Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Անօթևանների խնդիրները օրակարգից դուրս. Վահան Թումասյանն աղետի գոտու իրական պատկերի մասին 2017-05-01   1595     

Անօթևանների խնդիրները օրակարգից դուրս. Վահան Թումասյանն աղետի գոտու իրական պատկերի մասին

Գործադիրի այսօրվա նիստում որոշում է կայացվել 560 մլն դրամ հատկացնել և 2017-ի ընթացքում լուծել 100 անօթևան ընտանիքի բնակարանային խնդիրը: Խոսքը, նշենք, ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի մասին է, որի շրջանակում2008-2016թթ. ընթացքում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 4728-ի բնակարանային խնդիրը լուծվել է, սակայն դեռևս լուծում է պահանջում ծրագրի շահառու 653ընտանիքի բնակարանային խնդիրը: Այպիսով, պետբյուջեով այս տարի կլուծվի 100-ի խնդիրը:

ELQ-ի հետ զրույցում «Շիրան կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն ասաց, որ իրականում անօթևան ընտանիքների թիվը ավելի մեծ է և միայն Գյումրիում այսօր տնակներում կամ կիսակառույց-կիսաքանդ շինություններում գոյատևում է շուրջ 2200 ընտանիք, որոնցից կեսը Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ կորցրել են իրենց գույքը:

 -Պարո՛ն Թումասյան, այդ դեպքում սա ի՞նչ թվեր են, եթե միայն Գյումրիում  երկու հազարից ավելի անօթևան կա:

-Ծրագրի շահառու դառնալու համար պարտադիր պայման էր դրված այն, որ ժամանակին ընտանիքները պետք է փաստաթղթեր հանձնած լինեին բնակարանների բաշխման հանձնաժողովին, իսկ բացի այդ, համաձայն կառավարության համապատասխան որոշման, երկրաշարժի ժամանակ պետք է կորցրած լինեին բազմաբնակարանային շենքերում բնակարաններ: Ստացվում է, որ եթե անձը բնակարան է կորցրել, սեփական տուն, մասնակի է փոխհատուցվել, դատարանի վճիռով և այլն, նրանք շահառու չեն ճանաչվել և նրանց մասին դեռ որոշում չկա: Իհարկե ցավալի է, որ 30 տարի անց մենք դեռ քննարկում ենք աղետի գոտու խնդիրներ: Գյումրիում այս պահին շուրջ 2200 ընտանիք ապրում է վագոն-տնակներում կամ կիսախարխուլ շենք-շինություններում, նրանց կեսաը այսպես թե այնպես կապված է երկրաշարժի հետ, բայց կառավարությունը նրանց մասով դեռ որևէ որոշում չունի: Իհարկե լավ է, որ 100 ընտանիք այս տարի պետությունից բնակարան կստանա, բայց, ցավոք, անօթևանության խնդիրը դրանով չի լուծվում:

 -Վերջին շրջանում հաճախ կարելի է լսել բարեգործական ակցիաների կամ անհատների կողմից բնակարանների տեսքով նվիրաբերումների մասին: Տարեկան ի՞նչ թվի մասին է խոսքը:

-Ցավոք, ավելի շատ խոսվում է, թե տարբեր բարեգործներ կամ կազմակերպություններ նման խնդիրներ են լուծում, քան իրականում ինչ-որ բան է արվում: Եվ տարեկան դա շատ  փոքր թիվ է կազմում, թեև, անշուշտ, այդ ճանապարհով մի շարք ընտանիքների հարց  է լուծվում: Երբ մեր միջոցով է այդ գործընթացն արվում, մենք ընտրում ենք ամենածայրահեղ վատ պայմաններում գոյատևող ընտանիքին՝ կապ չունի՝ երկրաշարժի հետևանքով են այդ վիճակում հայտնվել, թե ոչ, մարդն ապրում է աղետի գոտում, երեխաներ ունի և օգնության կարիք ունի: Դա բավարար է, որ մենք այդ ընտանիքը տեղափոխենք նոր բնակարան, բայց սրանով երկրաշարժի հետևանքով անօթևանների թիվը գրեթե չի պակասում, որովհետև բարեգործական հիմունքներով տրամադրվող բնակարանների համար որևէ պարտադիր պայման չկա, որ ընտանիքը անօթևան պետք է լինի երկրաշարժի հետևանքով: Այդպես, ապրիլին 16 բնակարան «Ծառուկյան» հիմնադրամի անունից նվիրեցինք անօթևան ընտանիքներին, այս պահին զբաղվում ենք ևս երկու անօթևան ընտանիքի բնակարաններով ապահովելու խնդրով՝ Գերմանիայում բնակվող հայազգի ճարտարապետի կողմից են նվիրվում:

 -Պարո՛ն Թումասյան, 30 տարի է անցել, բայց  աղետի գոտի հասկացությունը Հայաստանում դեռ գոյություն ունի: Ո՞րն է պատճառը՝ պետությունը իսկապես փող չունի, թե՞ քաղաքական կամքը չի հերիքում:

-Ոչ, ֆինանսների խնդիր չէ: Հայաստանում մեր բախտը իշխանությունների առումով այդպես էլ չբերեց՝  խոսքը բոլորին է վերաբերում: Ու , ցավոք, ժողովուրդը սկսում է նմանվել իր վատ իշխանություններին: Եվ եթե տարիներ առաջ մենք ունեինք վատ իշխանություն՝ լավ ժողովուրդ, ապա այսօր իրավիճակն այլ է: Եվ ունենք անկազմակերպ, անհոգի, քաղաքական կամքից զուրկ ու քայքայված պետական համակարգ, իսկ նման պայմաններում ինչպե՞ս հնարավոր է խնդիրներ լուծվեն: Եթե լիներ կազմակերպվածություն, կամք ու ցանկություն, ապա իհարկե այս խնդիրները կլուծվեին՝ և՛ տնակները կքանդվեին, եթե կոռուպցիա չլիներ՝ մարդկանց բնակարաններ են տալիս, բայց տնակները թողնում ու հիմա էլ ընկել ենք այդ տնակների ձեռքը կրակը, և՛ համապատասխան որոշումներ կկայացվեին այդ տնակների քանդելու մասին, ինչը իսկապես ցավոտ հարց է, բայց անհրաժեշտ՝ ոչ մի վիրահատություն առանց ցավի չի լինում: Դրա համար ես իսկապես ցավում եմ, որ ժողովուրդը ստիպեց, որ ոչ թե իշխանությունները փոխվեն, այլ մենք այսօր կանգնած ենք ավելի լուրջ՝ Հայաստանը որպես պետություն պահպանելու խնդրի առաջ:

 Աննա Հովակիմյան 

Նյութի աղբյուր Elq.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: