Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

3. Փոքրիկ պատմություններ մեր հովանավորների մասին․ Վարդանը․․․ 2021-02-15   722     

3. Փոքրիկ պատմություններ մեր հովանավորների մասին․ Վարդանը․․․

Շարունակում եմ փոքրիկ պատմություններ ներակայացնել «Շիրակ կենտրոնի»  բարեգործական ծրագրերի հիմնական հովանավորների մասին։ Տարիների ընթացքում նրանցից յուրաքանչյուրը դարձել են ինձ համար հարազատ մարդիկ։ Նրանք արտերկրում են բնակվում, կյանքում մեծ հաջողությունների են հասել և Հայաստանի, Գյումրու համար հսկայածավալ աշխատանք են կատարում։ Նրանցից յուրաքանչյուրը առանձնահատուկ բնավորության և խառնվածքի տեր է, բայց նման են մի բանում՝ ոչ միայն Մեծ հայեր են, այլ նաև «անուղղելի» հայրենասերներ։ Նրանց բնորոշ է  անսահման բարության հետ միաժամանակ՝ կտրուկ և սառնասիրտ խառնվածքը։ Առհասարակ կյանքում զգալի հաջողությունների և ինչու ոչ նաև կարողություն վաստակած մարդիկ, մի քիչ էլ մեզ՝ հայաստանցիներիս  համար, տարօրինակ բնավորության տեր են թվում։

Այսօր պատմելու եմ Վարդան Նազարիանի մասին։ Անկեղծ ասած ինձ մինչև հիմա թվում է, որ մեզ ծանոթացրել է Վարդանի հայրը՝ 91-ամյա Հովհաննեսը, մի հիանալի և Հայստանին նվիրված անձնավորություն։ Թեև նրա հետ  երբեք չեմ հանդիպել, իսկ Վարդանի և նրա տիկնոջ՝ Ասյայի հետ բազմիցս։

Վարդանի հորդորով և աջակցությամբ էր, որ սկսեցինք կառուցել Գյումրու այցեքարտերից մեկը դարցած Շալե Գյումրու երկրորդ մասնաշենքը, նաև նրա օգնությամբ էր, որ կարողացանք փրկել «Շիրակ կենտրոնը»   լուծարումից, երբ տասնյակ բնակարաններ գնելու և անօթևաններին նվիրելու համար պետությունը անարդարացի հարկ ու տուրք կիրառեց կազմակերպության նկատմամբ։

Մի օր իմ լավ ընկերներց մեկը պատմեց, թե տարիներ առաջ Նյու Ջերսիում բնակվող Վարդանը որոշել է պատժել իրենց թաղի բնական գազի  մատակարար կազմակերպությանը և սկսել է իր բնակարանը ջեռուցել վառելափայտով, որն անձամբ էր հայթհայթում, տեղափոխում, կտրում ու  ջարդում։ Բայց այստեղ մի շատ հետաքրքիր բան է ստացվում, ամերիկայում բնակվող և ապահովված մարդը, իր տան ջեռուցման վրա խնայողություններ է անում և գումարները նվիրաբերում Գյումրու անօթևան ընտանիքների տնակներում ջերմություն ապահովվելու նպատակին։

Իսկ նվիրատվություններ Վարդանը անում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Լիբանանում։ Առհասարակ նվիրատվություններ անելիս, մարդկանց վստահելու մի շատ հետաքրքիր և ուսանելի սկզբունք ունի նա։ Ուրեմն, ինչպես պատմում է իմ լավ բարեկամն ու մեր բարեգործական բազմաթիվ  ծրագրերի  հովանավորը՝ Վարդանը, երբ ցանկանում է որևէ ձեռնարկի նվիրատվություն անել, երեկոյան քնելուց առաջ աղոթում  և Աստված է կանչում, որ իրեն ճշմարիտ ճանապարհը ցույց տա։ Ասենք, եթե բարի նպատակով է ծախսվելու գումարը, ապա առավոտյան Աստված հուշի, որ անի նվիրատվություն․․․ Եվ առավոտյան արթնանալիս ականջալուր  լինով իր ներքին ձայնին, վերջնական որոշումն է կայացնում։ Անշուշտ ես երախտապարտ եմ Աստծոն և ինչու ոչ՝ նաև Վարդանի ներքին ձայնին, որ  գրեթե միշտ իրեն հուշում է «Շիրակ կենտրոնի»   բարեգործական ծրագրերին նվիրատվությունը հանգիստ սրտով անել։

Թվում է, թե Վարդանը հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու չպետք է կարողանար անմիջական մասնակցություն ունենալ մեր աշխատանքներին, բայց փաստորեն նա իրականում ունի անմիջական ֆիզիկական մասնակցություն։ Նրա ամերիկայից ուղարկած երկու հզոր փայտ ջարդող մեքենաներով ամեն ձմեռ հարյուրավոր խորանարդ մետրեր վառելափայտ ենք ջարդում։ Երբեմն այդ պրոցեսից  տեսանյութեր եմ տեղադրում համացանցում։ Նույնիսկ տեսանյութից Վարդանը կարողանում է որոշել, թե արդյո՞ք մեր տղաները մեքենաները սարքին են պահում, կամ էլ ժամանակին յուղը փոխում են, թե ոչ։ Շնորհակալ եմ, որ ճանաչում եմ և ունեմ Վարդան Նազարյանի նման բարեկամ։

Շարունակելի։

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: