Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Գյում­րե­ցի երե­խա­նե­րը վա­ճա­ռում են իրենց նկար­նե­րը, գու­մարն ուղղ­վում է Հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին 2020-11-01   746     

Գյում­րե­ցի երե­խա­նե­րը վա­ճա­ռում են իրենց նկար­նե­րը, գու­մարն ուղղ­վում է Հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին

«Փաստ» օրաթերթը գրում է Պատերազմական օրերին Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում կյանքի կոչվեցին բազմապիսի նախաձեռնություններ։ Հիմնական նպատակը զինված ուժերին և դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելն է։ Իհարկե, այս բոլոր նախաձեռնությունների մեջ յուրահատուկ տեղ են զբաղեցնում երեխաների մասնակցությամբ և նրանց նախաձեռնությամբ կյանքի կոչվածները: Նրանք ինքնակամ, պահի լրջությունը գիտակցելով՝ ցանկանում են այս դժվար օրերին օգնության ձեռք մեկնել երկրին: Գաղտնիք չէ, որ մեզ պարտադրված պատերազմը հերթական անգամ փոխեց բոլորի կյանքի ուղին, ծրագրերը, անգամ ցանկությունները։

Հոկտեմբերի կեսերին «Շիրակ կենտրոնի» նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանին գտնվող Բագրավան գյուղում պետք է կայանար գեղանկարիչ Սամվել Գալստյանի՝ Գյումրու տնակային ավաններից մեկում գործող նկարչական ստուդիայի սաների՝ «Գյումրեցի պատանի տաղանդները` Շիրակի սահմանային գյուղում» խորագրով ցուցադրությունը։ Ինչպես տեղեկանում ենք կենտրոնի տարածած հաղորդագրությունից, ներկայացվելու էին ստուդիայի սաներ Հոբի, Աննայի, Աշիկի, Քրիստինեի, Փաշիկի, Սվետլանայի, Լևոնի և նրանց վարպետի՝ Սամվել Գալստյանի մոտ 60 աշխատանքները։

Բայց սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որը մի կողմ թողեց բոլորիս ծրագրերը։ Գյումրեցի երեխաները և նրանց վարպետը որոշել են ցուցադրության համար նախատեսված նկարները վաճառել և ամբողջ գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը նշում է՝ նախքան պատերազմը որոշել էին ցուցադրություն կազմակերպել Շիրակի մարզի սահմանային գյուղում։ «Նախատեսված ցուցադրությանը ներկայացվելու էին ինչպես Սամվել Գալստյանի սաների, այնպես էլ հարակից գյուղերում բնակվող տաղանդաշատ երեխաների աշխատանքները։

Մի քանի մանկավարժներ խնդրել էին, որ իրենց աշակերտների նկարները ևս ներկայացնեինք այդ ցուցադրությանը։ Բավականին հյուրեր էինք ունենալու, հետաքրքիր միջոցառում էինք կազմակերպել։ Տեղը պատրաստել էինք, որոշակի ծախսեր կատարել, բայց պատերազմը խառնեց բոլոր ծրագրերը։ Երեխաները որոշեցին այդ ցուցադրության համար նախատեսված նկարները վաճառել էլեկտրոնային տարբերակով և ստացված գումարը փոխանցել Համահայկական հիմնադրամին։ Ընդհանուր առմամբ՝ ներկայացրել էինք 15 նկար, մեծամասնությունը վաճառվել է։ Կարգը հետևյալն է՝ սահմանված գինը փոխանցում են հիմնադրամին, կտրոնն ուղարկում մեզ և գալիս ու նկարը վերցնում «Շիրակ» կենտրոնից, ընդ որում շատերը սահմանված արժեքից ավելի են վճարում։ Արդեն իսկ չորս հարյուր հազար դրամից ավելի գումար ենք փոխանցել։

Չեմ ուզում երեխաներին շատ ծանրաբեռնել, բայց, հնարավոր է, որ այս նախաձեռնությունը շարունակական լինի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Թումասյանը։ Նշում է՝ կարևոր է ընդգծել, որ երեխաներն իրենք են շահագրգռված եղել սեփական աշխատանքների վաճառքի հարցում:

«Այս ընթացքում անընդհատ Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերում եմ: Երեխաներն անդադար զանգահարում էին, գրում, որ անպայման նկարների վաճառք կազմակերպենք, որպեսզի իրենք էլ այդ ձևով մասնակցություն ունենան երկրի համար կարևոր գործին։ Նկարների ցուցադրություն-վաճառքը ոչ թե մեր, այլ երեխաների նախաձեռնությունն է, ես տուրք տվեցի նրանց՝ հայրենիքի համար ինչ-որ բան անելու ցանկությանը։ Հիմա էլ ում նկարներն արդեն վաճառվել են, գրում ու զանգում, միակ հարցն է՝ էլի նկար բերե՞նք»,-եզրափակում է Վահան Թումասյանը։

Լուսինե Առաքելյան
www.past.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: