Անուն Ազգանուն | Գումարի չափը |
---|---|
Hamo Jeretsian | 100000.00 AMD |
Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
Hamo Jeretsian | 170000.00 AMD |
Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
Misak Sargsian | 100000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 50000.00 AMD |
Tiroui Melkonian | 100000.00 AMD |
Tiroui Melkonian | 81.00 AMD |
Hamo Jeretsian | 100000.00 AMD |
Rima Aivazian | 120000.00 AMD |
Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Misak Sargsian | 100000.00 AMD |
Իդա Ենգոյան | 20000.00 AMD |
Hamo Jeretsian | 200000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 7777.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
Արեգ Զոհրաբյան | 100000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100000.00 AMD |
Misak Sargsian | 60000.00 AMD |
Misak Sargsian | 50000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
Anna-Sona Minasyan | 80000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
Նայիրի Թնկրյան | 40000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
Թամարա Գևորգյան | 50000.00 AMD |
Sona Hovagimian-Minasyan | 80000.00 AMD |
Anahit Marutyan | 20000.00 AMD |
Anna Minasyan | 80000.00 AMD |
Vahan Pokhsraryan | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Anzhela | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Vrezh Papazyan | 1999.00 AMD |
Arev | 5000.00 AMD |
Anna Amirkhanyan | 125000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Arev | 5000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
Elisabeth Boursalian | 200000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
Ida Yengoyan | 25000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Օրերս «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ Գյումրիում ցրտահարությունից տարեց կին է մահացել։ «Միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70 ամյա տարեց կին՝ Շ. Գ.-ն:
Անկեղծ ասած ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի ևս չգրանցվեն Գյումրիում, բայց ավաղ.․.»,- գրել էր Թումասյանը։ Factor.am-ի հետ զրույցում Վահան Թումասյանը պատմեց, որ տարեց կինն իրենց ուշադրությունից դուրս է եղել։
Տնակային ավանում է գրանցված եղել, բայց բնակվել է սեփական տանը։ Մեր զրուցակիցը նշեց նաև, որ վառելիքի առումով այս տարի մարդկանց պատրաստվածության վիճակը սարսափելի է՝ նախորդ տարիների համեմատ։
«Սոցիալական վիճակն առավել է ծայրահեղացել Շիրակի մարզում՝ տնակներում ապրող, կիսաքանդ շենքերում պատսպարպարված ընտանիքների մասով, դրան գումարվել են գյուղական համայնքներից մի քանի ընտանիքներ, որոնք նախկինում չկային»,- ասաց Վահան Թումասյանը։ Նրա խոսքով՝ նախորդ տարիներին գոնե կիսով չափ մարդիկ պատրաստված էին լինում, մյուս կեսին էլ իրենք էին կարողանում ինչ-որ ձևով ապահովել։
«Հիմա առհասարակ պատրաստված չէին, որովհետև աղքատությունը խորացել է, դրան նպաստել են նաև արտագնա աշխատանքի բացակայությունը, կորոնավիրուսը, պատերազմը։ Եվ, առհասարակ, պետությունից որևէ սոցիալական ծրագիր չիրականացվեց այդ խոցելի խմբերի համար։ Մեզ հիմա դիմում են մարդիկ, որ երբեք նախորդ տարիներին չէին դիմել։ Իրենք էլ են ամաչում, ասում են՝ կյանքի մեջ այդպիսի բան չենք արել, բայց հիմա ստիպված ենք։
Նախորդ տարիներին մարդիկ նաև աղբամաններից էին օգտվում՝ վառելիք հայթայթելու համար։ Հիմա դրանք էլ են դատարկ»,- ասաց Վահան Թումասյանը։ Նա նշեց, որ վերջին տարիներին ցրտահարությունից մահվան դեպք չի հիշում։ Գուցե և եղել է, որի մասին պատկան մարմինները չեն բարձրաձայնել, սակայն ցրտահարության դեպքեր է միայն մտաբերում, մահվան ելքով դեպքեր՝ ոչ։
Ընդհանուր առմամբ, քաղաքում կան ընտանիքներ, որոնք ցրտահարության վտանգի առջև են։ Եվ նրանք էլ կազմում են քաղաքացիների ամենախոցելի խումբը։ «Մոտավորոպես 22-25 թիրախ կա մեր աչքի առաջ, որոնց մեծ մասը միայնակ տարեցներ են՝ 80, 90 և ավելի տարեկան, որոնք տարբեր պատճառներով մնացել են մենակ։ Կան նաև ընտանիքներ՝ երեխաներով, միայնակ մայրեր»,- ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը։ Նրա խոսքով՝ վառելափայտի հերթական խմբաքանակի գնումը մի քանի օր ձգձգվել է, հիմա արդեն գումարը կա։ Ըստ Թումասյանի՝ առաջին հերթին ամենախոցելի ու վտանգի տակ գտնվող մարդկանց են բաժանելու։
Էմմա Չոբանյան
https://factor.am
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: