Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Սաստիկ ցրտերի պատճառով Գյումրիում վիճակը չափազանց ծանր է 2017-01-09   2029     

Սաստիկ ցրտերի պատճառով Գյումրիում վիճակը չափազանց ծանր է

Այսօր ժամանակ գտա և թերթեցի նախորդ երկու ամիսներին «Շիրակ կենտրոնի» կողմից վառելափայտ ստացած ընտանիքների ցուցակները: Ավելի քան 1000 ընտանիքի, կամ 4-ից 4,5 հազար մարդու տրամադրել ենք մոտ կես խորանարդ մետր վառելափայտ՝ յուրաքանչյուրին: Մի 200 ընտանիքի էլ 2-3 անգամ: Այս ցուցակներում ներառված չեն ավելի վաղ, նույնիսկ ամռան ամիսներին քանդված դոմիկների փայտից բաժին ստացած ընտանիքների անունները: Ստացվում է դեկտեմբեր ամսին մեր գրասենյակ են այցելել ավելի քան 3000 մարդ, որոնց մեծ մասի հետ անձամբ հանդիպել և զրուցել եմ: Յուրաքանչյուր օր, 8-ից 10 ժամ լսել և խոսել եմ, ամեն օր մոտ երկու ժամ լացակումած պատմություններ, մեկ-երկու ժամ հայհոյանք և գրեթե նույնքան էլ անեծքներ` իշխանությունների և հազարումի այլ հասցեներով: Բայց այդ ամենին, ինչպես ասում են, ըմբռնումով եմ մոտեցել: Փորձել եմ մարդկանց ընդհատել, հատկապես այն դեպքերում, երբ օրհնանքներ և շնորհակալություններ են հայտնում մեր հասցեին:
Նախորդ ամիսը ահավոր ցուրտ էր, իսկ համատարած աղքատությունն ու գործազրկությունն էլ իրենց սև գործն արել են: Իհարկե մեր կողմից բաժանված ավելի քան 700 խորանարդ մետր փայտի որոշ մասն էլ համարում եմ «կորած»: Սովորաբար, մասսայական բաժանումների ժամանակ, միշտ էլ մարդիկ են հայտնվում, ովքեր փորձում են առիթից օգտվել և մի բան թռցնել, երբեմն էլ աննպատակ: Աստված, նաև իրենց հետ: 
Երբեմն-երբեմն վառելափայտի բաժանման գործընթացը դառնում է անկառավարելի, հատկապես այն դեպքերում, երբ տարբեր կառույցների և անհատների կողմից մարդկանց մասսայաբար ուղորդում էին դեպի մեր գրասենյակ:

Հիմա շատերը իրենց վառարաններում այրել են մեր հավատարիմ գործընկերների աջակցությամբ ձեռք բերած և բաժանած վառելափայտը: 
Սովորաբար մարդիկ գերագնահատում են մեր հնարավորությունները և սխալ պատկերացում ունեն, մտածում են, թե «Շիրակ կենտրոնը» մի անսպառ շտեմարան ունի, ուր ամեն պահ կարող են գալ և անհրաժեշտ օգնությունը ստանալ: 
Ինչևիցե, այս պահին ես գերադասում եմ անդրադառնալ միայն վառելափայտի բաժանման մեր ամենամյա ձեռնարկին, իսկ բարեգործական այլ ծրագրերի մասին հետագայում, երբ հարմար առիթ գտնեմ: Միայն մի բան ասեմ, ունենք մի քանի բարեգործական ձեռնարկներ, որոնք տարբեր պատճառներով նույնիսկ չենք լուսաբանում: Օրինակ, երեխաներին գրենական պիտույքներով և հագուստներով աջակցություն, սննդամթերքի բաժանում, ոջլոտության դեմ պայքար և այլն: Նաև այն պատճառով, որ սոցկայքերում, մեր էջին հետևողների մի ստվար զանգված է հայտնվել ու երբ որևէ լուսանկար, կամ տեղեկություն ենք հրապարակում, անմիջապես սկսում են զանգել, գալիս են մեր գրասենյակ՝ պահանջկոտ կեցվածքով:

Հիմա անդրադառնամ բուն թեմային, դեռևս ցուրտ ձմեռ է, իսկ գարնան գալուն դեռ բավականին ժամանակ կա: Հարյուրավոր մարդիկ վառելափայտի կարիք ունեն, ցրտերին դիմակայելու այլ միջոց չունեն: Բազմաթիվ ընտանիքներ էլ, սաստիկ ցրտերին դիմակայելու նպատակով նույնիսկ իրենց տան գույքն են ջարդել ու վառել: Չմոռանանք, որ Գյումրիում հազարավոր անապահով ընտանիքներ կան, որոնց կացարանները գազաֆիկացված չեն: Այդ ընտանիքներից շատերն էլ չեն կարողանում ինքնուրույն լուծել ձմռան ջեռուցման խնդիրը: Նրանցից շատերին, իրոք մեր բոլորի աջակցություն է անհրաժեշտ: Միայն «Շիրակ կենտրոնի» ուժերով հնարավոր չէ հաղթահարել այս խնդիրը: Ուստի կոչ եմ անում իշխանություններին, պետական ու ոչ պետական կազմակերպություներին, ձեռներեցներին և առհասարակ բարի կամքի տեր բոլոր մարդկանց, …. Եկեք օգնենք կարիքի մեջ գտնվող մարդկանց, որպեսզի այս սաստիկ ցրտերին կարողանան իրենց կացարաններում փոքրիշատե ջերմություն ապահովել:

Վահան Թումասյան

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: