Անուն Ազգանուն Գումարի չափը
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

1. Հայաստանից Անին տեսնելու միակ հնարավորությունը… 2020-08-04   2429     

1. Հայաստանից Անին տեսնելու միակ հնարավորությունը…

Արտաշես Վրույրը՝ նշանավոր դերասան Արամ Վրույրի որդին,  նախորդ դարասկզբին (1901-1917թթ.) հոր հետ պարբերաբար եղել է Անիում: Հայրը Մառի գիտարշավի խմբում մասնակցել է Անիի պեղումներին:

  Արտաշես Վրույրն իր հուշերում գրում է. «Անի կայարան-Անի, Խարկով գյուղի վրայով, մոտ 7 կիլոմետր: Դա Անի այցելողների ամենաբանուկ ճանապարհն է: Անի կայարանից մինչև Խարկով գյուղը  սայլի ճամփա կա, սակայն, այնուհետև պետք է իջնել Ախուրյանի խոր կիրճը, նավակով անցնել գետի աջ ափը, և ահա այդտեղից ձորի միջով նեղ շավիղը ձգվում է մոտ երեք կիլոմետր մինչև Գլիձոր և ապա փոքրիկ զառիվերը անցնելով՝ Տիգրանի դռնով մտնում եք Անի, և ձեր առաջ՝ մի բարձունքի վրա, հանդիպում եք նրբագեղ փոքր տաճարի, դա Տիգրան Հոնենցի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է»:
   («Անիում», «Սովետական գրող» հրատ., Երևան, 1979 թ.)

   Իսկ նախորդ դարասկզբից, երբ կորցրինք նաև Անին, երբեմնի հրաշագեղ կառույցների փլատակները, ավերակված հայկական ճարտարպետության գլուխգործոցները, կիսավեր եկեղեցիները Հայաստանից տեսնելու միակ հնարավորությունը, ամենամոտ վայրը  մնում է դեռ տարիներ առաջ  լուծարված, հիմա գրեթե ամբողջովին անմարդաբնակ (մեկ բնակիչ), սահմանային գոտում գտնվող Խարկովը գյուղը կամ գյուղատեղին,  որտեղից Անին երևում է «ինչպես ափիդ մեջ»:

  Մի փոքրիկ պատմական ակնարկ Խարկով գյուղի մասին: Այն մինչ լուծարվելը և 7 կմ հեռավորությամբ գտնվող հարևան Բագրավանի համայնքին միավորվելը առնվազն երկու անունով է հիշատակվում. սկզբում`  Ենիքյոյ, հայերեն թարգմանությամբ`  Նոր գյուղ, ապա Խարկով, իսկ 2006 թ.-ի հուլիսի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ  անվանափոխվել է Նորշեն։ Ի դեպ, ըստ որոշ պնդումների՝ Խարկով անվանումը վերցված չէ Ուկրանիայի հայտնի քաղաքից, այլ առաջացել է  «խարկվել» բառից և փոփոխվելով դարձել է Խարկով: Ի դեպ, ամռանը Խարկովի դաշտերում աշխատողիս այս վարկածը շատ ավելի համոզիչ է թվում:

   Ոչ միայն հայաստանցիներիս, այլ նաև Հայաստան այցելող հյուրերի համար Խարկով գյուղը գրեթե երազանքի վայր է դարձել, բայց այդ երազանքն այնքան էլ հեշտ իրականացվողներից չէ: Հայ-թուրքական սահմանին գտնվող բնակավայրը դեռ խորհրդային տարիներին, իր հարյուրավոր հեկտարներով դաշտերով, արոտներով, սարերով ու ձորերով, անգամ բազմաթիվ քարի հանքերով վերցվել է փշալարերի պատնեշի մեջ,  հատուկ պահպանվող սահմանային գոտում է, զինվորական ուղեկալի կողմից հսկվող ռեժիմով:  Ժամանակին հիմնականում արգելապատնեշներն էլ  դարձան պատճառ, որ երբեմնի շեն և հարյուրից ավել բնակիչ ունեցող համայնքն  ամբողջովին դատարկվեց ու ի վերջո լուծարվեց:

   Բնականաբար՝  Խարկով մտնելը բոլորի համար չէ, որ արգելված է. սահմանապահ ուղեկալի հսկողության տարածք կարող են մուտք գործել մոտակա գյուղերի բնակիչները՝ գյուղատնտեսական աշխատանքերի նպատակով, նախօրոք ձեռք բերված հատուկ անցաթղթով :

   Իսկ զբոսաշրջային նպատակով գյուղ մուտք գործելու համար ԱԱԾ-ից կամ ռուս-հայկական սահմանապահ ջոկատից նույնպիսի գրավոր թույլտվություն պետք է ստանալ, ինչից հետո փոքր ժամանակով, ասենք՝ մեկ-երկու ժամով, կթույլատրվի արգելապատնեշից ներս մտնել և սահմանապահների ուղեկցությամբ հատուկ նշված վայրից դիտել Անին: 

   Առհասարակ բացի Անիի հրաշալիքներից,  Խարկով գյուղը Անիի վառ գույնի քարերով տների փլատակներով ևս դիտարժան է:  Գյուղում կա նաև կիսավեր եկեղեցի: Հիմա մի փոքր՝ այդ   եկեղեցու մասին:

   «Համառօտ տեղագրութիւն հնութեանց մեծին Շիրակայ եւ մայրաքաղաքին Անիոյ». Աշխատասիր.՝ Մելքիսեդեկ քհ. Գէորգեանց Շիրակացւոյ. Ի Հայրապետութեան Տ.Տ. Մկրտչի Առաջնոյ Աստուածընտիր կաթողիկոսի ամենայն Հայոց, Աղէքսանդրապօլ : տպ. Յովհ. Ափինեանցի, 1903 թ.» աշխատությունում մանրամասն գրված է 20-րդ դարասկզբի Շիրակի բոլոր համայնքների և եկեղեցիների, բնակչության թվի, նրանց հավատքի, քահանաների մասին, գրքում կան նաև հետաքրքրաշարժ պատմություններ այդ գյուղերի մասին: Բնականաբար այն չի կարող չհամարվել Շիրակի եկեղեցիների մասին մի խիստ հավաստի աղբյուր: Սակայն մի հետաքրքրական տեղեկություն կա Խարկովի մասին, որն ինձ տարակուսանքի առիթ է տալիս: Գրքի 175-րդ էջից մեջբերում եմ այն ամբողջությամբ և բառացի.
«ԵՆԿԻՔՈՅ (նոր գիւղ) կամ ԽԱՐԿՈՎ: Բուղդաշէնից արևմուտք կէս ժամ հեռու գտնվւում է Ենկիքոյը, որը ունի 35 տուն, 195 արական, 184 իգական, եկեղեցի չունին. Քահանան է Յարութիւն Տօնականեանը:»

   Ինձ հետաքրքրեց նախորդ դարասկզբին  եկեղեցի չունենալու այդ փաստը, քանի որ գյուղում այնուամենայնիվ  հիմա  էլ կա կիսավեր եկեղեցին, որի մասին մեկ այլ աղբյուրում՝ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայքում գրված է, որ Խարկովի «Նորամանուկ» եկեղեցին (պետ. ցուցիչ՝ 7.22.1. 4.2) կառուցվել է XIX դարում: Ըստ խարկովցիների` եկեղեցին կառուցել է Մանուկ անունով հայորդին, որի ջանքերով Վանից խաչքարեր են տեղափոխվել այստեղ: Եկեղեցու մուտքի արևմտյան և արևելյան կողմերում XIII դ. պատկանող երկու գեղաքանդակ խաչքարեր են պահպանվել (պետ. ցուցիչ՝ 7.22.1. 4.2.1), որոնք, ամենայն հավանականությամբ, վանեցի Մանուկի բերած խաչքարերն են: Իսկ եկեղեցու մկրտարանում պահպանվել է XIII-XIV դդ. խաչքար (պետ. ցուցիչ՝ 7.22.1. 4.2.3): «Նորամանուկ» եկեղեցու դռան շեմին երևում է ևս մեկ քանդակազարդ խաչքար, որը հավանաբար ավելի հին է, քան մուտքի երկու կողմերի խաչքարերը: Եկեղեցու բակում գտնվում է վանահոր գերեզմանը, որը, ցավալիորեն, քանդվել ու կոտրվել է ոսկի որոնողների կողմից:

Շարունակելի...

Վահան Թումասյան

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: