Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Կոտորակային կոնցլագերային գրանցումը քաոս է ստեղծել Գյումրիում 2016-03-01   1484     

Կոտորակային կոնցլագերային գրանցումը քաոս է ստեղծել Գյումրիում

Վերջին օրերին հանրության ուշադրությունը դարձյալ սևեռվել է Գյումրիի անօթևանության խնդիրներին, հասարակությունը բարեգործական ակցիաներով փորձում է օգնել անօթևան գյումրեցիներին: Իսկ իրավիճակը խորացել ու բարդացել է, քանի որ պետությունը տարիների շարունակ համակարգված լուծում չի տվել դրան: Ավերիչ երկրաշարժից անցել է ավելի քան 27 տարի, բայց Հայաստանի երկրորդ քաղաքում անօթևանների թիվը նվազելու փոխարեն տարեցտարի ավելանում է: Գյումրիի «Շիրակ» կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանը նկատում է, որ պետության չհամակարգված գործողության հետևանքով այս հարցում այսօր քաոսային իրավիճակ է ստեղծվել: Խնդիրն այնքան է խորացել, որ մակերսային չպետք է դա դիտարկել: Գյումրիում այսօր անօթևան է մոտ 3000 ընտանիք, որոնցից մոտ 220-ին է պետությունը պարտավորվել ապահովել բնակարանով: Մյուսները դուրս են բնկարանային ապահովման ծրագրերից, նրանց ճակատագիրն անհայտ է: «Հարցը լուծելու համար պետք է պետական մակարդակով աշխատանք տանել ու քաղաքական կամք դրսևորել»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Թումասյանը:

“Շիրակ կենտրոն” ՀԿ-ն, որն իր գործունեության շրջանակներում ավելի քան 40 անօթևան ընտանիքի բնակարանային խնդիր է լուծել, նաև առաջարկությունների փաթեթ է ներկայացնում իշխանություններին: Արդեն մոտ երեք տարի է, Թումասյանի խոսքով, իրենց առաջարկությունները ներկայացված են, սակայն դրանցից որոշ հատվածներ են կիրառել Գյումրիի իշխանությունները, այնինչ կառավարության մակարդակով պետք է խնդրին լուծում տրվի: Առաջին խնդիրը, որը պետք է լուծվի, Վահան Թումասյանի խոսքով, անօթևան ընտանիքների նոր հաշվառում կատարելն է: «Բոլոր այն ընտանիքները, ովքեր ունեն անօթևանության խնդիր կամ ապրում են հանրակացարաններում, խարխուլ տնակներում և նմանօրինակ կացարաններում, պետք է հաշվառվեն: Այդ հաշվառման ձևը պետք է լինի հետևյալ կերպ՝ նշվի նաև անօթևանության պատճառն ու ծագումը: Եթե 15-20 տարի առաջ հասկանալի էր, որ աղետի հետևանքով են անօթևան, հիմա անօթևանության տասնյակ պատճառներ կան»,- ասաց նա: Երկրորդ քայլը, նրա խոսքով, պետք է կոտորակային հաշվառում-գրանցումը չեղյալ հայտարարվի: Թումասյանը բացատրում է, որ Գյուրիում տնակները կոտորակներով բաժանված են, մարդիկ կոտորակային հաշվառում ունեն, բայց հնարավոր է նաև բնակարան ունեն, դա խառնաշփոթ է ստեղծել և սոցիալական ծրագրերում, և ընտրացուցակներում: «Պետք է անմիջապես չեղյալ հայտարարել այդ հաշվառումը, և մարդիկ հաշվառվեն այնպես, ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված: Եթե նույնիսկ տնակում են հաշվառված, հասցեում գրվի, որ տնակում է ապրում: Կան դեպքեր, որ հազարավոր մարդիկ իրենց անձնագրերում ունեն այդ հաշվառումը, դա ցույց են տալիս, բայց պարզվում է, որ շատ վաղուց բնակարան են ստացել, պարզապես տնակի հաշվառումից դուրս չեն եկել և չեն հաշվառվել նոր տան վրա: Իսկ երբ չեղյալ հայտարարվի կոտորակային գրանցումը, անօթևանների քանակը կտրուկ կնվազի, կմնան այն մարդիկ, ովքեր իրականում անօթևան են: Դա հնարավորություն կտա սոցիալական ծրագրերը հասցեական ուղղել: Հիմա յուրաքանչյուրի գրպանում կա այդ կոտորակային կոնցլագերային հաշվառումը»,- ասաց Թումասյանը: Իրավիճակն այնքան խճճված է, որ արդեն 10 տարի է, Վահան Թումասյանի խոսքով, իրենք գործունեություն են ծավալում, սակայն չեն կարողանում հստակ պարզել՝ քանի տնակ ու քանի անօթևան կա Գյումրիում: Երրորդ առաջարկն այն է, որ չբնակեցված տնակները կամ բնակարան ստացած ընտանիքների տնակները պետք է պարտադիր քանդվեն: «Այսօր մոտ 700 չբնակեցված տնակ կա Գյումրում, թեև դրանց հողը մեծամասամբ համայնքային է, բայց տնակները համարվում են անձի սեփականություն, ոչ ոք չի կարող գնալ ու դրանք քանդել: Մեր կենտրոնը, քանի որ նման օրենք չկա քանդելու, շահագրգռում է տիրոջը, գումար է տալիս՝ 1000-1500 դոլար, որպեսզի գնենք ու քանդենք: Իսկ եթե կառավարությունը որոշում կայացնի, որ Հայաստանից բացակայողների ու բնակարան ունեցողների տնակները պետք է քանդվեն, հնարավոր կլինի հստակություն մտցնել իրավիճակում»,- նշեց նա: Այս հարցին, նրա խոսքով, պետք է բազմակողմանի մոտեցում ցուցաբերել: Եթե մարդն այլ համայնքից է եկել Գյումրի կամ բնակարան է ստացել ու վաճառել, այդ անձանց բնակարան տալն ազնիվ չէ: Այդ ընտանիքներին կարելի է սոցիալական բնակարան հատկացնել: Եթե միայնակ տարեցներ են անօթևան, նրանց համար կարելի է տուն-ինտեռնատներ կառուցել: Իսկ այն բազմազավակ ընտանիքներին, ովքեր արդեն մեկ անգամ բնակարան են ստացել ու վաճառել, երկրորդ անգամ պետք է անվարձահատույց օգտագործման իրավունքով տալ բնակարանները: «Այսինքն՝ բազմակողմ մոտեցում է պետք ցուցաբերել, խնդիրը շատ է խորացել, չես կարող նույն ստանդարտով մոտենալ դրան»,- ընդգծեց Վահան Թումասյանը:

Lragir.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: