Անուն Ազգանուն | Գումարի չափը |
---|---|
Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
Misak Sargsian | 100000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 50000.00 AMD |
Tiroui Melkonian | 100000.00 AMD |
Tiroui Melkonian | 81.00 AMD |
Hamo Jeretsian | 100000.00 AMD |
Rima Aivazian | 120000.00 AMD |
Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Misak Sargsian | 100000.00 AMD |
Իդա Ենգոյան | 20000.00 AMD |
Hamo Jeretsian | 200000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 7777.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
Արեգ Զոհրաբյան | 100000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100000.00 AMD |
Misak Sargsian | 60000.00 AMD |
Misak Sargsian | 50000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
Anna-Sona Minasyan | 80000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
Նայիրի Թնկրյան | 40000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
Թամարա Գևորգյան | 50000.00 AMD |
Sona Hovagimian-Minasyan | 80000.00 AMD |
Anahit Marutyan | 20000.00 AMD |
Anna Minasyan | 80000.00 AMD |
Vahan Pokhsraryan | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Anzhela | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Vrezh Papazyan | 1999.00 AMD |
Arev | 5000.00 AMD |
Anna Amirkhanyan | 125000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Arev | 5000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
Elisabeth Boursalian | 200000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
Ida Yengoyan | 25000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Նախքան այս լուսանկարներում պատկերված ընտանիքի և երեխաների մասին պատմելը մի քանի նկատառում:
1. Առհասարակ, վերջին շրջանում խուսափում ենք օգնությունների տրամադրման լուսանկարներ հրապարակել, տարբեր պատճառներով: Պատճառներից մեկն էլ այն է, որ շատ մարդիկ սկսել են հետևել իմ և «Շիրակ կենտրոնի» էջերին և ամեն մի նման լուսանկարից հետո պարզապես «ջարդում են» մեր կազմակերպության դռները: Իսկ մեր հնարավորությունները անսահմանափակ չեն, որ բոլոր ցանկացողներին կարողանանք օգնել: Մենք օգնում ենք միայն սոցիալապես ամենածայրահեղ վիճակում հայտնված ընտանիքներին, որոնց թիվը ևս զարհուրելի չափերի է հասնում, հատկապես Գյումրու տնակային ավաններում:
2. Անկեղծ ասած շատ երկար, անչափ երկար տևեց մեր այս գործունեությունը: Պատկերացրեք տարիներ շարունակ, ամեն օր առավոտից մինչ երեկո, աղքատ ու դժբախտ ճակատագրի տեր մարդկանց հետ ենք աշխատում, նրանցից մի մասին կարողանում ենք օգնել, մյուս մասին էլ ոչ՝ մեր հնարավորությունները չեն ներում: Ամեն օր, մտովի մտածում եմ այս գործունեությունս դադարեցնելու մասին: Ամեն օր, սակայն ամեն անգամ հանդիպելով ծայրահեղ վիճակում հայտնված և կարծես, օգնության ձեռք աղերսող ընտանիքների ու հատկապես երեխաների, ինչպես նաև մտածելով իմ և մեր կազմակերպության տասնյակ բարեկամների կողմից, մեր հանդեպ ցուցաբերվող անսահման վստահության մասին՝ շարունակում ենք վազվզել դոմիկից-դոմիկ:
3. Ի վերջո այս, լուանկարներում պատկերված ընտանիքի մասին: Նախորդ ձմռանը մեր հերթական շրջայցերից մեկի ընթացքում հանդիպեցինք չորս միակողմանի ծնողազուրկ երեխաներին ահավոր չքավորության մեջ, քաղցած, ոտաբոբիկ ու ծխով լի մի կիսաքանդ դոմիկում: Հայրը նոր էր ինքնասպանություն գործել, մորը մոտակա բոլոր խանութները այլևս պարտքով հաց չէին տալիս, մեծ պարտքեր ունեին կուտակած: Դոմիկից, ուր ապօրինաբար էին զբաղեցրել, հանում էր այդ դոմիկի հայտնված տերը: Այս ընտանիքի մասին մեր էջում մի փոքր հրապարակումից հետո «Շիրակ կենտրոնի» բարեկամների օժանդակությամբ վառելափայտ, սննդամթերք, հագուստներ տրամադրեցինք, փակեցինք բոլոր պարտքերը: Մի կերպ գտանք վարձով մի տուն, մանկահասակ երեխաներ ունենալու և այլ պատճառներով, չէին համաձայնում նրանց վարձով բնակարան տրամադրել: Ամբողջ ձմեռ վառելափայտ ու էլի հազար ու բաներ տրամադրեցինք, բայց 45 հազար դրամ նպաստով և առանց համապատասխան սոցիալական աշխատողների և հոգեբանների օգնության, առանց գլխի վերևը սեփական տանիք ունենալու, չեմ կարծում թե հնարավոր է այս ընտանիքին քիչ թե շատ բարեկեցիկ պայմաններ ապահովել: Որպեսզի երեխաները կանոնավոր հաճախեն դպրոց և չտառապեն թերսնվածությունից:
Այսօր կրկին այցելեցինք նրանց, մայր մի քանի ժամ առաջ էր դուրս գրվել հիվանդանոցից, ծանր վիրահատություն էր տարել: Հիվանդանոցում մորը 12 ամյա աղջնակն էր խնամել, փոքր երեխաներին էլ տասը տարեկան տղան, ով մեր այցելության պահին կրկին պարտքով վերցրած հացն ու մակարոնը ձեռքին վերադառնում էր խանութից:
Հ.Գ. Այս պահին չեմ ուզում անդրադառնալ բարեգործական ծրագրերի իրականացման պատճառով, «Շիրակ կենտրոնի» ուսերին դրված հարկային ծանր բեռի մասին, այլ շտապում եմ հայտնել, որ մեր լավագույն բարեկամներից՝ Մարինա Նուշիկյանի աջակցությամբ, հենց վաղը նրանց կրկին կցուցաբերենք անհրաժեշտ օգնություն:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: