Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

«Ունակ չեն խնդիրներ լուծել. կա՛մ չտեսնելու են տալիս դրանք, կա՛մ էլ մեծ-մեծ խոսում»․ «Փաստ» 2021-01-29   684     

«Ունակ չեն խնդիրներ լուծել. կա՛մ չտեսնելու են տալիս դրանք, կա՛մ էլ մեծ-մեծ խոսում»․ «Փաստ»

 «Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից հետո մեր երկիրը ճգնաժամի մեջ է՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական։ Պատերազմն առավել ցայտուն դարձրեց խնդիրները։ Գաղտնիք չէ, որ եղանակային ոչ բարենպաստ պայմանները ևս մեկ հարված են սոցիալական վատ պայմաններում գտնվող մեր քաղաքացիների համար։ Սոցիալական ցանցերի միջոցով տեսնում ենք, թե ինչպես է Գյումրիում գործող «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն ողջ ձմեռվա ընթացքում վառելափայտ տրամադրում սոցիալական վատ պայմաններում հայտնված քաղաքացիներին։ Բայց սա՞ է նման մասշտաբային խնդիրների լուծումը։ Պետությունը պետք է մասնակից դառնա այս գործընթացին, ավելին՝ պետք է լինի դրա կազմակերպիչը, իսկ անհատները և կազմակերպությունները՝ օժանդակողները։

ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը նշում է՝ եթե նախորդ տարիներին պետությունը միջազգային կազմակերպություններից ինչ-որ բան կարողանում էր ստանալ և իրեն վերագրելով` անել, այս տարի դա էլ չի եղել։ «Այս մարդիկ՝ տեղական իշխանություններից սկսած մինչև վարչապետ, գոյություն չունեն։ Հովանավորների համար առանձին հաշվետվություններ եմ կազմում, բայց հրապարակումները, որոնք անում եմ, իշխանությունների համար են, սակայն բոլորը հասկանում են, բացի իրենցից։ Չենք կարողանում մարդկանց թողնել այդ վիճակում, նորից կունենանք ցրտահարության դեպքեր։ Հետաքրքիր է՝ երբ ինչ-որ գրառում եմ անում ոչ սոցիալական թեմայով, միանգամից հայտնվում են։ Առաջին հայացքից թվում է, թե իշխանությունները և նրանց համախոհները կան, բայց երբ նկարագրում ես տիրող սոցիալական ծանր վիճակը, անհետանում են։

Մեկ կազմակերպություն չի կարող նման ծավալի հարցեր լուծել։ Այո՛, գյուղական համայնքներում մարդիկ ջեռուցման խնդիրն ինչ-որ չափով փորձում են լուծել աթարի միջոցով, բայց այնտեղ էլ կան սոցիալական ծանր պայմաններում հայտնված քաղաքացիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Թումասյանը։ Նշում է՝ հարյուրավոր նամակներ, զանգեր է ստանում՝ օգնության ձեռք մեկնելու խնդրանքով։ Ընդգծում է՝ այդ իրավիճակում շատ դժվար է որոշել՝ ում օգնել, ում՝ ոչ։ «Մարդկանց ուղղորդում եմ, ասում՝ Ֆեյսբուքում կան նաև պաշտոնյաներ, միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, չեմ հասկանում, թե ինչու իրենց չեք գրում, անհանգստացնում։ Մյուս կողմից էլ հասկանում եմ, որ մարդկանց նյարդերը տեղի են տալիս, անընդհատ մերժումներ են լսում։ Փայտի ամեն մի խմբաքանակը, որ ստանում ենք, մոտավորապես կազմում է 1 մլն 200 հազար դրամ։ Այսինքն, ամեն շաբաթ գումար ենք հավաքում, որ կարողանանք մարդկանց փայտ հասցնել։ Էլ չեմ խոսում մեր նյարդային համակարգի, առողջության մասին:

Այն, ինչ մենք հիմա անում ենք, ո՛չ սոցիալական աջակցություն է, ո՛չ հասարակական գործունեություն, այլ ինքնասպանության նման մի բան է»,-նշում է մեր զրուցակիցը։ Ասում է՝ միևնույն ժամանակ չի էլ կարողանում ձեռքերը ծալած նստել, իր երկիրն է, ճանաչում է վատ պայմաններում բնակվող մարդկանց, հովանավորներն իրեն վստահում են։ «Պետք է լինեինք իշխանություններին աջակցողը, խնդիրները ցույց տվողը։ Բայց մենք բացահայտում ենք խնդիրը, մենք էլ լուծում այն։ Իրենք էլ պարզապես նայում են, չտեսնելու տալիս, դրան գումարած՝ մեծմեծ խոսում։ Այս օրերին միջինում հազար ընտանիքի որոշակի քանակությամբ վառելափայտ ենք տրամադրել։ Բնական է՝ փայտը սպառվում է, մարդիկ նորից են դիմում, բայց չենք կարող մարդկանց ամբողջ ձմեռ վառելափայտով ապահովել։ Սարսափելի սոցիալական պայմաններում են ոչ միայն տնակներում ապրող մարդիկ, կան վթարային շենքեր, որոնք երկրաշարժից հետո չվերակառուցվեցին, դրանք կոմունալ հարմարություններ չունեն, կտուր չունեն, անձրևը հինգերորդ հարկից առաջին հարկ է հասնում։

Սովորական շենքերում բնակվող մարդիկ էլ կան, որոնք վատ պայմաններում են բնակվում, մեկը հաշմանդամություն ունի, մյուսը՝ սոցիալական խնդիրներ։ Շատ ծանր է միայնակ տարեցների վիճակը, որոնք չեն էլ կարողանում տնից դուրս գալ։ Ի վերջո, աղքատությունը դժբախտություն է»,-ընդգծում է ՀԿ-ի նախագահը։ Թումասյանը հիշեցնում է իշխանությունների՝ երկու տարի առաջ տարածած հայտնի լոզունգը, որ «վարչապետի հանձնարարականով 2020 թվականին երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 մլրդ դրամ և այս հարցը մեկընդմիշտ լուծվելու է»։ «Ասվում էր, որ երեսուն տարի չլուծված խնդիրը երկու տարում լուծելու են։ Այն ժամանակ ասացի՝ չի կարելի նման բաներ տարածել, աղետի գոտում մոտ 8000 տնակ կա, ինչպե՞ս եք այդ հարցը լուծելու։ Դեռ այն ժամանակ էլ անգլուխ պատգամավորներից մեկն էլ գրել էր՝ Թումասյան Վահանը չի ուզում աղետի գոտին վերակառուցվի, որ գործազուրկ չմնա։

Վերջերս մի պաշտոնյայի հարց տվեցի՝ քանի՞ բնակարան եք կառուցել կամ տվել մարդկանց այդ ընթացքում։ Մեր կենտրոնն իր գործընկերների հետ 2,5 տարվա ընթացքում երեսուն բնակարան է տվել, իրենք՝ զրո։ Ստացվում է, որ մարդիկ ունակ չեն խնդիրներ լուծել։ Ասել եմ՝ թող մեկ օր գան, պատասխանեն զանգերին, նամակներին, այցելեն մարդկանց ու տեսնեն, թե իրականում ինչ է կատարվում»,-եզրափակում է Վահան Թումասյանը։

Լուսինե Առաքելյան
www.past.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: