Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

«Հեչ չե՞ն մտածում՝ ինչո՞ւ Գյումրիում գործարար խավ չի մնացել, ինչո՞ւ են «Կումայրի» արգելոցի բնակիչների 60%֊ն արտագաղթել»․Վահան Թումասյան (Տեսանյութ) 2017-12-06   1193     

«Հեչ չե՞ն մտածում՝ ինչո՞ւ Գյումրիում գործարար խավ չի մնացել, ինչո՞ւ են «Կումայրի» արգելոցի բնակիչների 60%֊ն արտագաղթել»․Վահան Թումասյան (Տեսանյութ)

Aravot.am-ի հետ զրույցում «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանն, անդրադառնալով Գյումրու «Կումայրի» արգելոցը տուրիստական կենտրոնի վերածելու ծրագրին, կարծիք հայտնեց, որ 1-2 փողոցների վերանորոգմամբ Գյումրին տուրիստական քաղաք հնարավոր չէ դարձնել։ 

«Որ քաղաքում թեկուզ մի կոպեկ էլ ծախսեն, լավ է, մենք ողջունում ենք։ Բայց Գյումրին էլ առանձնահատուկ է իր հին, պատմամշակութային շենքերով, գյումրեցիներն՝ ի պատիվ մեր նախնիների, մեր պապերի ունեն մի քաղաք, որի վրա ոչ մի կոպեկ չեն ներդրել, բայց ժառանգել են պատմամշակութային հոյակերտ շենքեր։ Դրանք պահպանել են պետք։ Մտածել, որ կարող ես մեկ-երկու փողոց վերանորոգելով․․․Երբեմն օգտագործում են կառուցել բառը, ոչ մեկը փողոց չի կառուցել, նորոգել են, փողոցը կառուցել են հին գյումրեցիները։ 

Այդ տները, կոթողները, որ կան, դրանց վրա ոչ մեկը ոչ մի կոպեկ չի դրել, կառուցել են հին գյումրեցիները։ Ինչպե՞ս անենք, որ իրականում վերականգնվի քաղաքի միջուկը՝ «Կումայրի» արգելոցը, դա կարող են միայն գյումրեցիները վերականգնեն։ Այսինքն` եթե ուզում ես, որ Գյումրին իրականում դառնա գրավիչ քաղաք, պահպանվեն մշակութային հուշարձանները, պետք է Գյումրիում տանելի պայմաններ ստեղծես, որ մարդիկ ապրեն և իրենք իրենց բնակարանները նորոգեն։

Չմոռանանք, որ հուշարձանները պետությանը չեն,անհատների սեփականությունն են։ Պետությունը չի կարող այդ ամբողջը նորոգել, ինչքան ուզում է լոզունգներ հնչեցնեն, դրամաշնորհներ շահեն։ Մարդիկ պետք է կարողանան ապրել իրենց տանը, որովհետև «Կումայրի» արգելոցի հոյակերտ շենքերի մոտավորապես 60 տոկոսը լքված են, տերերն արտագաղթել են, պիտի պայմաններ ստեղծես, որ վերադառնան, նորոգեն, և քաղաքը տեսքի գա», -ասում է Վահան Թումասյանը։ 

Ըստ նրա, քաղաքը պետք է համաչափ զարգացնել, եթե ուշադրությունը բևեռես միայն քաղաքի 1-2 փողոցի վրա, դրանով տուրիզմ չի զարգանա, Գյումրին հսկայական քաղաք է՝ արբանյակային թաղեր ունեցող, որն ուզում էին կառուցել 400 հազար բնակչության համար։ Հետևաբար, և, ըստ նրա, չպիտի փոքրացնել Գյումրին։ «Երբ դու փոքրացնում ես գաղափարը քաղաքի, մի փողոցի վրա ես կենտրոնացում, դու վնասում ես համաչափ զարգացմանը։ Բիզնեսը սկսում է հոսել այդ մի փողոց, մարդկանց ուշադրությունը կենտրոնանում է այդ մի փողոցի վրա։ Ավելի շատ վնաս ես հասցնում այդ քաղաքին, եթե այդ նույն ժամանակ մի թաղում մի բիզնես պիտի աշխատեր, փոքրացնում ես քաղաքի գաղափարը, և տուժվում է քաղաքը»։

Ըստ մեր զրուցակցի, մի փողոցի վրա տուրիստ չի մնա։ Վահան Թումասյանի բնութագրմամբ, Գյումրին մահամերձ վիճակում է, ու անհրաժեշտ է արհեստական շնչառություն տալ, մարդիկ սովի են մատնված այս քաղաքում։ Այստեղ, ըստ նրա, անհրաժեշտ են այնպիսի պայմաններ ստեղծել, որ բիզնեսմենը շահագրգռված լինի գալու, այլապես կոչերով նրանք Գյումրի երբեք չեն գա։

«Բիզնեսը պետք է պաշտպանված լինի կրիմինալից, օրենքի խախտումներից, հեչ չե՞ն մտածում՝ էդ ինչպե՞ս եղավ, որ գործարար խավը թողեց, գնաց Գյումրիից, եթե քաղաքում բնակչություն չի մնում, գործարար խավ չի մնում, դրսից եկար 1-2 շենք առար․․․ Հասկանում եմ՝ լավ օրինակ է, բայց 1-2 շենքով չես կարող քաղաքը վերականգնել, լուրջ ներդրում պետք է անես։ Ո՞նց կարող ենք անկեղծությանը հավատալ, երբ որ Երևանում նոր թաղամասեր են կառուցում 185 միլիոն ներդրումներով և այլն, բայց խոսում են Հայաստանի համաչափ զարգացման մասին, Գյումրին տուրիստական կենտրոն դարձնելու մասին։

Եթե դուք ամբողջ Հայաստանի գյուղերի մակետը տանում, Երևանում եք կառուցում, որ տուրիստը մնա Երևանում, որ շահը մնա ձեր օբյեկտներում, ո՞նց կարող ենք մենք ձեզ հավատալ։ Եթե ամեն ինչ կենտրոնացնում եք մայրաքաղաքում, ո՞նց կարող է տուրիստը գալ Գյումրի։ Վատ երևույթ է սկսվել այս տարի, նույնիսկ սփյուռքահայերը գերադասում են Երևանից հետո գնալ Վրաստան, քան գնալ Գյումրի կամ հանրապետության այլ տեղանքներ։ Եթե Գյումրիում մի փոքր փողոց եք վերանորոգում, իսկ մայրաքաղաքում կառուցում եք հսկա մի թաղամաս Հայաստանի մարզերի ու համայնքների տեսքով, ինչպե՞ս ձեզ հավատանք»,-հարցնում է Վահան Թումասյանը։ 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 
 http://www.aravot.am/2017/12/05/924406/ 

 

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: