Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

2․ Փոքրիկ պատմություններ մեր հովանավորների մասին. Ջաքը․․․ 2021-02-09   805     

2․ Փոքրիկ պատմություններ մեր հովանավորների մասին. Ջաքը․․․

2․ Փոքրիկ պատմություններ մեր հովանավորների մասին

Ջաքը․․․

«Շիրակ կենտրոնի»  բարեգործական ծրագրերի հիմնական հովանավորները, տարիների ընթացքում դարձել են ինձ հարազատ ու բարեկամ մարդիկ։ Նրանց մեծ մասն արտերկրում են բնակվում, կյանքում մեծ հաջողությունների են հասել և Հայաստանի ու Գյումրու համար հսկայածավալ աշխատանք են կատարում։ Նրանց հետ շփումները ինձ համար մի իսկական կյանքի դպրոց է։ Նրանցից յուրաքանչյուրը առանձնահատուկ բնավորության և խառնվածքի տեր է։ Առհասարակ կարողություն վաստակած մարդիկ մի քիչ էլ մեզ՝ հայաստանցիներիս  համար, տարօրինակ բնավորության տեր են թվում։ Նրանց մեծ մասին բնորոշ է  անսահման բարության հետ միաժամանակ՝ կտրուկ և սառնասիրտ խառնվածքը․․․

Ասեմ, որ նրանք ոչ միայն Մեծ հայեր են, այլ նաև « անուղղելի» հայրենասերներ։

Այսօր մի քանի փոքրիկ դրվագ եմ ուզում պատմել Ջաքի, /Հագոբ Յուրեջյան, Jack Youredjian/ մասին։ Մի օր Ամերիկյան Փարոս հիմնադրամի ղեկավար Փիտերը ասեց, որ շատ առատաձեռն հովանավոր է գալիս Գյումրի և ուզում է մանկահասակ երեխաներով ընտանիքների հանդիպել, խնդրեց  առնվազն 7-8 ընտանիք ընտրեմ։ Պայմանավորված օրը եկան, մեծ խմբով։ Սկսեցինք ման գալ տնակներով։ Գրեթե չէր խոսում մեզ հետ, առաջին հայացքից ջերմ շփումներից խուսափող մարդու տպավորություն թողեց։ Յուրաքանչյուր  ընտանիքում հատկապես շփվում էր երեխաների հետ, դրամական նվիրատվություններ անում։ Երբ լրացավ նախատեսված 7, թե 8 ընտանիքները, բոլորս հոգնել էինք, բայց որքան հասկացանք էլի ընտանիքներ էր ուզում այցելել։ Բնականաբար ինձ համար դժվար չէր նոր ընտանիքներ ուղեկցել։ Այդ օրը մոտ 12 ընտանիք այցելեցինք։ Երբ ասեց առաջին օրվա համար բավարար է, բոլորս հանգիստ շունչ քաշեցինք և նրա առաջարկությամբ մոտ 15 հոգով գնացինք ճաշելու։ Բոլորս սպասում էինք Ջաքի խոսքին ու որոշմանը։ Բայց նա գրեթե ծրագրերից բան չէր խոսում, երբ արդեն ավարտվել էր ճաշկերույթը հարց տվեց, թե այսքան ընտանիքներ մտանք, հիմա ի՞նչ ենք նախատեսում նրանց սոցիալական վիճակները փոխելու համար։ Բոլորս զարմացած նրա դեմքին էինք նայում․․․ չեմ հիշում ինչ խոսեցինք, բայց նա հաստատ իր ծրագրերի մասին նա ոչինչ չասաց։ Մի շաբաթ հետո լուր եկավ որ Ջաքը որոշել է 12-13 մանկահասակ երեխաներ ունեցող անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրել։ Այդ օրը նրանց հրավիրեցի մեր կենտրոն սուրճ խմելու։ Հետո առաջարկեցի այցելել մեր ֆերման։ Ֆերմայում շատ կենդանիներ ունենք՝ գամփռեր, Վանա կատուներ, հավեր, կովեր, ոչխարներ և նույնիսկ ավանակ՝ մոսոն, որը դեռ քուռակ էր և ազատ ման էր գալիս ամբողջ տարածքով։

Ես կենդանիներին էի  ներկայացնում։ Ջաքի աջ ուսից կախված էր դրամներով լի փոքրիկ  պայուսակ։ Մեր մոսոն՝ ավանակը հեռվից միանգամից ընտրեց Ջաքին, եկավ ու ատամներով պինդ բռնեց հենց այդ պայուսակը։ Համառորեն ուզում էր պոկել և տանել, իսկ մենք ողջ խմբով փորձում էինք համոզել իշուկին և նրա բերանից հանել այն։ Երբ մեր տղաները վերջապես մի կողմ տարան մոսոյին, Ջաքը լուռ  նայում էր և շատ հանգիստ տոնով  ասաց․ փաստորեն ավանակներն էլ են դրամ  սիրում։

Երբ բնակարաններ էր նվիրում անօթևան մանկահասակ երեխաներով ընտանիքներին՝ մի քանի անգամ առիթ ունեցանք հանդիպել նաև անսահման բարի ու շատ  ջերմ, շփվող բնավորությամբ տիկնոջ հետ։

Ինչպես հետագայում պատմեց Ջաքը, նա որոշել էր շարունակել իր լուսահոգի մոր՝ Մարգարիտ Իւրէճեանի հայրենանվեր գործը, ով դեռևս հետերկրաշարժյան ծանր տարիներին 10 տարի շարունակ բնակվելով Գյումրու տնակներում, հսկայածավալ օգնություն է բերել և բաժանել  հարյուրավոր կարիքավոր ընտանիքների:

Շարունակելի։

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: