Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Վահան Թումասյան. Ինձ մոտ ծանր տպավորություններն արտահայտվում են ոչ թե պոեզիայի, այլ հայհոյանքների տեսքով 2019-03-20   1049     

Վահան Թումասյան. Ինձ մոտ ծանր տպավորություններն արտահայտվում են ոչ թե պոեզիայի, այլ հայհոյանքների տեսքով

Տարիներ շարունակ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի օրը սկսվում  է ու ավարտվում Շիրակի գյուղերի անապահով ընտանիքներին հրատապ օգնություն հասցնելով, Գյումրիի տնակային ավաններում իրենց դարդ ու ցավի հետ միայնակ մնացած մարդկանց վառելիք ու անհրաժեշտ այլ բաներ տրամադրելով։ Այն, ինչ տեսնում է Թումասյանը, ասում է, համեմատելի չէ Փաշինյանի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղում տեսածի ու լսածի հետ։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր՝ Ռանչպարից վերադարձել է ծանր տպավորություններով ու ասելիքը չափածո էրներկայացրել։ 

ՀԿ նախագահը բարեգործությունը չի ողջունում,  համարում է պարտադրված մի բան, երբ պետք է մարդուն փրկել ցրտից կամ սովից։ Ասում է՝ ծանր տպավարություններ  միշտ է ունենում, բայց չափածո կամ արձակ գրվածք չունի։

«Երբ անցնում եմ Շիրակի սահմանամերձ լքված, կիսաքանդ գյուղերով, դիմացը Անիի ավերակներն են, որոնցից մեր գյուղերը գրեթե ոչնչով չեն տարբերվում։ Էլ չեմ խոսում տնակային ավանների մասին։ Ես սենտիմենտալ չեմ, այդ պահերին պարզապես հայհոյանք է գալիս մտքիս՝ ուղղված բոլոր իշխանություններին վերջացրած բախտով, հասնում են դրանք երբեմն բոլշևիկներին ու ամբողջ աշխարհին։ Հատկապես դժվար է, երբ աղքատության ճիրաններում ապրող երեխաներ ես տեսնում։ Օգնում ես, գալիս, բայց հասկանում ես, մի քանի օր հետո էլի նույն վիճակում են լինելու։ Էդ տպավորություններով... չգիտեմ, երևի փորձեմ վարչապետի տարբերակով լիցքաթափվել, որ առողջական վիճակիս վրա էլ չազդի։ Ինձ մոտ այդ տպավորություններն արտահայտվում են ոչ թե պոեզիայի, այլ հայհոյանքների տեսքով։ Գուցե սարի մարդիկ ենք, լեռնային, դրանից է»,-ասում  է Թումասյանը։

Նրա ընկերները վերջերս հաճախ են ասում՝ լրիվ ուրիշ մարդ ես դարձել։ Խուսափում է տոնական խնջույքներից, հավաքույթներից, մշակութային միջոցառումների, սեմինարների ու դասախոսությունների էլ չի գնում։ Օրվա ընթացքում տեսած պատկերները երկար ժամանակ նրան հանգիստ չեն տալիս։

«Երբ մի փոքրիկ սննդամթերք ես օգնություն տանում, երեխաներն անմիջապես հարձակվում են այդ պարկի վրա։ Գյումրիում ահավոր դեպքեր կան, երբ մայրը թողնում է երեխաներին, գնում ավտոկայան, գազել մաքրի, օրը 500-1000 դրամ աշխատի, շուկայից առնի ընկույզի մեծությամբ էժան կարտոֆիլ։ Տանն էլ 6-7 տարեկան երեխեքը մենակ, ոտաբոբիկ սպասում են, որ մայրը կարտոֆիլը  բերի, ուտեն։ Գյումրիում մասայական շոր են վառում, փայտ չունեն»,-ասում է Թումասյանն ու գոհունակությամբ նշում, որ իրենց կողքին եղած բարերաների շնորհիվ 1500 ընտանիքի ամբողջ ձմեռ փայտով են ապահովել։

Նա պնդում է՝ ավելի լավ է լացելու պոեզիայի փոխարեն, քայլեր ձեռնարկել, ծայրահեղ աղքատ պայմաններում ապրող ընտանիքների գոնե վառելիքի հարցը լուծել։

«Եթե մի կազմակերպություն կարողանում է այդքան խնդիր լուծել, ո՞նց կլինի՝ մի ամբողջ պետություն չկարողանա դա անել։ Սուտ է։ Թող էդ պոեզիայի փոխարեն կանչի համապատասխան պաշտոնյաների ու կտուրկ հանձնարարականներ տա։ Ասի՝ դուք նրա համար եք, որ խնդիրը լուծեք։ Բա ամո՞թ չի, 21-րդ դարում երեխան քաղցած օր անցկացնի։ Տնակային ավան թող այցելեն։ Սարսափելի հոգեբանություն է, մարդկային ոչ մի բան չի մնում, արժանապատվություն, բան ամեն ինչ կորում է այնտեղ»,-ներկայացնում է նա։

ՀԿ նախագահն ասում է՝  բազմաթիվ նամակներ է գրել իշխանության ներկայացուցիչներին, զարմանում է, ինչո՞ւ նրանցից որևէ մեկն այդ մարդկանց հետ չի ցանկանում շփվել, խնդիրները տեսնել ու լսել։

«Ես չեմ հասկանում, ինչո՞ւ չեն կարողանում սկսել աշխատել։ Հիմա բոլորը՝ պատգամավորները, մարզպետներն ու այլ պաշտոնյաներ զբաղված են մշակութային միջոցառումներին մասնակցելով, կաբինետներում խոսելով։ Օրինակ ինձ Օպերան ուրախացրել էր մի բանով, ի սեր աստծո, թող քանդեն, բայց մի գործ անեն։ Էլ չեմ ասում կառուցելու մասին, բայց վերջ տան էլի տարբեր դահլիճներում սեմինարներին ու միջոցառումներին մասնակցելուց, մարդու իրավունքների մասին լսելու փոխարեն, պետք է նրանց այցելել։ Ճառ ասելու, էն էլ անտաղանդ ճառեր ասելու փոխարեն, պետք է զանգ կախել»,-նշում է նա՝ հստակեցնելով, որ Փաշինյանը գոնե հռետորական ձիրք ունի։

Թումասյանի խոսքով, լավ գործ անելու համար մեծ միջոցները կարևոր են, բայց ոչ անհրաժեշտ, կարելի է շատ խնդիրներ լուծել նաև  սրտացավության ու նվիրվածության արդյունքում։

Օրինակ, Անիի տարածաշրջանի փրկությունը կարող է լինել Ախուրյանի ջրամբարի փշալարը մոտ մի քանի տասնյակ մետրով տեղափոխելը, որ մարդիկ ջրին մոտենալու հնարավորություն ունեն։

«Մարդիկ չեն կարողանում հսկա ջրամբարից օգտվել, գյուղերը դատարկվում են, հողերը մնում անջրդի։ Հասկանում եմ՝ փշալարի տեղափոխումը դժվար գործ է, բայց մի քանի խնդիր է լուծելու, նաև հանգստի գոտի կլինի, կկարողանան ձուկ որսալ, հող ոռոգել։ Պետք է բանակցություններ վարեն, միջոցներ գտնեն։

Մի տարբերակ էլ ասեմ։ Մաքսայինի տերմինալներ կարելի է տեղափոխել մարզեր, աշխուժություն կմտնի, աշխատատեղեր կստեղծվեն, Երևանն էլ տրանսպորտից կբեռնաթափվի։ Մի խոսքով, ցանկության հարց է։

Երբ քիչ մասնակցեն էդ հիմար միջոցառումներին, ֆեյսբուքում էլ քիչ տափակ ու դեբիլ ստատուսներ գրեն կառավարության անդամները, դեպուտատները, պատգամավորները, մարզպետները, կսկսեն նորմալ գործ անեն։ Եթե նույնիսկ բահը վերցնեն ու մի գյուղացու օգնեն, ավելի մեծ գործ կանեն, քան թե իրենց կաբինետներում իրենց երևակայելով»,-նշում է նա։

https://www.panorama.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: