Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Երիտասարդական պուրակ՝ Գյումրու՝ միջազգային աղմուկ հանած կենդանաբանական այգու տարածքում 2016-02-22   1625     

Երիտասարդական պուրակ՝ Գյումրու՝ միջազգային աղմուկ հանած կենդանաբանական այգու տարածքում

Daily Mail-ի հրապարակումից հետո, Գյումրու կենդանաբանական այգու տարածքը այլ նպատակներով է շահագործվելու։ Նախատեսվում է այստեղ կանաչ գոտի ստեղծել։ Մտահղացումը «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությանն է։ -Ցավում եմ, որ մեր քաղաքը հնարավորություն չունեցավ պահել այդ կենդանիներին այստեղ եւ ամբողջ աշխարհով աղմուկ բարձրացավ դրա վերաբերյալ։ Լավ կլինի, որ այդ տարածքում հանգստյան գոտի լինի։ Ցանկալի է, որ բնության հետ կապված լինի, որպեսզի մարդիկ կարողանան իրենց կենդանիներին այդտեղ զբոսանքի բերել։ Երբ ամիսներ առաջ հայտարարվեց, որ կենդանաբանական այգին պետք է լուծարվի, ես մտածեցի, որ դա այգու համար նպատակային տեղ է,-«Ասպարեզի» հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանը։

Հիշեցնենք, որ այդ տարածքը գտնվում է Սախարովի հրապարակում՝ Վազգեն Սարգսյան եւ Մովսես Խորենացի փողոցների խաչմերուկում։ Քաղաքի այս տարածքին մոտ են գտնվում մի շարք նորակառույց թաղամասեր, որոնց շրջակայքում պուրակներ չկան։ Վահան Թումասյանը սա քաղաքի զարգացման լավագույն քայլերից մեկն է համարում։ -Քաղաքի մուտքերից մեկն է Սախարովի հրապարակը եւ հաճելի կլինի այս հատվածում գեղեցիկ երիտասարդական այգի ունենալը։ Երկրաշարժից հետո մեր քաղաքում դադարեցվեց կանաչ գոտիների ստեղծումը, որը լուրջ խնդիր է,-նշում է զրուցակիցս։

Երիտասարդական այգի ունենալու լուրը ուրախացրել է նաեւ Գյումրու քաղաքապետին։ Վահան Թումասյանն ասում է, որ Սամվել Բալասանյանը պատրաստակամ է այս ծրագրի իրականացմանը աջակցելուն։ Սակայն մեկ այլ, բայց կարեւոր խնդիր կա։ Նշյալ տարածքի մի հատվածը համայնքապատկան է, որը քաղաքապետարանը կտրամադրի անվարձահատույց, բայց զգալի մասը պատկանում է անհայտ սեփականատիրոջ։ -Քաղաքապետի հետ այս թեմայով արդեն խոսել ենք։ Քաղաքապետարանը եւս պատրաստակամ է մեզ օգնել։ Վիճելի տարածք է սա։ Մասամբ սեփականաշնորված է, մասամբ՝ պետական։ Մենք արդեն պատվիրել ենք, որ մեզ փոխանցեն այդ տարածքի գծագրերը։ Ուզում ենք գտնել սեփականատիրոջը, գալ համաձայնության, որպեսզի մեր գործընկերներից միջոցներ խնդրենք՝ այդ տարածքը գնելու եւ համայնքային սեփականություն դարձնելու նպատակով։ Այն մասը, որը համայնքապատկան է, արդեն համաձայնություն կա քաղաքապետի հետ, որ պետք է այգի դառնա,- մանրամասնում է Վ․Թումասյանը։ Բարերարների ֆինանսական օգնությունից զատ, ծրագրի հեղինակը ակնկալում է նաեւ գյումրեցի ակտիվ երիտասարդների օգնությունը։

-Նախընտրում եմ, որ երիտասարդական այգի լինի, քանի որ կամավորական ուժերով ենք ստեղծելու այդ պուրակը։ «Շիրակ» կենտրոնի հսկողության տակ կլինի այդ այգին, որը երաշխիքն է այն բանի, որ այգու հետ կապված բոլոր գաղափարները կիրականացվեն։ Կհետեւենք մաքրությանը, որպեսզի միշտ հաճելի լինի այնտեղ ժամանակ անցկացնելը։ Քաղաքում եղածները անմխիթար  վիճակում են։ Մինչեւ հիմա պարզ չէ, թե Սայաթ-Նովա փողոցի այգին ում է պատկանում։ Քաղաքի այգիներին պետք է ուշադրություն դարձնել։ Գյումրու այգիները այնքան անմխիթար վիճակում են, որ վերջին հինգ տարում ոչ մի այգի չեմ մտել,-երափակում է «Շիրակ կենտրոնի» ղեկավարը։

Հավելենք, որ այս նոր այգում որեւէ բիզնեսի տեսակ չի լինելու։ Բոլոր այցելուները իրենց ժամանցը կազմակերպելու են հավասար պայմաններում։

Նարեկ Կիրակոսյան

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: