Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Դրամահավաք անեմ, տանեմ տամ հարկայինի՞ն. «Շիրակ կենտրոն»-ը ՊԵԿ-ից նոր նամակ է ստացել 2016-09-12   1916     

Դրամահավաք անեմ, տանեմ տամ հարկայինի՞ն. «Շիրակ կենտրոն»-ը ՊԵԿ-ից նոր նամակ է ստացել

Արդեն տեղեկացրել ենք, որ «Շիրակ կենտրոն»-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից գրություն էր ստացել, որ ֆիզիկական անձանցից ձեռք բերած թվով ութ բնակարանների համար «Շիրակ կենտրոն»-ից եկամտային հարկ չի պահվել: Ավելի վաղ մեզ հետ զրույցում կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը հայտնել էր, որ խոսքը 5 միլիոն դրամի մասին է: Գրությունը ստանալուց հետո գրավոր նամակներով «Շիրակ կենտրոն»-ը դիմել էր Սերժ Սարգսյանին, ՊԵԿ-ի նախագահին, ինչպես նաև Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգող հանձնաժողովի նախագահին և առաջին փուլի համար խնդրել բարեգործական ճանաչել ծրագիրը և այդ բեռը հանել «Շիրակ կենտրոն»-ի վրայից:

Այս ընթացքում «Շիրակ կենտրոն»-ը հստակ որևէ պատասխան չի ստացել:

«Գյումրիի տարածքային հարկային տեսչության պետի կողմից մի նոր նամակ ենք ստացել, որտեղ երկար բացատրել են հարկային օրենքները և կրկին պահանջել են եկամտահարակը: Վերջում ասվում է, որ երեք ամիսների ընթացքում մոտ 50 միլիոն դրամի բնակարանների գործարք ենք կատարել և գրված է, որ 8 բնակարանի համար պետք է վճարումներ անենք: Մեծ հաշվով՝ արձագանքը հետևյալն է՝ ավելի մանրամասն են պահանջել այդ գումարները: Խառը բացատրել են՝ ընդհուպ մինչև համեմատություն անցկացրել կազինոներում գումար շահելու հետ: «Բարեգործական նպատակով» ասվածի վերաբերյալ որևէ գրառում չկա: Նշել են, որ ձեռնարկատիրակական գործունեության արդյունքն են ստացված եկամուտները, թեպետ, անհասկանալի է՝ ինչ եկամուտների մասին է խոսքը: Այս ամբողջի մեջ ցավալին այն է, որ նշվում է, թե ձեռներեցության նպատակով գնված բնակարանների մասին է խոսքը: Երբ ես ասում եմ՝ այս պարագայում օրենքը բաց է, չեն համաձայնվում»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց Վահան Թումասյանը՝ նկատելով, որ հաշվի առնելով այս ամենը՝ պետք է օրենքը շտկեն կամ էլ կառավարության համապատասխան հանձնաժողովում կենտրոնը ճանաչեն բարեգործական:

Նա հայտնեց, որ նախագահականից ևս հստակ պատասխան չկա:

«Նախագահականի աշխատակազմից զանգել են ու նորից մանրամասնել են օրենքները: Որոշում կամ գրավոր պատասխան՝ ի օգուտ մեզ, դեռ չկա»,- ասաց կենտրոնի ղեկավարը՝ չբացառելով, որ հնարավոր է՝ նոր վարչապետին ևս նամակով դիմեն:

Վերջինս փոխանցեց, որ նաև նոր խնդիր է ծագել:

«Ասել են, որ մեկ ամսվա ընթացքում պետք է վճարվի, եթե՝ ոչ, տույժ ու տուգանքներ էլ կգան»,- մտահոգություն հայտնեց Վահան Թումասյանը:

Թեպետ, ծրագրերի մեծ մասը սառեցված է, Վահան Թումասյանը նշեց, որ ծայրահեղ վիճակում ապրող մարդկանց համար 6 բնակարանից երկուսի գումարն արդեն կա:

«Ընտանիքներից մեկը ծայրահեղ վիճակում է: Երեխաները միակողմանի ծնողազուրկ են՝ հայրը կախվել է, իրենք էլ փողոցում են հայտնվել: Հիմա հովանավորն այդ երեխաներին գումարը տրամադրել է, մնացել է գործարքը անենք: Հիմա նրանք ի՞նչ մեղք ունեն, որ մենք այսպիսի խնդրի առաջ ենք: Հիմա վախենում ենք՝ մի կողմից կա 4 բնարական, մյուս կողմում էլ ծայրահեղ պայմաններում ապրող ընտանիքներ, այդ ընտանիքներին կհասցնենք արդյո՞ք հանել այդ պայմաններից, թե՝ ոչ: Այս ամենը հոգեկան խանգարման կհասցնի մարդուն»,- ասաց նա:

Վահան Թումասյանը նշեց, որ այս պահին խնդրի վերաբերյալ երկու տարբերակ է տեսնում:

«Երկու տարբերակ կա, առաջինը՝ ասեմ, իմ տարիքը բավարար չէ, և եթե դուք ասում եք, որ բարեգործությունը ձեր մենաշնորհն է, վերցրեք, գնացեք, ինչ ուզում եք արեք: Վերջին հաշվով՝ «Շիրակ կենտրոն»-ի ունեցվածքը բռնագանձեք գումարների փոխարեն, ես էլ աչքերս փակեմ ու ասեմ, որ տնակներ չկան, ծայրահեղ պայմաններում ապրող մարդիկ էլ չկան: Երկրորդ տարբերակն էլ դրամահավաքն է: Բայց եթե դրամահավաք անեինք, մարդկանց վառելափայտի համար կանեինք, որ մարդիկ ձմռանը չսառեն կամ աղբանոցներից աղբ չհավաքեն, որ աղբը վառեն: Դրամահավաք անեմ, տանեմ տամ հարկայինի՞ն: Առհասարակ, մենք այդ գումարները շատ դժվարությամբ ենք գտնում: Հաճախ հենց հովանավորներն են զբաղվում այդ հարցով: «Շիրակ կենտրոն»-ը դրամահավաքությամբ չի զբաղվում, բայց հիմա ստիպված այդ երկու ճանապարհը կա: Ռիսկային է այս ամենը, հաշվի վրա փոխանցված գումարները որպես տույժ-տուգանք կբռնագանձվեն, էլ ո՞ր բարեգործը կհամարձակվի գումար փոխանցել»,- ասաց նա՝ նշելով, որ արդեն կենտրոնի հետագա գործունեության հարցն է առկախ մնում:

«Իսկ 5 միլիոնը ավելանալու տենդենց ունի, քանի որ նոր բնարականներ կան: Հիմա մտածում եմ, որ վաղը կգնամ, վերոնշյալ երկու բնակարանի գործարքը կանեմ ու նույն սկզբունքով կվարվեն, քանի որ չեմ կարող ուղղակի տալ բնակարանը՝ երեխաներն անչափահաս են: Երեխաները պետք է դառնան չափահաս և իրենք որոշեն՝ բնակարանը վաճառեն, թե՝ ոչ: Քանի որ երեխաներն անչափահաս են, ծնողն իրավունք ունի երեխաների փոխարեն անմիջապես գործարք կատարել: Բայց մենք դեպքեր ունենք, երբ 10 հազար դոլարով տներ ենք առել, որոնք վաճառվել են 3000 դոլարով: Մնում է՝ կեղծ գործարք անեմ, նվիրատվություն ձևակերպենք բնակարանը, վաճառողին էլ ասեմ՝ ի՞նչ տարբերություն, քեզ համար մեկ չէ՞: Բայց այդ դեպքում էլ ամեն հովանավոր չի հասկանա, ինչ ասել է հայկական իրականություն: Ես ինչպե՞ս բացատրեմ, չի ասի՝ առք ու վաճառքի պայմանագիրը տուր»,- մտահոգվեց նա:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: