոցահասակ տղաներով, որից մեկը բացարձակ ընդունակությունների և գիտելիքների տեր, բնակվող ընտանիքին էինք գնացել օգնելու։ Շատ հուզվեցին, այլ կերպ իրոք հնարավոր էլ չէր։ Արդեն ամերիկայում էին, մեզ խնդրեցին այդ ընտանիքին մի բնակարան գտնել ու նվիրել։ Սարի լանջին գտնվող այդ ընտանիքի հին տան բակում որոշեցինք տուն կառուցել, գյուղում հարմար բնակարան չկարողացանք գտնել։ Բարեբախտաբար կարողացանք այդ ծանր աշխատանքը ավարտին հասցնել։ Երբ նոր, լուսավոր և ամուր բնակարան տեղափոխվեց այդ ընտանիքը բնակվելու, աննկարագրելի ուրախացել էին, բայց հովանավոր ամուսինները հաստատ ոչ պակաս ուրախ էին։ Հետագայում իմացանք, որ այդ բնակարանի կառուցումը հովանավորելու նպատակով, աշխարհի չափ մեծ սիրտ ունեցող Շաքեն, վաճառել էր իր ոսկեղենը։ Հայրենիք յուրաքանչյուր այցելության ընթացքում, գրեթե մեծ մասը անցկացնում են Գյումրիում։ Մի օր որոշեցինք նրանց ցույց տալ նաև Վրաստանի մայրաքաղաքը։ Մեքենայով անցնում էինք վրացական անհամեմատ լավ ճանապարհներով, անգամ գեղատեսիլ բնությունը գրեթե ոչնչով նրանց չգրավեց, երկար չկարողացան դիմանալ և խնդրեցին հետ վերադառնալ։ Մեր այդ ուղևորությունը Վրաստանում տևեց ընդամենը մի քանի ժամ։ Հետ վերադառնալիս մաքսակետում անհամբեր սպասում էին, թե վերջապես երբ ենք հատելու սահմանն ու ոտք դնելու հայկական հողի վրա։ Մաքսային անցակետում Շաքեն հարցրեց, թե հիմա սա Վրաստանի, թե Հայաստանի գետինն է, մենք էլ մի մետր այն կողմ ցույց տալով ասեցինք, թե դա վրացականն է, իսկ մի մետր այս կողմ էլ՝  հայկականն է։  Նրանք փառք տալով Աստծոն ծնկի իջան և համբուրեցին հայկական հողը։ Մենք չէինք զարմացել, սպասում էինք նրանցից նման արարք, բայց մաքսավորները, որ այդ պահին դեռ անձնագրերն էին ստուգում, մի փոքր կասկածանքով վերաբերվեցին, որովհետև ընդամենը մի 4-5 ժամ առաջ էինք դուրս եկել Հայաստանից․․․

Շաքեն նաև փայլուն կազմակերպիչ է և մեծ հեղինակություն է վայելում իր ազգականների շրջանում։ Նրանք վեց  քույրեր ու  մեկ եղբայր են։

Առհասարակ՝ արդեն չգիտեմ էլ որերորդ տարին է թույլ չեն տալիս, որ իրենց ծննդյան տոներին հարազատները նվերներ անեն, նվերների փոխարեն գումարներ  են տրամադրում, որը կրկին գնում է բարեգործական ծրագրեր կատարելու նպատակին։ Նույնիսկ հուղարկավորությունների ժամանակ ծաղկեպսակների համար նախատեսված գումարներն է բարեգործական նպատակներով ծախսում․․․

Ամեն անգամ հեռախոսազրույցների ժամանակ հատուկ շեշտում են, որ անչափ կարոտել են հայրենիքին, նույնիսկ Շիրակ աշխարհիս հնամենի գյուղերի ծխնելույզներից երկինք բարձրացող, այրված աթարի հոտին։ Առհասարակ ես ինձ ոչ միայն հպարտ, այլ նաև երջանիկ մարդ եմ համարում, որ ճանաչում եմ և ունեմ Նարվիկ և Շաքե Փերիանների  նման բարեկամներ։

Շարունակելի...

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: