Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Սննդամթերք է հավաքվել Երևանի և Գյումրու կարիքավոր ընտանիքների համար (տեսանյութ) 2016-06-13   1778     

Սննդամթերք է հավաքվել Երևանի և Գյումրու կարիքավոր ընտանիքների համար (տեսանյութ)

Առավոտից «Կոնգրես» հյուրանոցի սրահներից մեկում էին հավաքվել տասնյակ կարիքավոր ընտանիքների անդամներ։ Կանայք՝ երեխաների հետ, եկել էին ստանալու առաջնային անհրաժեշտության սննդամթերք՝ պատրաստված հատուկ իրենց համար։ Նախաձեռնությունը շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանինն է, որը «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի հետ միասին իրականացնում է այն։

«Լավ է, որ Թերեզան՝ իր համախոհների հետ, նախաձեռնեց Գյումրու տնակային ավաններում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքների համար օգնությունը։ Աջակցության հիմնական մասը գնում է Գյումրի, բայց բաժին է հանվում ինչպես Երևանի, այնպես էլ հարակից շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների համար»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը։

Երևանաբնակ ընտանիքների ներկայացուցիչները տեղում ստանում էին իրենց հասանելիք սննդամթերքը։ Իսկ Գյումրու ընտանիքներին, ինչպես նշեց պարոն Թումասյանը, աջակցությունը կհասնի առաջիկա օրերի ընթացքում։

Սովորաբար որքա՞ն սննդամթերք է հավաքվում. «Միայն «Շիրակ կենտրոն»-ի միջոցով վերջին 5-6 ամիսների ընթացքում 20 տոննայից ավելի սննդամթերք է բաժանվել։ Ունենք նաև վառելափայտի ծրագիր, և այս տարի մոտ 1300 ընտանիքի 750 խմ վառելափայտ ենք տվել»,-ասաց Վահան Թումասյանը։

Նա ընդգծեց, որ կարիքավոր ընտանիքները, բնականաբար, չեն կարող ապահովել իրենց համար նվազագույն պայմաններ. «15, 20 կամ 30.000 դրամ նպաստ ստացող ընտանիքը, առավել ևս՝ եթե երեխաներ կամ ծերեր կան, չի կարող այդ նպաստով ընտանիքի գոյությունը պահպանել»,-շեշտեց «Շիրակ կենտրոն»-ի ղեկավարը։

Նուբարաշենում բնակվող Հերմինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ունեմ երկու տղա, մի աղջիկ։ Ես միայնակ եմ խնամում երեխաներիս։ Գոյատևում ենք նպաստով։ Մեկ-մեկ տուն եմ մաքրում։ Ապրում ենք 24 քառ. մետր տարածքում։ Շատ ուրախ եմ, որ անապահովներին օգնում են»։

Փարաքարում բնակվող Մարիամ Գևորգյանն էլ նշեց, որ ունի երեք երեխա, չորրորդին էլ սպասում է։ «Ապրում ենք տնակում, անձրևների ժամանակ ահավոր կաթում է. տուն մտնել չի լինում։ Ապրել եմ Գյումրիում, հետո որ ամուսնացա, եկա Երևան։ Դժվարությունը երեխաներին սնունդ հասցնելն է, որը չենք կարողանում։ Ես չեմ աշխատում, ամուսինս էլ մշտական աշխատանք չունի։ Ապրում ենք փարոսով. 35.000 էր, դարձրին 33.000։ Ուրախ եմ, որ այսպիսի մարդիկ կան, որ նեղ ապրող մարդկանց օգնում են»։

«Շիրակ կենտրոն»-ը տարվա ընթացքում մի քանի անգամ կազմակերպում է աջակցություն կարիքավոր ընտանիքների համար ոչ միայն սննդամթերքի և վառելափայտի տեսքով։ Բազմաթիվ ընտանիքներ կենտրոնի աջակիցների շնորհիվ ստացել են նաև բնակարաններ՝ դուրս գալով տնակներից։

http://www.a1plus.am/1463550.html

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: