Անուն Ազգանուն Գումարի չափը
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Երկրաշարժից 32 տարի անց գյումրեցիները շարունակում են ապրել տնակներում․ քաղաքում 2․800-ից ավելի հաշվառված տնակ կա 2020-12-08   680     

Երկրաշարժից 32 տարի անց գյումրեցիները շարունակում են ապրել տնակներում․ քաղաքում 2․800-ից ավելի հաշվառված տնակ կա

Սպիտակի երկրաշարժից անցել է 32 տարի, սակայն Շիրակի մարզի ու Գյումրիի՝ երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած բնակիչների բնակարանային ապահովման հարցը այդպես էլ վերջնական լուծում չի ստացել։

2018թ․ իշխանության գալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում անցկացված Կառավարության արտահերթ նիստի ժամանակ հանձնարարել էր ձևավորել աշխատանքային խումբ, որը զբաղվելու էր հաշվառմամբ և աշխատանքի ավարտին ներկայացնելու էր աղետի գոտու խնդիրների իրական պատկերն ու վիճակագրությունը։ 

Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խումբը, որն ընդամենը ուսումնասիրություններ ու իրավիճակային վերլուծություններ է անում, աղետի գոտում 7․000-ից ավելի կացարան է հաշվառել,  2․800-ից ավելին՝ Գյումրիում, որից մոտավորապես 2․200-ը բնակելի տնակներ են։

«Բայց սա անօթևանության պատկերը չի արտացոլում, որովհետև մենք ունենք հսկայական քանակությամբ վթարային շենքերում բնակվողներ, նախկին գործարանային հանրակացարաններում գտնվողները անհամեմատ ավելի ծանր վիճակում են, քան տնակներում բնակվողները»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խմբի անդամ, «Շիրակ» կենտրոն ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը։

Նա հավելեց, որ, ըստ էության, աշխատանքային հանձնաժողովն անօթևանների խնդրի լուծումներ չի առաջարկում, այլ հետազոտական աշխատանք է կատարում։

Այս տարի պետբյուջեով նախատեսված հատկացումներով, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում, Շիրակի մարզի գյուղաբնակ անօթևաններին պետությունն առաջարկել է բնակարանի փոխհատուցման երկու տարբերակ՝ կա՛մ բնակելի տան կառուցում, կա՛մ բնակարանի գնման վկայագիր։ Մարզի 90 ընտանիք ընտրել է ԲԳՎ, մյուսները՝ կառուցման տարբերակը։

Հիմա ընթացքի մեջ են անօթևան ընտանիքների բնակելի տների կառուցման աշխատանքները։ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական կազմակերպությունը շարունակում է Շիրակի մարզի 3 գյուղական համայնքների 7 բնակավայրերի՝ թվով 24 բնակելի տների կառուցման աշխատանքները։ 4 բնակելիների շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ, մյուս 20 տներում այժմ ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ, որոնք կավարտվեն 2021 թվականի մայիսին։ Իսկ Գյումրիի անօթևանների խնդրի լուծման կոնկրետ ծրագիր դեռ չկա։

«Գյումրում 2․5 տարի պետական որևէ ծրագիր չի իրականացվել, նաև հայկական ֆոնդերի կողմից ծրագրեր չեն եղել։ Հատուկենտ հովանավորներ են եղել։ Այս տարի մեզ հետ համագործակցության ամենադաժան տարին ստացվեց՝ ընդամենը 3 բնակարան, իսկ նախորդ տարիներին 20-25 բնակարան կարողանում էինք գործընկերների աջակցությամբ տրամադրել»,- ասաց Վահան Թումասյանը։

Նրա կարծիքով՝ Գյումրիում անօթևանների բնակարանային խնդրի լուծման համար երեք ուղղությամբ պետք է աշխատել։

«Պիտի որոշում կայացվի, բնակարանային շինարարություն սկսվի Գյումրիում, նաև վթարային շենքերի ամրացման աշխատանքներ։ Պետությունը նաև պետք է դատարկ, վաճառքի ենթակա բնակարանները գնի, նորոգի ու տրամադրի անօթևաններին»,- թվարկեց Թումասյանը։

Հարցին՝ գյումրեցին դեռ երկա՞ր պիտի սպասի տնակներից դուրս գալուն՝ հաշվի առնելով արցախյան նոր պատերազմն ու տնտեսական խնդիրները, Վահան Թումասյանը պատասխանեց, որ, այնուամենայնիվ, լավատես է։

«Ուզում եմ լավատես լինել, որ մենք կհասկանանք՝ պետք է բոլոր սոցիալական և այլ խնդիրները լուծել և բնակարանային շինարարություն սկսել։ Ես չեմ ասում՝ Արցախի կամ սահմանային խնդիրների հաշվին, բայց պետք է արվի, ի վերջո, որևէ պատճառաբանություն չի կարող արդարացնել, որ մարդիկ ապրեն այդ ծանր պայմաններում։ Եթե տարեկան մեկ շենք կառուցվի, գոնե կարող ենք հույս ունենալ՝ առաջիկա 10-20 տարում կկարողանանք այդ խնդիրը լուծել։ Բայց եթե ոչինչ չի արվում, առաջիկա 200 տարում էլ չի լուծվի»,- եզրափակեց Վահան Թումասյանը։

Էմմա Չոբանյան

https://factor.am/
 

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: