Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Աղքատության հաղթահարումը Գյումրիում շարունակում է անլուծելի խնդիր մնալ. աղքատ թաղամասերում մարդիկ ծայրահեղ ծանր վիճակում են ապրում 2020-02-20   829     

Աղքատության հաղթահարումը Գյումրիում շարունակում է անլուծելի խնդիր մնալ. աղքատ թաղամասերում մարդիկ ծայրահեղ ծանր վիճակում են ապրում

Գյումրին աղքատության ճիրաններում է, որի լուծման ելքերն ու ճանապարհները չեն երևում, պետության կողմից էլ այս խնդրի լուծման իրատեսական մոտեցում չկա: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը։ «Արտագաղթի ու հետերկրաշարժյան աղետի պատճառով, կառուցվածքային առումով առանձնացած, մեկուսացած թաղամասերով քաղաք կառուցելու պատճառով հարաբերությունների, շփման խնդիր կա և՛ քաղաքի ներսում, և՛ իշխանություն և հասարակության միջև: Անջրպետն այնքան է խորացել, որ աղքատ թաղամասերում մարդիկ մեկուսացած կյանքով են ապրում՝ ծայրահեղ ծանր վիճակում, անլուծելի պրոբլեմներով»,- ասաց Վահան Թումասյանը: Նրա խոսքով՝ Գյումրիի պարագայում աղքատության հաղթահարման համար միայն սոցիալական ծրագրերի իրականացումն ու աշխատատեղերի ստեղծումը բավարար չեն, զուգահեռ պետք է լուծել նաև անօթևանության խնդիրը. աղքատությունն ու անօթևանությունն ամուր թելերով կապված են միմյանց։ «Պետք է լուծել նաև Գյումրիի աղքատ խավերի բնակարանային խնդիրը, քանի որ հնարավոր չէ պատկերացնել, որ քարուքանդ, ամբողջովին փտած, առնետներով լեցուն կացարանում մարդն ապրի ու չլինի աղքատ: Երկրաշարժից հետո այդ խնդիրը չկար, որովհետև հնարավոր էր տնակում ժամանակավորապես ապրել։ Մարդը  սպասում էր պետության կողմից բնակարանի փոխհատուցման, նաև աշխատանք ուներ, ասենք՝ մանկավարժ էր, բայց աղքատ չէր, պարզապես կացարանային խնդիր կար: Տարիների ընթացքում այդ մարդիկ կարողացան դուրս պրծնել կացարանային այդ ծանր պայմաններից, հիմա մնացել են նրանք, որոնք և՛ աղքատ են, և՛ անօթևան»,- նշեց Վահան Թումասյանը։ Ըստ Թումասյանի՝ «Շիրակ կենտրոնին» սոցիալական ծանրագույն պայմաններում ապրող մարդիկ պարբերաբար են դիմում տարբեր հարցերով։ Ձմռան ամիսներին  առաջնահերթը վառելափայտի խնդիրն է, հնարավորության սահմաններում աջակցում են: «Ամեն օր մոտավորապես ստանում եմ միջինը 40-50 զանգ: Ձմռան այս ամիսներին խնդրում են փառելափայտ, սննդամթերք: 1000-ից ավելի ընտանիքի արդեն վառելափայտ ենք տրամադրել այս ձմռան ընթացքում: Հիմա շարունակում ենք բաժանել, տոննաներով սննդամթերք, հագուստ՝ միայն 8.000 վերարկու, 3.000 պայուսակ, գրենական պիտույքներ ենք բաժանել: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մեր գործընկերների օգնությամբ նաև 5 բնակարան ենք հանձնելու»,- ասաց Թումասյանը։ Անհատների ջանքերն այս հարցում կարևոր են, սակայն, ըստ Թումասյանի, առավել կարևոր է պետական աջակցությունն ու հստակ ծրագիրը, որն այս պարագայում չկա։ Նրա կարծիքով՝ իշխանությունները, գուցե, չեն էլ պատկերացնում խնդրի մասշտաբներն ու քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Չնայած հեղափոխությունից հետո Գյումրիում որոշակի ծրագրեր իրականացվում են, մեծացել է պետական ուշադրությունը, հատկապես զբոսաշրջության ոլորտն է  զարգանում, ըստ մեր զրուցակցի՝ աղքատության ու անօթևանության խնդիրների լուծման ուղղությամբ գործնական քայլերը բացակայում են։ «Տուրիզմով խաբել, թե տուրիզմի զարգացմամբ հնարավոր է աղքատություն հաղթահարել, տնտեսությունը զարգացնել, դա հեքիաթ է: Գյումրիում, ասենք, տուրիստների քանակը որ ավելանում է, հնարավոր է՝ ազդի 50-60 մարդու վրա։ Գլոբալ հարց չի լուծվում։ Երբ տուրիզմը շատ է շեշտադրվում, դրանով փակում են մյուս թեմաները: Այսօր Գյումրիի համար կարևորը սոցիալական ծրագրերն են և աշխատատեղերի ստեղծումը»,- ասաց Վահան Թումասյանը։ Անօթևանության խնդրի լուծման ուղղությամբ որոշ աշխատանքներ տարվում են: Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը Շիրակի մարզում հաշվառել է 3.520 ժամանակավոր կացարան, որից միայն 2.871-ը՝ Գյումրիում: Շարունակվում է Գյումրիի տնակների էլեկտրոնային քարտեզագրումը։ Հավաքվելու է տնակներից յուրաքանչյուրի պատմությունը, որից հետո էլ հստակեցվելու են շահառուների աջակցության եղանակները։ Ըստ մեր զրուցակցի՝ ճիշտ կլիներ առաջին հերթին անօթևանների խնդիրը լուծել, հետո նոր ուսումնասիրություններ անել: Լուծման եղանակներն էլ վաղուց պարզ են։ «Նորից հաշվարկում, քարտեզագրվում է արվում, դա ո՞ւմ է պետք: Փաստացի հազարավոր անօթևան ընտանիքներ կան, կառուցենք, բնակարաններ տանք, հետո վերջում ուսումնասիրությունն անենք, թե ինչ մնաց։ Եթե մենք տարիներ շարունակ ուսումնասիրությամբ զբաղվենք, ժամանակ չի լինի գործ անելու: Վթարային շենքերը պիտի ամրացնել, մեկ-երկու շենք կառուցել և վաճառքի հանված այն բնակարանները, որոնք բնակվելու ենթական չեն, պետությունը գնի, նորոգի, ԲԳՎ-ի տարբերակով տրամադրի անօթևաններին։ Ինչ-որ նոր բան հայտնագործելու կարիք չկա»,- նշեց «Շիրակ կենտրոն»-ի նախագահը: Գյումրիի անօթևանների խնդրի լուծման գործնական ծրագիր այս տարի, հավանաբար, չի իրականացվի, քանի որ օրակարգում այլ հարցեր կան։ Մասնավորապես, քննարկվում է Գյումրիի չորս վթարային շենքերի լուծման խնդիրը, նաև մեկնարկել է գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների բնակարանային խնդրի լուծման ծրագիրը։

Էմմա Չոբանյան
https://factor.am/


 

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: