Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Գյումրին կազատվի՞ վագոն-տնակներից 2019-02-13   1396     

Գյումրին կազատվի՞ վագոն-տնակներից

ՀՀ քաղաքաշինության կոմիտեում այսօր կայացավ ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N1658-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը: Այդ որոշման մեջ մասնավորապես ասված է․

«1. ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 361-Ն որոշման համաձայն իրականացված՝ աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների փաստագրման արդյունքների, ինչպես նաև 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ժամանակավոր կացարանների` ըստ մարզերի և համայնքների բաշխվածության, պատկանելության, վիճակի, դրանցում բնակվող ընտանիքների թվի, այդ պայմաններում հայտնվելու պատճառների մասին տեղեկատվության (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային խմբերի ուսումնասիրությունների և հետազոտությունների) հավաքագրման և ամփոփման, դրանց հիման վրա ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման` բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու, քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու, ինչպես նաև խնդրի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը հաշվարկելու նպատակով`
1) ստեղծել աշխատանքային խումբ.
2) հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` երկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ, իսկ վերջնական արդյունքները ներկայացնել մինչև 2019 թվականի հունիսի 30-ը»:

Այս կապակցությամբ politica.am-ը մեկնաբանություն է խնդրել ստեղծված աշխատանքային խմբի անդամ, «Շիրակ կենտրոն»-ի նախագահ Վահան Թումասյանից։ Վերջինս նշեց, որ մասնակցելով աշխատանքային անդրանիկ խմբի հանդիպմանը՝ բազմաթիվ առաջարկություններով է հանդես եկել․

«Առաջարկեցի, որպեսզի այսուհետև հանդիպումները կայանան արտագնա, այն է աղետի գոտու համայնքներում: Աշխատանքային խմբի հանդիպման ղեկավարի և մասնակիցների կողմից առաջարկությունս ընդունվեց և հաջորդ հանդիպումը, հավանաբար մեկ ամսից կկայանա Գյումրիում»:

Թումասյանը նաև գրավոր առաջարկություններ է ներկայացրել աղետի գոտու խնդիրների լուծման վերաբերյալ, որոնք այս փուլում ներկայացված միակ գրավոր առաջարկությունն են: «Շիրակ կենտրոն»-ի նախագահը հավելեց, որ կապված աշխատանքային խմբի գործունեության արդյունավետությունից՝ կորոշի իր հետագա մասնակցությունը խմբի աշխատանքներում, ինչպես նաև նմանատիպ այլ գրավոր առաջարկությունների ներկայացման նպատակահարմարությունը: Ստորև ներկայացնում ենք աշխատանքային խմբի անդամ Վահան Թումասյանի 2 գրավոր առաջարկություններն ամբողջությամբ․

«Գյումրին օր առաջ պետք է ազատել վագոն-տնակներից – Թեև 1988-ի երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն Գյումրին չի ազատվել աղետի ճնշող հոգեբանությունից: Քաղաքով մեկ սփռված են ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ: Եվ քանի դեռ Գյումրին չի ազատվել աղետը հիշեցնող այդ ծանր պատկերներից, հնարավոր չէ քաղաքը դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից: Ժամանակավոր կացարանների՝ դոմիկների որոշ մասն էլ, շուրջ 500-ը նույնիսկ բնակելի չեն: Անգամ նախորդ տարիներին բնակարաններ ստացած ընտանիքների մի մասը դրանք չեն քանդել։

Քաղաքը չբնակեցված վագոն-տնակներից ազատելու մասին առաջարկություններ:

Տարբերակ 1 Հանրապետական և համայնքային բյուջեի կամ այլ աղբյուրների դրամական հատկացումներով ՏԻՄ-երի կողմից չբնակեցված խարխուլ կացարանները գնել փաստացի տնօրինողներից ու քանդել: Իսկ քանդված վագոն-տնակներից առաջացած փայտանյութն էլ կուտակել և անտառները հատելու փոխարեն, ձմռան ամիսներին որպես ձմռան վառելիք բաժանել սոցիալապես անապահով ընտանիքներին:

Տարբերակ 2 Մեկ և ավելի տարի չբնակեցված, այդ թվում այլ ընտանիքների վարձակալությամբ տրամադրված տնակները քանդելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունում: Բնականաբար տնակի փաստացի տնօրինողին դրամական փոխհատուցմամբ՝ շուկայական արժեքի չափով:

Տարբերակ 3 Կառավարության որոշմամբ պարտադրել անօթևան ընտանիքին իրենց բնակարանային պայմանները բարելավելիս, այդ թվում պետության, անհատ հովանավորների կամ հիմնադրամների կողմից բնակարաններ ստանալու դեպքում սահմանված կարճ ժամկետում քանդել տնակները և մաքրել համայնքապատկան տարածքները:

Գյումրու տնակային ավանների նոր հասցեագրումն ու հաշվառումը հրատապ խնդիր է։

Երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիում և հարակից տարածքներում տեղադրվեցին բազմաձև և տարաբնույթ տնակներ և ձևավորվեցին տնակային ավանները: Այնուհետև իրականացվեց դրանց քարտեզագրում և հասցեագրում, հաշվառվեց շուրջ 96 տնակային ավան, դրանք և դրանցում տեղադրված տնակները ստացան կոտորակային համարակալումներ, իսկ տնակներում բնակվող ընտանիքների անձնագրերում խփվեցին այդ հաշվառման թվերը:

Անցած 30 տարիների ընթացքում պարբերաբար տնակները հանվեցին հատկապես քաղաքի կենտրոնական մասերից և բնականաբար հասցեները նոսրացան, սակայն այսօր էլ Գյումրիում առկա են գրեթե բոլոր տնակային ավաններն ու կոտորակային հասցեները: Փաստացի քաղաքում մի քանի ձևի հասցեագրումով սկիզբ դրվեց մի մեծ խառնաշփոթի, որից նաև, այսպես ասած, օգուտ քաղեցին ընտրակեղծարարները՝ ընտրացուցակները կազմելիս: Սակայն այդ իրականությունը հսկայական դժվարություններ առաջացրեց շատ ու շատ հարցերում:

Տրամաբանորեն նոր բնակարաններ ստացած քաղաքացիները պետք է գնային և հաշվառվեին նոր հասցեում, սակայն ոչ բոլոր դեպքերում են այդ կերպ վարվում: Ստացվեց, որ որոշ անպարտաճանաչ մարդկանց համար տնակային, կոտորակներով հաշվառում ունենալը նաև օգտակար է հատկապես ժամանակավոր կացարանը պահելու, նպաստ և օգնություն ստանալու համար: Մի խոսքով, այսօր ավելորդ խառնաշփոթի և դժվարությունների պատճառ դարձած հասցեագրումը հրատապ կերպով պետք է հանվի, տնակային ավանների հաշվառումներն էլ չեղյալ հայտարարվի և բոլոր բնակիչների համար սովորական հասցեագրում ու հաշվառում իրականացվի:

Իսկ տնակներում բնակվողների հաշվառումներում, համապատասխան փողոցի անունը գրվի և տուն կամ բնակարան բառի փոխարեն, պարզապես «տնակ» բառը: Անհրաժեշտ է նաև չեղյալ հայտարարել դեռևս 30 տարի առաջ, երկրաշարժի պահին կամ ավելի ուշ փլված շենքերի հասցեներում առկա գրանցումները և բոլորին պարտադրել հաշվառվել ըստ փաստացի բնակության վայրի: Այդ կերպ, կարծում եմ, կիսով չափ կկրճատվի տնակներում և գոյություն չունեցող հասցեներում հաշվառում ունեցողների քանակը»: 

«Առաջարկությունս ընդունելու դեպքում հնարավոր կլինի ճշգրտել ինչպես ընտրացուցակները, այնպես էլ նպաստ ստացողների և բազմաթիվ սոցիալական ծրագրերից օգտվելու ենթակա անձանց ցուցակները, իսկ չբնակեցված տնակներն էլ դյուրին կլինի հայտնաբերել»,-հավելեց Վահան Թումասյանը։

Դերենիկ Մալխասյան

https://www.politica.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: