Անուն Ազգանուն Գումարի չափը
Անանուն նվիրաբերությունը 4000.00 AMD
Անանուն նվիրաբերությունը 10000.00 AMD
Անանուն նվիրաբերությունը 50000.00 AMD
Անանուն նվիրաբերությունը 100000.00 AMD
HERMAN HINTIRYAN 200000.00 AMD
Sarkis Demircioglu 200000.00 AMD
Sarkis Demircioglu 100000.00 AMD
Rudy Demircioglu 100000.00 AMD
Vahan Tumasyan 1000.00 AMD
Паша Айвазян 1000.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել նվիրաբերությունը անանուն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Գյումրու տնակային ավանում բնակվող ևս մեկ պատանի տաղանդի մասին 2018-02-24   1498     

Գյումրու տնակային ավանում բնակվող ևս մեկ պատանի տաղանդի մասին

Շիրակ կենտրոնը» 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհալի պատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին: Պատանիներ, որոնք հնարավոր է՝ ապագայում լինելու են մեր նոր Մինասները, Համասյաններն ու Իսահակյանները:

Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացնում ենք բնատուր տաղանդի տեր ևս մեկ, նույնպես 14-ամյա պատանու մասին պատմող տեսանյութ: Գյումրու ամենամեծ, քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկում է բնակվում պատանի նկարչի` Հոբի բազմանդամ ընտանիքը: Պատանին թեև նկարչական դպրոց չի ավարտել, սակայն մի տարի է՝ մասնավոր պարապմունքների է գնում գյումրեցի ճանաչված նկարիչներից մեկի մոտ: Եվ այսօր արդեն նրա ստեղծագործությունները դիտելիս պարզապես անհնար է անտարբեր մնալ ու չհիանալ պատանի նկարչի տաղանդով:

 Հ. Գ. Այսօր պատանի նկարչի ընտանիքին հրաժեշտից առաջ մեր այն հարցին, թե ինչ կցանկանային «Շիրակ կենտրոնից», պատասխանեցին՝ միայն նկարչական պարագաներ, ներկեր և թուղթ: Առաջիկա օրերին մենք կրկին կայցելենք նրանց տուն ու մեր բազմաթիվ բարեգործական ծրագրերի հովանավորներ, ամերիկահայ բարերարներ Վարդան Նազարյանի և Հերման Խնդիրյանի աջակցությամբ կնվիրենք նկարչական անհրաժեշտ պիտույքներ:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: