Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

2. Շիրակ աշխարհն ու Ախուրյանի ձախ ափը կարող են և պետք է դառնան տուրիզմի համաշխարհային նշանակության վայր 2020-08-04   2718     

2. Շիրակ աշխարհն ու Ախուրյանի ձախ ափը կարող են և պետք է դառնան տուրիզմի համաշխարհային նշանակության վայր

   Առհասարակ Շիրակ աշխարհի, Անիի նախկին վարչական շրջանի պատմական վայրերն ու հուշակոթողները կարելի է դասել ամբողջովին չներկայացվող ու չօգտագործվող, անգամ ոչ պատշաճ գնահատված գանձերի շարքը: Անշուշտ, գլուխգործոցը և զբոսաշրջության զարգացման  գլխավոր խթանը կա ու մնում է Անին: Զբոսաշրջություն, որը կնպաստեր այդ շրջանի՝ Հայաստանում ամենաաղքատների թվում գտնվող գյուղերի զարգացմանը:

  Այս տարվա սկզբին իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցին հայտարարություններ՝ շատ մոտ ապագայում  Խարկով գյուղի  սահմանային ռեժիմի թեթևացման, անգամ փշալարերը, սահմանային արգելապատնեշները տեղափոխելու մասին: Նման բարի ու աննախադեպ լուրերը, թե Խարկով գյուղ մտնելն  ու Անին մոտիկից տեսնելն արդեն դառնալու է իրականություն,  հսկայական ոգևորություն առաջացրին, հիմա առանց վարանելու կարող եմ ասել, համայն հայության շրջանում:

   Լուրը մի փոքր թերահավատորեն ընդունեցին մոտակա գյուղերի բնակիչները, թեև արգելապատնեշների՝ փշալարերի տեղափոխումը պահանջված է, քանի որ  պարզապես անհասկանալի է մնում հսկայածավալ՝ հարյուրավոր հեկտարներ կազմող վարելահողերով տարածքները սահմանային գոտու մեջ առնելը:

   Առհասարակ տրամաբանությունից դուրս է, որ փշալարերով արգելապատը մի տեղ հենց բնակավայրերի սահմանագծին է կառուցված, Ախուրյանի կիրճի եզրին, իսկ մյուս, տվյալ դեպքում Խարկովի տարածքում, մոտ 3 կմ հեռավորության վրա: Ինչի հետևանքով առնվազն երկու գյուղ ամբողջովին դատարկվել է:

   Առաջ ընկնելով ասեմ, որ գյուղը բացելու մասին լուրը  որքան արագ ոգևորություն առաջացրեց, այնքան էլ արագ մարեց… Եվ հիմա էլ  այն մնում է փակ  այնպես, ինչպես նախկինում:

   Հասկանալի է, որ բավականին ծախսատար է տասնյակ կիլոմետրերի երկարություն ունեցող  արգելապատի տեղափոխումը կամ նորի կառուցումը: Բայց լավ կլինի նման ծրագրերին  կամ նույնիսկ հայտարարություններին նախորդեին հասարակական քննարկումները ինչպես մոտակա գյուղերի բնակիչների, այնպես էլ թեմայով շահագրգիռ ոլորտի մասնագետների հետ, եթե իհարկե նման ծրագրերի իշխանական խոստումներն ընդամենը լոզունգային կամ սին չեն:

   Թեման առավել ևս Անիի պարագայում շատ կարևոր է, քանի որ այն առնչվում է համայն հայության շահերին:

    Բայց ես հիմա շեշտադրումն  ուզում եմ անել մոտակա կիսադատարկ բնակավայրերում  աղքատության կրճատման և գյուղերի զարգացման տեսանկյունից: Ինչ անել, որ Անիի  փաստարկն օգտագործելով կտրուկ զարգանա տուրիզմը և նպաստի այդ համայնքների կայուն զարգացմանը:

   Ես այնուամենայնիվ այն կարծիքին չեմ, թե այդ բնակավայրերի աղքատության պատճառը միայն Խարկով գյուղի հատվածում սահմանի փակ լինելու կամ մեզ Անին մոտիկից տեսնելու հնարավորությունից զրկելու հանգամանքն է: Ուստի ուզում եմ այստեղ հպանցիկ թվարկել ըստ իս այդ շրջանի գյուղերի աղքատության հիմնական մի քանի պատճառները:

   Գյուղերի վարելահողերի առնվազն 90 տոկոսը զրկված է ոռոգման համակարգից, այն դեպքում, երբ այդ հողերի մեծ մասը գտնվում են Ախուրյան գետի և Հայաստանում ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարի ափերին: Վերջիններս եւս փշալարերով արգելափակված են, մարդիկ զրկված են հսկայածավալ ջրի պաշարից օգտվելու հնարավորությունից, ինչի պատճառով ոչ միայն արտերն են անջրդի, այլ նաև գյուղերում բացակայում են այգիներն ու բանջարանոցները:

    Աշխատատեղեր գրեթե չկան, նախկին ձեռնարկություններն ու հատկապես քարի հանքերի մեծ մասը փակված են:

  Արոտները հիմնականում քարքարոտ սարերում են և անասնապահության համար ոչ բարենպաստ: Իսկ Խարկով գյուղի մերձակա արոտավայրերում անասնապահությունը արգելված է, կրկին սահմանային գոտու տարածք համարվելու պատճառաբանությամբ:

   Առհասարակ ես կողմ եմ, որ արգելապատնեշները՝ փշալարերը Խարկով գյուղի ներկայիս տարածքից ամբողջովին հանվեն և տեղափոխվեն Ախուրյան գետի  ափամերծ տարածք: Ավելին, որպեսզի շատ մոտ ապագայում վերականգնվի Խարկով գյուղը, ստանա համայնքի կարգավիճակ, դրա համար առաջին հերթին խմելու ջուր է հարկավոր:

   Չմոռանամ ասել, որ Թուրքիայի կողմից ոչ մի փշալար կամ նմանատիպ արգելք գոյություն չունի և նրանց կողմից անասնապահները իրենց նախիրն ազատորեն բերում են Ախուրյան գետը՝ ջրելու: Իսկ քանի որ մեր կողմից փշալարերը տեղափոխելու իմ և երևի բոլորիս ցանկությունը շատ մոտ ապագայում իրականացնելն իրատեսական չէ, առաջարկում եմ բանտարկված գյուղն ու հողերն ազատագրելու, այսպես կոչված, փուլային տարբերակ:

   Առաջին փուլի համար պարզապես անհրաժեշտ է թեթևացնել սահմանային ռեժիմը: Ապա Խարկովի սահմանապահ ուղեկալում, Բագրավան գյուղում բացել սահմանապահ մի հատուկ ուղեկալային կետ կամ ծառայություն, որին կտրվեն սահմանային գոտի մտնելու ցանկություն ունեցող հյուրերին սպասարկելու, անցաթղթեր տալու, թույլտվությունների գործառույթներ:

   Հայաստանի իշխանություները հատուկ որոշմամբ պետք է հաստատեն հյուրերին սպասարկելու կանոնակարգը, թե ինչպիսի տրանսպորտային միջոցով կարող են մտնել հյուրերը, որքան ժամանակ կարող են գտնվել սահմանային գոտում, որ  տարածքներով կարող են շրջել,  որ ժամերին և այլն:

   Կարծում եմ՝ այս որոշումների հիմքում, բացի հայկական ճարտարապետության բացառիկ կառույցները դիտելու հնարավորություն ընձեռելուց, պետք է դրվի նաև այդ մոտակա գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը նպաստելու քաղաքականություն:

   Առաջարկում եմ, որ Անին տեսնելու նպատակով Խարկովի սահմանային գոտի մտնելու ստեղծվելիք կանոնակարգում ընդգրկվեն հետևյալ կանոնները.

  1. այցելությունները թույլատրվեն առնվազն 5 և ավելի մարդկանցից բաղկացած խմբերին,
  2. այցելության ժամեր սահմանվեն ամառային ամիսներին՝  առավոտյան 8-ից մինչև 14-ը, տարվա մնացած ժամանակ՝ 10-ից մինչև 14-ը, որպեսզի հյուրերը նաև գերադասեն  գիշերել մոտակա գյուղերում,
  3.  առավելությունը տրվի ոտքով այցելող խմբերին,
  4.  հյուրերի խմբեր ձևավորելու հնարավորություն տրվի մոտակա գյուղերի մշտական հաշվառում ունեցող և այդ սահմանային գոտի մտնելու երկարաժամկետ անցաթղթեր ունեցող բնակիչներին,
  5. սահմանային գոտում արգելվեն ճաշկերույթները, դրանք կազմակերպելու հնարավորություն ստեղծվի հարևան գյուղերում: Ավելացնեմ, չոր կլիմա ունեցող այդ տարածքները նաև հրդեհավտանգ են, և պատկերացնելն իսկ դժվար է, թե  ինչ մեծ վնասներ կարող են ամռան ընթացքում կրել դաշտերը, եթե անզգուշությամբ մեկը ծխախոտի մնացորդն  առանց հանգցնելու նետի…
  6. մշակվի տուրիստական երթուղի  առնվազն 7-8 կմ երկարությամբ. անիմաստ է միայն մի կետից թույլատրել տեսնել Անին, բացառելով մյուս հարյուր ու մի հրաշալիքները տեսնելու հնարավորությունը,
  7. անշուշտ, ինչպես ցանկացած վայրում, տուրիզմի զարգացման համար նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ ենթակառուցվածքներ, առաջին հերթին՝ գյուղ տանող առնվազն անցանելի ճանապարհ, տուրիստական երթուղու երկայնքով աղբամաններ տեղադրվեն, զուգարաններ, խմելու ջուր լինի և այլն  :

   Այս քայլերի իրականացումը կնպաստի որ, կրկնում եմ, Հայաստանում ամենաաղքատ այս սահմանային գյուղերում թռիչքային զարգանա հյուրատնային և ռեստորանային բիզնեսը, ինչը իր ետևից կբերի աղքատության կտրուկ կրճատում:

Վահան Թումասյան

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: