Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Շուտափույթ վերացնել տնակային ավաններն ու կտրուկ քայլերով զարգացնել մարզերը․ Վահան Թումասյան 2019-02-01   1103     

Շուտափույթ վերացնել տնակային ավաններն ու կտրուկ քայլերով զարգացնել մարզերը․ Վահան Թումասյան

Politica.am-ը Գյումրիում անօթևանության և մարզերի համաչափ զարգացման խնդիրների շուրջ զրուցել է «Շիրակ կենտրոն»-ի նախագահ Վահան Թումասյանի հետ։

-Վերջին շրջանում Գյումրիից բազմաթիվ բողոքներ են լսվում, որ անօթևանության խնդրի լուծման հստակ ճանապարհ չի մատնանշվում։ Դուք՝ որպես այդ խնդրին քաջածանոթ մարդ, Ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը։

Տնակային թաղամասերը նախորդ տասնամյակներում ենթարկվել է փոփոխությունների և ամենևին այն չէ, ինչ կար հետերկրաշարժյան տարիներին: Այն ժամանակ աղետի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներն էին և գրեթե ամբողջ քաղաքը, և չկար Գյումրիում նման երկփեղկված վիճակ: Նախորդ տարիներին անօթևան ընտանիքների մեծամասնությունը բնակարաններ ստացան, հեռացան տնակային ավաններից և տնակներում մնացին առավել աղքատներն ու այսպես ասած անճար մարդիկ: Հիմա տնակում բնակվող և ծայրահեղ աղքատ ընտանիք հասկացությունները միևնույն իմաստն են արտահայտում: 
Աղքատությունն ու անօթևանությունը ոչ միայն սոցիալական  կարգավիճակ է, այլև մտածողություն, հոգեվիճակ: Ձևավորվել է տնակային հոգեբանություն, որն առավել սարսափելի է..
Առհասարակ կարելի է ասել տնակային ավաններում առավել խտացված են հասարակությունում առկա բոլոր բացասական երևույթները:
Գյումրիում տնակային ավաններում ապրողների հիմնական մասին կարելի է երկու խոշոր խմբի բաժանել՝ միայնակ տարեցներ և բազմազավակ ընտանիքներ: Նրանց մեծ մասն առանց տղամարդկանց ընտանիքներն են: Աղքատությունը տնակային ավաններում խոր հիվանդություն է առաջացրել, հիվանդ երեխաները չեն շարունակում ուսումը, որովհետև հեռանկար չեն տեսնում: Ամենադաժան բանն այն է, որ իրենք այդ ծայրահեղ աղքատությանը համակերպվել են: Եվ ի՞նչ պետք է անի երեխան, եթե աղքատության մեջ է և ուսումը չի շարունակում:
Ամենացավալին նրանում է, որ կարծես տնակային ավաններում բնակվող ընտանիքները ինքնամեկուսանում են և դառնում են առանձին համայնք մի մեծ համայնքի՝ Գյումրու ներսում: Ավելին, Հայաստանի այլ բնակավայրերից առավել աղքատ ընտանիքները կամաց-կամաց տեղափոխվում են Գյումրու տնակային ավաններ և այն վերածվում է մի մեծ աղքատների համայնքի:
Տնակներում խոնավ է, ջերմության պակաս կա, հետն էլ` թերսնվածություն ու քաղց:
Այդ պայմաններում՝ առնետների կողքին ծնված-մեծացած մարդիկ, բնական է, չունեն առողջություն:
Լուծումը միակն է՝ շուտափույթ պետք վերացնել տնակային ավանները՝ մարդկանց ապահովելով նորմալ կացարանային պայմաններով:

-Ինչպե՞ս լուծել անօթևանության ու դրա հետևանքով ձեր մատնանշած խնդիրները։ Խոսվում է այն մասին, որ պետությունը կատարել է իր սոցիալական պարտավորությունները՝ կառուցելով այնքան բնակմակերես, որքան քանդվել է երկրաշարժից առաջ։

Երկրաշարժից առաջ Լենինականում բազմաթիվ թաղամասեր կային՝ բաղկացած 5-9 հարկանի շենքերից: Այս ամենը ասում եմ ի գիտություն այն անգետներին, Գյումրիից անտեղյակ իշխանավորներին և մնացածներին, ովքեր չգիտեմ որտեղից վերցրած կիսատ-պռատ տվյալներ են հրապարակում և պնդում, թե անցած 30 տարիներին կառուցվել է այնքան բնակարան, որքան կորցրել ենք: Մի փոքր խելք ունեցող մարդը նման բան չի ասի, ոնց կարող էր երկու հարյուր հիսուն հազարանոց (250․000) քաղաքը տեղավորվել ներկայիս հարյուր հազարանոց (100․000) քաղաքում… Ստիպված եմ նման պարզ բառերով ասել, որ այլևս տեղական, թե մարզային իշխանություն կլինեն, նման անհեթեթ հայտարարություններ չանեն: Կառուցվածը կորցրածի կեսն էլ չի լինի… Հետևաբար պետությունն իր վրա պետք է պարտավորություն վերցնի մի կողմից նոր բնակարաններ կառուցել անօթևանների համար, մյուս կողմից քաղաքը ազատել  վագոն-տնակներից, որի մասին բազմաթիվ անգամներ տարբեր առաջարկություններ եմ ներկայացրել։

-Նախորդ իշխանությունները քննադատվում էին այն բանի համար, որ մարզերի ու Երևանի միջև զարգացման տեմպերի հսկայական տարբերություն են ստեղծել, մարզերն ու Երևանը համաչափ չեն զարգանում՝ Հայաստանը դարձել է մեծ գլխով և հիվանդ մարմնով պետություն։ Ինչպե՞ս կարելի է լուծել համաչափ զարգացման խնդիրը՝ օրինակ վերցնելով Շիրակի մարզն ու Գյումրին։

Առհասարակ Հայաստանի ոչ համաչափ զարգացումը, մարզերի ու գյուղերի քայքայումն ու դատարկվելը հիմնականում մեկ պատճառ ունի՝ այն ապաշնորհ մարդկանց կողմից կառավարումը: Անշուշտ, կարելի է ասել, որ քաղաքական հիմնական վտանգը մայրաքաղաքից է սպասվում, բայց իսկական պետական ու ազգային գործիչներրը եթե լինեին իշխանության ղեկին, նման բան մեր մտքով չէր անցնի:
Սահմանափակ մտածելակերպով մարդկանց համար վաղուց ասում են, որ իրենց քթի ծայրից այն կողմ չեն կարող տեսնել: Մարզերի քայքայման պատճառ բերել, թե երկիրը աղքատ է, բյուջե չկա և նման բաներ, պարզապես ապուշություն է:
Համաչափ զարգացման նպարակներ ու գաղափարախոսություն դավանող կառավարությունը կգտներ ելքեր իրոք համաչափ զարգացման համար, և եթե նույնիսկ երկիրը աղքատ կլիներ, ապա՝ համաչափ աղքատություն:

Բայց հիմա մարզում մայրաքաղաքի համեմատ կրկնակի աղքատություն է նույնիսկ պաշտոնական ցուցանիշներով: Պարզապես մի քանի կտրուկ քայլեր պետք արվեն երկրում, որպեսզի մայրաքաղաքից բիզնեսը և կառավարման որոշ օղակներ մարզեր տեղափոխվի, այդ թվում նաև զբոսաշրջության հոսքերը: Նախ պետք է մի հատ վերլուծել, թե ի՞նչն է խանգարում և ինչպե՞ս անել, որ երկիրը սկսի համաչափ զարգանալ… եթե ցանկություն և քաղաքական կամք լինի, ապա ճանապարհներ կան:

Հիմա ընդամենը մեկ օրինակ բերեմ․ գիտենք, որ մայրաքաղաքը սահմանամերձ տարածքում չէ, այսինքն մաքսակետեր չկան, ավելին, բավականին հեռու է մաքսակետերից: Այդ դեպքում պատճառը ո՞րն է, որ բոլոր մաքսային պահեստները, այսպես կոչված մաքսային տերմինալները մայրաքաղաքում են: Պատկերացրեք բեռնատար ինչ քանակության մեքենաներ են հարյուրավոր կիլոմետրեր կտրում մաքսակետերից հասնում մայրաքաղաքի սիրտը՝ ամեն օր: Բայց քանի որ դա լավագույն բիզնեսն է, դրա համար բոլորը կենտրոնացրել են մայրաքաղաքում, 6 թե 7 նման հսկա մաքսային պահեստներ կան, եթե դրանք տեղափոխվեն մարզեր և մաքսակետեր ունեցող վայրերին մոտ, զգալի նշանակություն կունենա և՛ մայրաքաղաքը տրանսպորտից բեռնաթափելու և՛ մարզերում կյանքը աշխուժացնելու ուղղությամբ… իսկ նմանատիպ տասնյակ օրինակներ կան, միայն թե ցանկություն լինի։

https://www.politica.am

Զրուցեց՝ Դերենիկ Մալխասյանը

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: