Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

ՊԵԿ-ի պատճառով բարեգործական ծրագրերը սառեցվել են 2016-09-12   1420     

ՊԵԿ-ի պատճառով բարեգործական ծրագրերը սառեցվել են

Օրեր առաջ «Շիրակ կենտրոն»-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից ստացել է գրություն, ըստ որի՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տեղեկությունների հիման վրա կատարած կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերել են, որ ֆիզիկական անձանցից ձեռք բերած թվով ութ բնակարանների համար «Շիրակ կենտրոն»-ից եկամտային հարկ չի պահվել: Այսօր արդեն այդ բնակարանների թիվը, «Շիրակ կենտրոն»-ի ղեկավար Վահան Թումասյանի փոխանցմամբ, հասել է 10-ի: Նրա փոխանցմամբ՝ խոսքը 5 մլն դրամ վճարումների մասին է:

«Հարկային բեռն առաջացել է անօթևան ընտանիքներին բնակարան նվիրելու բարեգործական ծրագրի արդյունքում կամ պատճառով, ըստ էության: Անշուշտ, «Շիրակ կենտրոն»-ը նման գումարներ չունի, որ կարողանա մեծ ցանկության դեպքում էլ վճարել այդ եկամտահարկ կոչվածը: Դա «Շիրակ կենտրոն»-ի համար չի արվել, մորս տան համար չեմ արել: Արել ենք քաղաքի և 27 տարի անօթևան մնացած ընտանիքների համար: Այն արել ենք պետության բեռը թեթևացնելու համար»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց Վահան Թումասյանը:

Նրա խոսքով՝ նախ պետք է ապացուցվի, որ իրենք եկամուտ են ստացել:

«Բնակարանները մենք չէինք վերցրել, մենք միջնորդ էինք հանդիսանում: «Շիրակ կենտրոն»-ը գնում ու տալիս է, այդ գնման պահից են կարճել իրենք: Բայց մենք չենք գնել ու հետո վարձով տվել, գրասենյակը որևէ բան չի վերցրել այնտեղից»,- ասաց նա՝ փոխանցելով, որ նամակով դիմել են համապատասխան մարմիններին:

«Գրավոր նամակներով, անհրաժեշտ փաստաթղթերով դիմել ենք Սերժ Սարգսյանին, ՊԵԿ-ին, ինչպես նաև Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգող հանձնաժողովի նախագահին: Առաջին փուլի համար խնդրել ենք բարեգործական ճանաչել ծրագիրը և այդ բեռը հանել «Շիրակ կենտրոն»-ի վրայից»,- տեղեկացրեց նա:

Վահան Թումասյանը նշեց, որ բացի բնակարաններից, այլ ծրագրեր էլ կան, որոնք այժմ սառեցված վիճակում են:

«Եթե ՊԵԿ-ը չլիներ, արդեն 4 բնակարան էլ ձեռք բերած կլինեինք: Հովանավորները պատրաստ չեն այդ գինը տալ և ինչ-որ տաս տոկոս եկամտային հարկ էլ պետությանը տալ: Նրանք հիմնականում արտերկրից են և իրենք չեն հասկանում, երբ հայազգին գալիս է սոցիալապես ծանր պայմաններում բնակվող մյուս հայ ընտանիքներին օգնելու, մի հատ էլ ինչ-որ տաս տոկոս պետությանը պետք է վճարի: Դրա համար ոչ միայն այս տաս, այլև ևս տաս բնակարանի հարկերից ազատվելու խնդրանքով ենք դիմել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մեկ շաբաթ կսպասեն, կտեսնեն՝ ինչ են պատասխանում և դրանից հետո իրենց քայլերն ավելի պարզ կլինեն:

«Մենք ունեինք դպրոցականներին աջակցության ծրագիր, ունենք վառելափայտի ծրագիր և այլն, որոնք բոլորը հովանավորների կողմից են ֆինանսավորվում: Դրանք բոլորը սառեցված վիճակում են: Սովորաբար մենք ծրագրերին մասնակից ենք դարձնում ֆինանսավորողներին, որ թափանցիկությունն ապահովվի: Ամեն ինչ և յուրաքանչյուր գործընթաց հստակ որոշվում է՝ որևէ գումար «Շիրակ կենտրոն»-ի ենթակայության տակ չկա: Մենք հսկայական աշխատանք ենք տարել առհասարակ, ինչի համար մեզ, երևի, պետք է պարգևատրեին, որովհետև պետության գործառույթն ես կատարում: Չհաշված ամբողջ ձմեռը 650 ընտանիքի ապահովել ենք վառելափայտով, հագուստով և այլն: Բայց դրա համա՞ր են նման կերպ վարվում: Չեն ուզում՝ թող «Շիրակ կենտրոն»-ը փակեն, սեփականաշնորհեն, բռնագրավեն, համ իմ հոգին կհանգստանա, համ իրենց հոգին կազատվի»,- մտահոգված ասաց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե այս տարիների ընթացքում, երբ աղետի գոտին դեռ վերականգնված չէ, և պետությունը հստակ աջակցություն չի ցուցաբերում անօթևաններին, ի՞նչ է ստացվում, խանգարո՞ւմ է, Վահան Թումասյանը պատասխանեց. «Ոչ միայն խանգարում է, սա խանգարել չէ, չգիտեմ՝ ինչ է: Ես գնացել, ճշտել եմ նոտարի՝ բարեգործական, շահույթ չհետապնդող կազմակերպությունների առումով նման բան չկա: Հիմա ստացվում է՝ ինձնից եկամտահարկ են պահանջում բնակարանը վաճառող ֆիզիկական անձի փոխարեն: Ես ինչպե՞ս գտնեմ այդ գումարը, երբ հովանավորն անմիջապես կոնտակտի մեջ է մտնում վաճառողի հետ: Գինը սահմանվում է իրենց կողմից և գործարք են կատարում: Մենք չենք կարող հովանավորին ասել՝ դե, 1500 դոլար էլ տուր պետությանը տանք: Չեմ հասկանում՝ մենք կես միլիոն դոլարի ներդրում ենք արել այս քաղաքում, դրա համար պիտի պարգևատրեին չէ՞, ոչ թե…: Ամեն ինչ իրենց պատասխանից է կախված: Եթե բացասական եղավ և մեզ պարտադրեն մուծել, ուրեմն՝ մենք կեզրակացնենք, որ աղքատությունը վերացնելուն նպատակաուղղված որևէ գործողություն արգելված է իրականացնել»:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս ամենը, եթե երկար շարունակվի, լուրջ հետևանքներ կարող է ունենալ:

«5 միլիոնի մասին է խոսքը: Գնամ նստեմ, որ ի՞նչ: Ինչի՞ համար, որ երեխաներին աղբանոցներից հավաքել եմ, նորմալ դպրոց եմ տարել: Թե ինքս լուսավոր բնակարան չունենալով հանդերձ՝ մարդկանց լուսավոր բնակարան ունենալու հնարավորություն եմ ստեղծել: Դրա համար գնամ զրկանքների և տուգանքների տակ մտնե՞մ»,- նշեց Վահան Թումասյանը:

Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?89471&l=am/

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: