Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Բարեգործության մեր նախընտրելի ձևը 2020-03-23   1638     

Բարեգործության մեր նախընտրելի ձևը

Մենք գերադասում ենք ինքներս գնալ ու գտնել նեղության մեջ, ամոթխած բնավորությամբ այն մարդկանց, ովքեր ստիպված մեկուսի կյանքով են ապրում, իրենք իրենց դարդ ու ցավով, օրվա հացը գտնելու համար պայքար մղելով:

Երբ շատ տարիներ առաջ «Շիրակ կենտրոնը» տնակային ավաններում բնակվող, ծայրահեղ աղքատ մի քանի ընտանիքի որոշեց, խորհրդատվական աջակցությունից բացի նաև կոնկրետ ու շոշափելի՝ նյութական աջակցություն ցուցաբերել, երբեք չէինք մտածում որ սկսում ենք մի գործ, որը կշարունակվի 15 երկար ու ձիգ տարիներ… ու անգամ անհայտ է, թե դեռ որքան է շարունակվելու: Հիմա արդեն նույնիսկ անհնար է հաշվել, թե անցած այդ երկար ու ձիգ տարիներին քանի-քանի ընտանիքների ենք աջակցել: Իհարկե լավագույն հիշողություններս նախորդ տարվա աննախադեպ ծրագիրն էր, երբ երեք ամիս շարունակ Գյումրիում և մարզի տասնյակ գյուղերում շրջագայեցինք ու մոտ 8000 դպրոցականների ու մանկավարժների նվերներ բաժանեցինք… հաստատ լուսավոր սերունդ է գալիս:

Առհասարակ անձամբ ես միշտ ձգտում եմ այնպիսի ծրագրեր իրականացնել որը կփոխի մարդու ապրելակերպը, հոգեբանությունը, նրա կյանքի և շրջապատի հանդեպ վերաբերմունքը, մի խոսքով՝ գրեթե ճակատագիրը:

Տասնյակ հաջողված պատմություններ կան: Հիմա եթե մեկն էլ շարադրեմ, վախենում եմ երկար ստացվի գրառումս և ձանձրացնեմ ընթերցողին, բայց առնվազն մեկի մասին առաջիկայում խոստանում եմ պատմել, անհավատալի մի պատմություն է:
Երբ սկսեցինք մեր բարեգործական ծրագրերը նույնիսկ չէինք էլ պատկերացնում, որ աշխարհում այդքան շատ բարի մարդիկ կան,և որ ձեռք կբերենք գործընկերներ, բարեկամներ, հարազատներ ու հովանավորներ, ովքեր երկու հարյուրից ավել բնակարաններ կնվիրեն անօթևան և աղքատ ընտանիքներին, տասը տարի շարունակ վառելափայտ, պայուսակներ, գրենական պիտույքներ և հազար ու մի բան կնվիրեն դրանց կարիքը ունեցող մարդկանց…
Բայց հիմա, հատկապես այս օրերին, որ կարծես պարտադրված «կիսագաղտնի» գործունեություն ենք ծավալում, որովհետև, երբ որևէ լուսանկար ենք տեղադրում մեր կայքում կամ էջում, նույնիսկ անտեսելով ինքնամեկուսանալու կարևորորությունը տասնյակ մարդիկ են գալիս գրասենյակ, տասնյակ զանգեր և նամակներ եմ ստանում և չգիտես ում հասնես, ում մերժես: Մենք չենք կարող անհասանելի լինել, որովհետև դռները միշտ բաց են ու ամենքը գիտեն որտեղ ենք գտնվում …
Հիմա ցանկանում եմ շարադրել իմ և մեր կազմակերպության հոգեհարազատ ձեռագրի մասին, մեր գործունեության հիմնական սկզբունքները…

Մենք գերադասում ենք ինքներս գնալ ու գտնել նեղության մեջ, ամոթխած բնավորությամբ այն մարդկանց, ովքեր ստիպված մեկուսի կյանքով են ապրում, իրենք իրենց դարդ ու ցավով, օրվա հացը գտնելու համար պայքար մղելով: Նրանց՝ ովքեր ամեն օր չեն գրում և զանգում, երբ բարձր ձայնով չեն պահանջում, ամեն օր՝ պարտաճանաչ կերպով մեր գրասենյակ իրենց հազար ու մի պահանջով չեն գալիս: Սովորաբար նման բնավորությամբ մարդկանց, ներող թող լինեն, ի սրտե օգնել չէս կարող, եթե անգամ իրոք կարիքներ ունեն: Մենք գերադասում ենք օգնության ձեռք մեկնել այն կարիքավորին, ովքեր տանելով ճակատագրի դառը փորձությունները, լուռ ու մունջ՝թաքցնելով սեփական աղքատությունը ամեն առիթով և ամեն մի պատահած մարդու առջև ձեռք չեն մեկնում…Հավատացեք՝ նրանց մենք անխտիր, ուշ թե շուտ կգտնենք, ինչպես այսքան տարիներ, անկոչ հյուրի պես գնացել՝ թակել ենք խարխուլ կացարանների դռները և հայտնել բարի լուրը, թե վերջ՝ դուք նոր և լուսավոր բնակարան ունեք…

Հ.Գ. Կրկին ու կրկին անգամ շնորհակալ ու երախտապարտ ենք մեր բոլոր գործընկերներին և բարեկամներին, ովքեր գերադասում և վստահում են մեզ:

Դուք ևս կարող եք միանալ «Շիրակ կենտրոնի» բարեգործական ձեռնարկին հետևյալ հղումով` https://shirakcentre.am/hy/program/2020/44/

 

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: