Անուն Ազգանուն Գումարի չափը
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

«Տպավորություն է, որ աղետից ընդամենը մի քանի ամիս է անցել» 2017-12-07   1087     

«Տպավորություն է, որ աղետից ընդամենը մի քանի ամիս է անցել»

Մեր հյուրն է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը 

– Պարո՛ն Թումասյան, Սպիտակի ավերիչ երկրաշարժից 29 տարի անց աղետի գոտի ասվածն այդպես էլ հիշողություն չի դարձել: Ինչո՞ւ խնդիրները վերջնականապես չկարգավորվեցին:

– Երկրաշարժ տեսած մեր սերնդի բախտը չբերեց: Խորհրդային Միության փլուզում, Արցախյան պատերազմ, հետագայում նաև իշխանափոխություն և իշխանության տեսակ, որը նման ծանր վիճակում հայտնված երկիրը կառավարելու փորձ չուներ, և պատրաստ չէր նաև աղետի գոտուն: Աղետի գոտու հետևանքները վերացնելու դանդաղ պրոցեսը բերեց նրան, որ այսօր Գյումրիում կան վայրեր, որտեղ այցելելով տպավորություն ես ստանում, թե աղետից ոչ թե 29 տարի, այլ ընդամենը մի քանի ամիս է անցել: Մարդիկ ապրում են տնակային ավաններում, փլված շենքերում, և նրանց համար ամեն օր դեկտեմբերի 7–ն է: Հետևանքները վերացնելու համար պետք է համայն հայության ուժերը համախմբել: Դա միայն պետության և միայն Գյումրիի խնդիրը չէ: Իշխանությունները պարզապես պետք է համախմբող լինեն, նաև խոստովանեն... 
Սովորաբար մի ձեռագիր ունեն՝ չեն խոստովանում պրոբլեմը: Այն խորանում է և ի վերջո փաստի առաջ կանգնեցնում բոլորին: Իշխանությունների ամենամեծ մեղքն այն չէ, որ քայլեր չեն անում, այլ որ չեն խոստովանում: Սա կրկնակի մեղք է:

– Ի՞նչ տվյալներ ունեք բնակարանային խնդիրներ ունեցողների վերաբերյալ: Բացի մասնավոր անձանց բարեգործական ծրագրերից, պետությունը որքանո՞վ է ձեռք մեկնում:

– Պետությունը դադարեցված է համարել իր ծրագիրը: Համարում է, որ իր պարտականությունը կատարել է: Բայց փաստաթղթերով չէ, որ որոշվում է անօթևանների թիվը: Մենք ունենք մոտ 2300 ընտանիք, ովքեր ապրում են վագոն–տնակներում կամ կիսափլված ու խարխուլ շենքերում: Մարդիկ աղետի հետևանքով ծանր վիճակում են ապրում: Պետությունը պարտավոր է ապահովել բնակարաններով: Երբեմն իշխանության ներկայացուցիչները մի քիչ անուղեղ մոտեցում են ցույց տալիս ու ասում, թե ամբողջ երկրում էլ խնդիր կա: Ես գիտեմ, որ Երևանում էլ ծանր վիճակում գտնվող մարդիկ կան, բայց աղետը Գյումրին դարձրել է անօթևանների և աղքատության մի խուց: Ինչպե՞ս են պատկերացնում լուծումը, հույսը դրել են արտագաղթի՞ վրա, որը մեծ ծավալներ ունի Գյումրիում: Տնակային ավաններում ապրողները չեն արտագաղթում: Արտագաղթը տարբերակ չէ, կարող են մտքներից հանել: 

– Ամեն օր առնչվում եք տնակային ավաններում ապրողների հետ: Ինտեգրում, ուշադրություն, երազանքներ... Այսինքն՝ բացի նյութական խնդիրներից, ինչի՞ կարիք ունեն:

– Այդ ընտանիքների 80–90%–ը ծայրահեղ աղքատ են: Մոտ 8000–9000 մարդ այդ վիճակում է ապրում պարտադրված: Առհասարակ աղքատությունը շատ ծանր և խրոնիկական հիվանդություն է դարձել: Տնակային ավաններում մարդիկ գոյատևում են ու պայքարում: Դժվար է ակնկալել, որ ուշադրություն բևեռելու արդյունքում իրենց լավ կզգան, որովհետև ամեն օր մտածում են օրվա հացի, վառելիքի, երեխային դպրոց ուղարկելու մասին: Մտածում են՝ այսօր ո՞ր խանութից կկարողանան պարտքով հաց վերցնել: Այս ամենը մարդու մեջ սպանում է դրականը: Բայց շատ արագ վերականգնվում են: Մեկ–մեկ թվում է, թե բնակարան նվիրելով չի լուծվում մարդկանց հոգեբանական խնդիրը, բայց այդպես չէ: Բնակարան նվիրելուց հետո երկու–երեք օր անց այցելում ենք ու հասկանում, որ նրանց մոտ տնակային ավանից որևէ շունչ չի մնացել: Մարդիկ փորձում են շատ արագ մոռանալ տասնամյակների անցյալը, որովհետև այդ վիճում պարտադրված են հայտնվել, որովհետև իրենք իրենց բնավորությամբ թափառաշրջիկ չեն: Երազանքներ, բնական է, երեխաներն ունեն... Բայց երբ երեխաների կենտրոն բացեցինք, հովանավորներին ասացի, որ ամենացավալին այն է, որ երեխաներն էլ են սկսում համակերպվել այդ պայմաններին: Մեծ հաշվով՝ նրանք ինքնամեկուսացած կյանք են վարում: Նախկինում նման բան չկար, քանի որ ամբողջ քաղաքում տնակներ կային: Տնակային ավանները հիմա ծայրամասերում են, և մարդիկ սկսում են իքնամեկուսանալ: Ինտեգրման խնդիր կա: Բացի այդ, բոլոր բացասական երևույթները կենտրոնացած են տնակային ավաններում: Մասսայական ամուսնալուծություններ, վաղաժամ ամուսնություններ, խրոնիկական հիվանդություններ: Բանակից ազատված երիտասարդների քանակով տնակային ավաններն առաջին տեղում են: Աղետի շրջանը երկար ձգվեց, մարդկանց երազանքները ջարդվել են:

 

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: