Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Գյումրիում այս ձմեռ վառելափայտի բաշխման ծրագիրն աննախադեպ չափերի է հասել. ակնկալում են սփյուռքահայ հայրենակիցների աջակցությունը 2017-02-25   1989     

Գյումրիում այս ձմեռ վառելափայտի բաշխման ծրագիրն աննախադեպ չափերի է հասել. ակնկալում են սփյուռքահայ հայրենակիցների աջակցությունը

Գյումրի, Հայաստան (Նորանոր) — Ավելի քան 25 տարվա հնության քայքայված տնակների բնակիչների դեմքին ժպիտ ու հույսի շող է հայտնվում, երբ որևէ մեկը թակում է դուռը, հիշում իրենց գոյության մասին: Տնակային ավանների այս բնակիչների գոյությունն այլևս միայն ֆիզիկական է, իսկ ձմռան ցուրտն ու դրան դիմակայելու միջոցների բացակայությունը ստիպում են մոռանալ նորմալ սնվելու, հագնվելու ու տաքանալու մասին:

Գյումրիում նման ավելի քան 4,000 ընտանիք կա: Նրանց մեծ մասը զրկված է տուն ունենալու հեռանկարից: Միայն մոտ 100-ը հետագայում բնակարանային պայմաններ ունենալու հույս ունեն, քանի որ անօթևանի կարգավիճակ ունեն:

8-9 տարի առաջ, երբ Գյումրիում գործող «Շիրակ կենտրոնն» ուսումնասիրում էր անօթևան ընտանիքների կարգավիճակն ու զբաղվում նրանց շահերի պաշտպանության հարցերով, պարզ դարձավ, որ ձմռան ամիսներին նրանք հրատապ աջակցության կարիք ունեն: Որոշվեց, որ հովանավորների տրամադրած միջոցների մի մասը հատկացվելու է կարիքավոր ընտանիքներին վառելափայտ տրամադրելու նպատակին:

Երբ սկսեցինք, բնական է՝ չէինք մտածում, որ ծավալներն այսչափ կմեծանան

«Եթե մի քանի տարի առաջ, հատկապես ձմռան ամիսներին՝ երեկոյան ժամերին, մտնեիք տնակային ավան, երևի կխեղդվեիք, չէիք կարող մտնել, որովհետև մարդիկ վառում էին ինչ պատահի՝ կապրոն, անիվ, իսկ տները ամբողջովին մրի ու կեղտի մեջ էին: Հենց այդ ժամանակ մենք որոշեցինք ընտանիքների ջերմության ապահովման ծրագիր մշակել: Երբ սկսեցինք, բնական է՝ չէինք մտածում, որ ծավալներն այսչափ կմեծանան»,– Noranor.ca-ի հետ զրույցում ասում է «Շիրակ կենտրոն»-ի տնօրենը՝ Վահան Թումասյանը:

«Շիրակ կենտրոն»-ը գործում է 2005 թվականից: Զբաղվում է սոցիալական, քաղաքական, իրավական և այլ հիմնահարցերի ուսումնասիրությամբ ու խնդիրների լուծմամբ, իրականացնում է մեկ տասնյակից ավելի ծրագրեր, որոնք ուղղված են Շիրակի մարզում ու Գյումրիում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, մշակութային կյանքի աշխուժացմանը:

20 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ձեռնարկն իրականացվում է ավելի քան 8 տարի: Սակայն 2017-ի ծրագիրը տարբերվեց նախորդներից: Եթե անցած տարիներին մոտ 800 ընտանիքի էր վառելափայտ բաժանվել, ապա այս ձմեռ նախաձեռնությունն աննախադեպ չափերի է հասել: Պատճառն ինչպես ցրտաշունչ ձմեռն է, այնպես էլ աղքատության խորացումը:

«Հատկապես այս տարի ահավոր ցուրտ և ծանր տարի էր՝ մինչև 30-35 աստիճան ցուրտ: Վաղուց մենք քաղաքում չէինք նկատել ծառերի հատման դեպքեր: Այս տարի գաղտագողի տասնյակ ծառեր են հատվել: 1,800 ընտանիքի վառելափայտ ենք հասցրել: Նախորդ տարիներին մարդիկ իրենց միջոցներով որոշակի վառելափայտ էին կուտակում ձմռան համար, հիմա` աղքատության խորացմամբ, վառելափայտի և ջեռուցման այլ միջոցների թանկացմանը զուգահեռ մարդիկ առհասարակ չեն կարողանում լուծել իրենց վառելիքի խնդիրը»,– պատմում է Թումասյանը:

Ընդհանուր առմամբ արդեն 20 մլն դրամի վառելափայտ են բաժանել: Այն տպավորությունը, որ ստանում են կենտրոնի աշխատակիցները՝ ամեն անգամ այցելելով աղքատ ընտանիքներին, աննկարագրելի է. սոցիալական ծանր պայմանները հաճախ նաև հոգեբանական անկման են հասցնում մարդկանց: Բազմազավակ ընտանիքներ, միայնակ ծերեր, նաև քայքայված ընտանիքներ, ինչի պատճառը դարձյալ սոցիալական վիճակն է: 

Եվ մի հատ «Շիրակ կենտրոն» Դոն Կիխոտի պես, ընկած տնակից տնակ, թափառում է, մինչև հոգնի կամ հիվանդություն ձեռք բերի

«Տղամարդիկ գնում են արտերկիր՝ գումար հայթայթելու, և այդ վիճակից ընտանիքը դուրս գալու փոխարեն էլ ավելի մեծ պրոբլեմների առաջ է կանգնում՝ քայքայվում է ընտանիքը, չկարողանալով պահել երեխաներին, ուզած-չուզած որոշ մայրեր երեխաներին տալիս են գիշերօթիկ հաստատություններ: Շատ տխուր է և աննկարագրելի: Եվ մի հատ «Շիրակ կենտրոն» Դոն Կիխոտի պես, ընկած տնակից տնակ, թափառում է, մինչև հոգնի կամ հիվանդություն ձեռք բերի»,– նկարագրում է կենտրոնի տնօրենը:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐՆ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ

Այսօր ևս կենտրոնի աշխատակիցներն ամեն օրվա նման այցելել են անօթևաններին, բաժանել վառելափայտի հերթական չափաբաժինը: Եվս մի քանի օր այն կբավականացնի, ու դարձյալ նորի ձեռքբերման խնդրի առջև կկանգնեն: Դրա համար դիմում են տարբեր բարերարների ու հովանավորների, ովքեր հիմնականում Սփյուռքի հայրենակիցներն են: Կանադայից, օրինակ, հաճախակի աջակցություն են ցուցաբերում Վահան Կոլոլյանի հիմնադրամն ու Կամո Մայիլյանը, շեշտում է Թումասյանը:

Փոխարենը որևէ պետական կամ համայնքային աջակցություն չեն ստանում: Եթե նախորդ տարիներին քաղաքապետարանը որոշ չափով օգնության ձեռք էր մեկնում կարիքավորներին, ապա հիմա դա էլ է դադարել անել:

Օգտվելով առիթից, որ մենք դա անում ենք, ամբողջ բեռը թողել են մեզ վրա

«Ոչ մի խորանարդ մետր փայտ չեն բաժանել: Օգտվելով առիթից, որ մենք դա անում ենք, ամբողջ բեռը թողել են մեզ վրա, ինչն էլ ահավոր ծանր աշխատանք է: Միայն դեկտեմբեր ամսին մոտ 3,000 ծայրահեղ վիճակում, հոգեկան անհավասարակշիռ վիճակում հայտնված մարդիկ ենք ընդունել: Երբ ցուրտ պայմաններում վառելիք չունեն, մարդիկ պարզապես կորցնում են հավասարակշռությունը: Նման մարդկանց ընդունել ենք, համոզել, զրուցել և վառելափայտ ենք տրամադրել»,– նշում է «Շիրակ կենտրոն»-ի ղեկավարը:

Տարիների ընթացքում Գյումրիում թեև անօթևան ընտանիքների թիվը պակասել է, բայց չի նվազել աղքատության մակարդակը: «Իհարկե, տարբերություն կա, երբ մարդը բնակարան ունի և աղքատ է ու բնակարան չունի և աղքատ է, կրկնակի է աղքատությունը»,– նշում է Թումասյանը՝ միաժամանակ մատնանշելով ստեղծված վիճակից դուրս գալու ելքը: Նրա համոզմամբ` բնակարանով ապահովման խնդիրը պետք է լուծել ոչ միայն պետության ջանքերով, այլև ամբողջ հայության համախմբմամբ:

«Այնպես չէ, որ ամբողջ հայությունը աղքատ է և չի կարող այս մի քանի հազար ընտանիքին ծանր վիճակից հանել: Լավ կլինի,որ գան, մասնակցեն այս ծրագրերին. 21-րդ դարում լինել ցրտահարված և քաղցած… Առավել ևս գիտենք, որ տնակային ավաններում բազմանդամ ընտանիքները շատ են, ու սա մեր ազգի լավ բանի մասին չի խոսում: Ոչ միայն ազգային ողբերգություն է, նաև ամոթ, որ մի հատ հագուստի, սննդի և վառելիքի հարց չենք կարող լուծել: Կոչ եմ անում, որ միասնական փորձենք դուրս հանել այդ վիճակից»,– ասում է գյումրեցին:

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ

Թումասյանը կարծում է, որ հնարավոր է միասնական ջանքերով լուծել այդ խնդիրը: Նա հավատում է, որ սփյուռքահայ հայրենակիցները պատրաստ են դրան, միայն պետք է իրենց բարեգործական միջոցները ճիշտ ուղղությամբ ծախսեն, ոչ թե, ինչպես ինքն է ասում, «գումարները տան անհատներին, ովքեր տներում՝ ինտերնետի առջև նստած, հերոսաբար հանգանակություններ են կատարում»:

Եթե տարիներ առաջ այդ տնակները պիտանի էին բնակության համար, ապա հիմա այլևս ապրել դրանցում հնարավոր չի, իսկ այնտեղ բնակվող մարդկանց այլևս ոչինչ չի կարող հետաքրքրել, քան իրենց սոցիալական խնդիրների լուծումը: «Շիրակ կենտրոն»-ը իրականացնում է նաև հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող քաղաքի մշակութային վերածննդին ուղղված ծրագրեր, բայց սոցիալական նման պայմաններում ապրող մարդկանց հոգևոր ու մշակութային հարստացման մասին մտածելն ավելորդ է:

Թումասյանն այնուամենայնիվ արձանագրում է մեկ դրական ցուցանիշ, որն արդյունք է նաև վառելափայտի բաշխման ծրագրի: Անցած ձմեռ Գյումրիում ցրտահարության կամ ցրտից մահացության որևէ դեպք չի գրանցվել, այնինչ նախորդ տարիներին դա անխուսափելի էր լինում:

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: