Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Ամերիկահայ բարերար Հերման Խնդիրեանը շարունակելու է օգնություն ցուցաբերել Հայաստանին և հատակապես Գյումրիին 2019-10-04   2234     

Ամերիկահայ բարերար Հերման Խնդիրեանը շարունակելու է օգնություն ցուցաբերել Հայաստանին և հատակապես Գյումրիին

Վերջին օրերին Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան երկարամյա հովանավոր, ամերիկահայ Հերման Խնդիրեանի կողմից հաստատությանը այլևս չֆինանսավորելու  փաստին: Լուսաբանումներում նաև նշվել է, որ Հերման Խնդիրեանի այս որոշումից հետո, տվյալ հաստատությունը այլևս ֆինանսավորում չունի, ինչպես նաև տարբեր զրուցակիցների կողմից այդ հոդվածներում նշվում է, թե դրդապատճառները անհայտ են: Խնդրին որոշակի լույս է սփռում Հայաստանում տասնամյակներ շարունակ բազմաթիվ ծրագրերի նախաձեռնող և հովանավոր Հերման Խնդիրեանի 2019 թ. սեպտեմբերի 25-ին ուղարկված նամակը՝ իր ընկերներին և Թռչունյան Տան Աջակիցներին: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.                  

Հարգելի՛ ընկերներ և Թռչունյան Տան Աջակիցներ,                   

Նախ և առաջ ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը 16 տարի շարունակ ձեր աջակցությունը ցուցաբերելու համար: Այս տարիների ընթացքում մենք 1,600,000 դոլլար ենք տրամադրել, որպեսզի հոգանք Թռչունյան Տան մանկատան երեխաների կարիքները և կառույցի գործունեության ծախսերը: Սրտի ցավով ենք ուզում հայտնել, որ 2019 թ.-ի սեպտեմբերի 1-ից դադարեցնում ենք մանկատան հետագա ֆինանսավորումը: Քանզի ավելի դժվար էր դարձել համագործակցությունը կառույցի ներկայիս պատասխանատուի և անձնակազմի հետ առօրյա գործունեության մեջ անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու հարցերում:

Չնայած մանկատան մեր աջակցությունը դադարեցվում է, բայց մենք շարունակում ենք օգնել սոցիալապես անապահով երեխաներին և նրանց ընտանիքներին՝ թե՛ Գյումրիում, թե՛ Գյումրիից դուրս: Տարիների ընթացքում մենք հաստատել ենք բարեկամական կապեր տեղի այլ բարեգործական կառույցների հետ և կշարունակենք օգնել անապահով ընտանիքներին այս կառույցների օգնությամբ:

«Շիրակ կենտրոնը» տրամադրում է վառելափայտ, սնունդ, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ այն ընտանիքներին, ովքեր ապրում են դոմիկներում: Մինչ այսօր մի շարք ընտանիքներ ապրում են այդ ժամանակավոր կացարաններում, որոնք կառուցվել են 1988 թվականի աղետալի երկրաշարժից տուժած ընտանիքների համար:

«Նոր Լույսը» առաջին մենթորինգ կառույցն է Հայաստանում, որը աշխատում է մանկատան և սոցիալապես անապահով ընտանիքների դեռահաս աղջիկների հետ՝ ապահովելով նրանց կյանքի հմտություններով և մի շարք հնարավորություններով, որոնց շնորհիվ կլինեն ինքնաբավ, ինքնվստահ և զարգացած անհատներ: Կառույցը նաև ապահովում է կրթաթոշակներով, որպեսզի աղջիկները կարողանան ունենալ բարձրագույն կրթություն:

«Ամերիկյան Փարոս Հիմնադրամը» իր «Դեպի Առաջ» Երեխաների ցերեկային զարգացման կենտրոնի միջոցով տրամադրում է տաք սնունդ, հիգիենայի պարագաներ, դասապատրաստումներ և այլ խմբակներ այն երեխաներին, ովքեր ապրում են դոմիկներում:

Այս երկու կառույցներն էլ աշխատում են ապահովել այս ընտանիքներին բնակարաններով և մասնագիտական կրթությամբ, որպեսզի երեխաները կարողանան հետագայում աշխատանք գտնել:

S.O.A.R.-ի միջոցով մենք կկարողանանք օգնել Թռչունյան Տան մի շարք երեխաների, երբ վերջիններս շարունակեն կրթությունը և ցանկություն հայտնեն մասնագիտություն ունենալ: 

Չնայած մեր գործունեության ոլորտը փոխվում է, այնուհանդերձ, մենք շարունակում ենք նվիրվածությամբ օգնել և բարելավել Գյումրու և Հայաստանի այլ տարածքներում ապրող երեխաների կյանքը: Իսկ այս ամենը հնարավոր կլինի միմիայն ձեր շարունակական առատաձեռն օգնությամբ:

Հարգանքով,                                                                                             
Հերման Խնդիրեան

Հ.Գ. Կից լուսանկարներում Թռչունյան Տան սանը իրենց տնակի դիմաց և Խնդիրեան ընտանիքի կողմից նվիրած նոր բնակարանում, հովանավոր ընտանիքի հետ:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: