| Անուն Ազգանուն | Գումարի չափը |
|---|---|
| Hamo Jeretsian | 50000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 60000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 170000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 120000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Tsovinar Harutyunyan | 10000.00 AMD |
| Hamo Jeretsian | 100000.00 AMD |
| Hamo Jeretsian | 200000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Աստղիկ Ղուկասյան | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Sofiya | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Hamo Jeretsian | 200000.00 AMD |
| Gevorg Galstyan | 8000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Armen | 20000.00 AMD |
| Hamo Jeretsian | 100000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Hamo Jeretsian | 170000.00 AMD |
| Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
| Misak Sargsian | 100000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 50000.00 AMD |
| Tiroui Melkonian | 100000.00 AMD |
| Tiroui Melkonian | 81.00 AMD |
| Hamo Jeretsian | 100000.00 AMD |
| Rima Aivazian | 120000.00 AMD |
| Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
| Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Misak Sargsian | 100000.00 AMD |
| Իդա Ենգոյան | 20000.00 AMD |
| Hamo Jeretsian | 200000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 7777.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
| Արեգ Զոհրաբյան | 100000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100000.00 AMD |
| Misak Sargsian | 60000.00 AMD |
| Misak Sargsian | 50000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
| Anna-Sona Minasyan | 80000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
| Նայիրի Թնկրյան | 40000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
| Թամարա Գևորգյան | 50000.00 AMD |
| Sona Hovagimian-Minasyan | 80000.00 AMD |
| Anahit Marutyan | 20000.00 AMD |
| Anna Minasyan | 80000.00 AMD |
| Vahan Pokhsraryan | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
| Anzhela | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Vrezh Papazyan | 1999.00 AMD |
| Arev | 5000.00 AMD |
| Anna Amirkhanyan | 125000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Arev | 5000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
| Elisabeth Boursalian | 200000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
| Ida Yengoyan | 25000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
«Դե արի ու կարիքի մեջ խեղդված մարդկանց բացատրիր, որ «Շիրակ կենտրոն»-ի վառելափայտը վերջացել է...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը: Հետաքրքրվեցինք, թե բացի «Շիրակ կենտրոնից» կա՞ մեկ այլ կառույց, որ զբաղվում է անօթևանների սոցիալական խնդիրներով: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Վ. Թումասյանը նշեց, որ Ամանորին ընդառաջ ինչպես որոշ պետական կառույցներ, այնպես էլ անհատներ գումար են բաժանել մի քանի հարյուր ընտանիքների: «Որպես կանոն ծայրահեղ աղքատ ընտանիքները, եթե նույնիսկ ստանում են այդ գումարները, չեն կարողանում գնել վառելափայտ: Հազար ու մի պարտք ու տալիք ունեն… Հետո, միշտ էլ լինում են այնպիսի անճարակ ընտանիքներ, որ չեն կարողանում գնալ ու «պոկել» այդ գումարները: Հիմա մենք գնում, փնտրում ենք ամենածայրահեղ ու անօգնական վիճակում գտնվող մարդկանց ու ընտանիքներին և փորձում օգնել»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մոտ 600 ընտանիքի որոշակի քանակությամբ վառելափայտ է կազմակերպությունը տրամադրել, բայց միայն մեկ կամ երկու ամիս վառելու համար:
Նրա խոսքով «Շիրակ կենտրոն»-ի հովանավորներն ու մշտական գործընկերները հիմնականում արտերկրից և ԱՄՆ-ից են:
Վահան Թումասյանը, ով 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո փորձել է հնարավորինս թեթևացնել անօթևանների հոգսերն ու կարիքները, մեծ ցավ է ապրում, երբ ստիպված է լինում ինչ-որ հարցում մերժել չքավոր ընտանիքներին:

Այս տարի կլրանա երկրաշարժի 30-րդ տարելիցը, սակայն Գյումրիում սփռված են մնում շուրջ 2500 կիսախարխուլ վագոն-տնակներ: «Գյումրին հնարավոր չէ դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից, քանի դեռ չի ազատվել կիսախարխուլ տնակներից, որոցից մոտ 500-ը նույնիսկ բնակելի չեն: Անգամ նախորդ տարիներին բնակարաններ ստացած տասնյակ ընտանիքներ, դրանք չեն քանդել և քաղաքը չեն ազատել աղետը հիշեցնող ծանր պատկերներից»,- ասում է Վ. Թումասյանը:

Հարցին, այնուամենայնիվ, կգա՞ մի օր, որ Գյումրին կազատվի տնակներից և երբ կլինի դա, ըստ Ձեզ, «Շիրակ կենտրոն»-ի նախագահը պատասխանեց. «Առհասարակ, Գյումրու վերականգնումն ու անօթևանության խնդիրը հնարավոր է լուծել, եթե ազգովի կամք ցուցաբերենք և պայմաններ ստեղծենք, որպեսզի գյումրեցիները մնան և շենացնեն իրենց քաղաքը: Մինչդեռ, հիմա կարող մարդիկ հեռանում են և մնում են հիմնականում գնալու հնարավորություն չունեցող ընտանիքները: Նման տեմպերով և իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100 ամյակում էլ Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ»:
http://mamul.am/am/news/119093
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: