Անուն Ազգանուն | Գումարի չափը |
---|---|
Hamo Jeretsian | 100000.00 AMD |
Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
Hamo Jeretsian | 170000.00 AMD |
Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
Misak Sargsian | 100000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 50000.00 AMD |
Tiroui Melkonian | 100000.00 AMD |
Tiroui Melkonian | 81.00 AMD |
Hamo Jeretsian | 100000.00 AMD |
Rima Aivazian | 120000.00 AMD |
Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Misak Sargsian | 100000.00 AMD |
Իդա Ենգոյան | 20000.00 AMD |
Hamo Jeretsian | 200000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 7777.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
Արեգ Զոհրաբյան | 100000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100000.00 AMD |
Misak Sargsian | 60000.00 AMD |
Misak Sargsian | 50000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
Anna-Sona Minasyan | 80000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
Նայիրի Թնկրյան | 40000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
Թամարա Գևորգյան | 50000.00 AMD |
Sona Hovagimian-Minasyan | 80000.00 AMD |
Anahit Marutyan | 20000.00 AMD |
Anna Minasyan | 80000.00 AMD |
Vahan Pokhsraryan | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Anzhela | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Vrezh Papazyan | 1999.00 AMD |
Arev | 5000.00 AMD |
Anna Amirkhanyan | 125000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Arev | 5000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
Elisabeth Boursalian | 200000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
Ida Yengoyan | 25000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Փոքրիկ պատմություններ մեր հովանավորների մասին
1. Հերմանը․․․
«Շիրակ կենտրոնի» բարեգործական ծրագրերի հիմնական հովանավորները, տարիների ընթացքում դարձել են ինձ հարազատ ու բարեկամ մարդիկ։ Նրանց մեծ մասն արտերկրում են բնակվում, կյանքում մեծ հաջողությունների են հասել և Հայաստանի ու Գյումրու համար հսկայածավալ աշխատանք են կատարել ու շարունակում են կատարել։ Շփումները ինձ համար մի իսկական կյանքի դպրոց է, անկախ իմ տեսածից ու ապրածից, շարունակում եմ նրանցից սովորել։ Ասեմ նաև, որ նրանցից յուրաքանչյուրը առանձնահատուկ բնավորության և խառնվածքի տեր մարդիկ են։ Առհասարակ կարողություն վաստակած մարդիկ մի քիչ էլ մեզ՝ հայաստանցիներիս համար, տարօրինակ բնավորության տեր են թվում։ Բայց միշտ ինձ մի բան է զարմացրել՝ անսահման բարության հետ միաժամանակ կտրուկ և սառնասիրտ խառնվածքը․․․
Ասեմ, որ նրանք ոչ միայն Մեծ հայեր են, այլ նաև « անուղղելի» հայրենասերներ։ Յուրաքանչյուրի մասին մի օր ժամանակ պիտի գտնեմ ու առանձին- առանձին պատմեմ։
Բոլորը միայն մի բանում են իրար նման, հայրենասեր են ու անչափ բարի։ Իսկ բնավորության գծերում հսկայական տարբերություններ կան։ Ես ինձ նաև երջանիկ եմ համարում, որ ճանաչել եմ, սովորել ու շփվել՝ Հերմանի, Վարդանի, Ջակի, Լևոնի, Շաքեի ու Նարվիկի, Սերոժի, Պետերի, Արթինի, Արուսի և մյուսների հետ։
Այս ամենը գրելով, հասկանում եմ, որ կա նաև վտանգ, որ նրանց անկեղծ բնութագրելիս հնարավոր է նաև նեղսրտեն, բայց հուսամ, եթե կարդան մի փոքր ներողամիտ կգտնվեն։
Այս շարքից առաջինը, ուզում եմ պատմել Հերմանի մասին, ով տասնյակ տարիներ հսկայածավալ գործունեություն է կատարել Հայաստանում, Թռչունյանի երկարամյա հովանավորն ու մեր բարեգործական ծրագրերի առյուծի բաժինը ևս իրենն է։ Առհասարակ նրա հետ շփվելիս միշտ զարմացել եմ, թե որտեղից կարող էր գիտենալ գյումրեցիների, առաջին հայացքից ամենափոքր ու չնչին թվացող բնավորության առանձնահատկությունները․․․
Ամեն անգամ միասին տնակային ավաններ այցելելիս, միանգամից մեր շուրջ բոլորն էին հավաքվում տվյալ ավանի շները․․․ այո շները։ Կարծես գիտեին, որ Հերմանը Հայաստանում հարյուրավոր թափառող շների խնամակալն է։ Իսկ Հերմանը իր մոտ, միշտ նրանց համար պաշար էր ունենում։ Մենք՝ խմբի անդամներով, լուռ և շատ համբերատար սպասում էինք, որ նա հատ-հատ բոլորին պետք է կերակրեր և հետո նոր միայն այցելեինք տնակներ։ Իսկ տնակների բակում, երբ տեսնում էր, որ շղթայով կապված շների դիմաց ջուր չկար դրված, անմիջապես կարգադրում էր ջուր դնել։ Նման դեպքերում նրա խրոխտ ձայնով կարգադրություններին հնարավոր չէր չենթարկվել․․․ Անկեղծ ասած այս սովորույթը հետագայում ես ընդօրինակեցի։
Մի փոքր դրվագ ևս։ ՈՒրեմն մի շատ մեծահարուստ, որ նաև հսկա բիզնեսներ ունի, այդ թվում Հայաստանում, ուզում էր իր ներկայացուցիչ և աննկարագրելի համառ բնավորությամբ օգնական կնոջ միջոցով կապվել Հերմանի հետ, անել գործնական առաջարկություներ։ Մի օր էլ, երբ իմացել էին, որ այդ օրերին միասին տնակային ավաններում ենք, օգնականը մի ժամվա ընթացքում, առնվազն 20 անգամ ինձ զանգեց, կիսախնդրանքով ու կիսահրամայական տոնով պահանջեց հեռախոսը փոխանցել։ Ես այլևս անզոր էի դիմադրել և ասի, թե Հերման ջան ուզում են քեզ հետ խոսել, հարցրեց, թե ով է, մի երկու բառով ներկայացրի։ Մի անգամից ձեռքով հեռախոսը հրեց այն կողմ, ասելով, թե՝ այս աղքատ մարդկանց երբևէ չաջակցած մեծահարուստի հետ, բառմը էլ չունի խոսելու․․․
Ես զարմացած էի մնացել, թեև հետագայում նրա այդ պահվածքից ևս բավականին բան սովորեցի․․․
Շարունակելի։
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: