Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Ովքե՞ր են ապրում Գյումրիի տնակային ավաններում Հարցազրույց «Շիրակ կենտրոնի» նախագահ ՎԱՀԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ հետ (ներկայացնում ենք մասնակի կրճատումներով) 2016-02-16   1467     

Ովքե՞ր են ապրում Գյումրիի տնակային ավաններում Հարցազրույց «Շիրակ կենտրոնի» նախագահ ՎԱՀԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ հետ (ներկայացնում ենք մասնակի կրճատումներով)

     -1988-ի ավերիչ երկրաշարժից անցել է ավելի քան քառորդ դար, բայց մինչ օրս մոտ տասը հազար մարդ շարունակում է գոյությունը պահպանել տնակներում: Ովքե՞ր են այդ մարդիկ, արդյոք նրանք եւս աղետի հետեւանքով չէ՞, որ տնակների հույսին են մնացել:

     -Միայն տնակների հույսին չեն: Գյումրիում դեռեւս կանգուն են երբեւէ գործող գործարանային կիսափուլ հանրակացարանները, որտեղ նույնպես մարդիկ են ապրում եւ շատ ավելի անտանելի պայմաններում: Այդ կացարանները գրեթե զրկված են կտուրից, դրանցում չկան կոմունալ տարրական հարմարություններ: Եվ նման պայմաններում մարդիկ կարողանում են իրենց գոյությունը պահպանել: 

     Բարեբախտաբար, երկրաշարժից անօթեւան դարձած գյումրեցիների գերակշիռ մասն արդեն ապահովված են բնակարաններով: Նրանց մի մասն էլ, ովքեր բնակապահովման ծրագրի շահառուներ են համարվել, շուտով կստանան բնակարանների գնման վկայականներ եւ կապահովվեն տանիքով: 

     Երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքների հերթացուցակը ձեւավորվել եւ հաստատվել է 2008թ. նոյեմբերի 1-ին: Բնակապահովման ծրագրից դուրս են մնացել այն ընտանիքները, ովքեր չեն հասցրել վերահաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնել քաղաքապետարան: Փաստացի անօթևան են, սակայն անօթևանության կարգավիճակ չունեն նաև բազմանդամ այն ընտանիքները, որոնք կիսվել են և մասամբ են տեղափոխվել նոր ստացած բնակարաններ, կամ բնակարան ստանալուց հետո են նոր ընտանիք կազմել ու զավակներ ունեցել: 

     Բանն այն է, որ պետությունը շահառուներին փոխհատուցում է ճիշտ նույնքան մակերեսով բնակարաններով, որքան նրանք կորցրել են երկրաշարժի ժամանակ: Իսկ բազմացող ընտանիքների համար միշտ չէ, որ այդ մակերեսները բավարարում են, եւ որոշ, այսպես կոչված, ենթաընտանիքներ դուրս մնացին այդ բնակարաններից: 
   Ուստի մեր առաջարկությամբ կառավարությունն առանձին որոշմամբ թույլատրեց այդպիսի բազմանդամ ընտանիքների նոր ձեւավորված ընտանիքներին՝ շարունակել ապրել տնակներից մեկում: Նրանք պաշտոնապես անօթեւան չեն ճանաչվել, բայց ըստ էության պարտադրված են ապրել ժամանակավոր կացարաններում:

     Տնակներում են ապրում նաեւ այլ համայնքներից Գյումրի տեղափոխված սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք իրենց համայնքներում ապրելու տեղ չեն կարողացել գտնել: Իսկ քանի որ Գյումրիում դեռեւս կան տնակային ավաններ, որտեղ կարելի է շատ էժան տնակ վարձել կամ անգամ գնել, այդ առումով մեր քաղաքը գրավիչ է մնացած համայնքների անապահով ընտանիքների համար: Տնակային ավաններում ապրողների գրեթե 25 տոկոսը այլ համայնքներից են եւ ըստ էության երկրաշարժից անօթեւան դարձած ընտանիքներ չեն:

      Բացի դրանից, պետությունը բնակարաններով ապահովելու ծրագրին մասնակցելու համար այնպիսի չափորոշիչներ է սահմանել, որ երկրաշարժից բոլոր տուժածները չեն ընդգրկվել դրանում: Օրինակ, ըստ այդ չափորոշիչների` փոխհատուցման ենթակա են այն ընտանիքները, որոնք մինչ երկրաշարժն ապրել են բազմաբնակարան շենքերում: Բայց այն ժամանակ ոմանք աշխատել են որեւէ գործարանում եւ հանրակացարանում են բնակվել կամ սեփական տուն են ունեցել: Այդ մարդիկ նույնպես այսօր շարունակում են տնակներում գոյատեւել:


      -Ի՞նչ է լինելու նրանց հետ, կա՞ն ծրագրեր այդ մարդկանց եւս բնակարաններով կամ գոնե մշտական հուսալի կացարաններով ապահովելու համար

      -Նրանց համար առանձին ծրագրեր դեռեւս չեն նախատեսվում: Մտավախություն ունեմ, որ պետությունն այլեւս նրանց համար որեւէ ծրագիր չի իրականացնի` սուղ բյուջեի պայմաններում: Այսինքն` պետական միջոցները բավարար չեն նման ծրագրեր իրականացնելու համար:

      Թերեւս միայն ներդրումային եւ Գյումրին աշխուժացնելու այլ ծրագրերի իրականացման միջոցով հնարավոր լինի այդ հարցը լուծել, բայց դա էլ այսօր քիչ հավանական է թվում, քանի որ քաղաքն այնպիսի վիճակում է, որ ամենեւին հրապուրիչ չէ որեւէ ներդրման համար, բիզնես միջավայր ստեղծելու համար:

       Անգամ այնտեղ գործող բիզնեսներն են փակվում, քանի որ քաղաքի բնակչությունը զգալիորեն նվազել է, եղածներն էլ վճարունակ չեն` աղքատության կամ ծայրահեղ աղքատության պատճառով: Նման պայմաններում ի՞նչ բիզնես կարող է գոյատեւել: Թերեւս միայն այնպիսին, որի սպառման շուկան Գյումրին չլինի: Բայց գոնե այդ բիզնես ծրագրերի միջոցով հնարավոր լինի մարդկանց համար աշխատատեղեր ստեղծել ու նրանց աշխատանքով ապահովել, հնարավորություն տալ ապրուստի միջոցը սեփական աշխատանքով վաստակել, ինքնադրսեւորվել ու դուրս գալ աղքատության ճիրաններից: 
 
       Այլապես բարեգործությամբ ցավին հնարավոր չէ դարման անել: Հակառակը, շարունակական բարեգործությունն ի վերջո կարող է չարիք դառնալ, քանի որ մարդու մեջ հոգեբանական կախվածություն է առաջանում իրեն օգնելուց, նրան դարձնում անաշխատունակ: 

      Առայժմ այլ ելք չունենք՝ բացի այդ մարդկանց պարբերաբար օգնելուց: Նրանց մասին չհոգալ՝ կնշանակի թողնել, որ այդ մարդիկ, ընտանիքները, որ հիմնականում բաղկացած են ծերերից ու երեխաներից, քաղցից, ցրտից ու հիվանդություններից, հուսահատությունից մահանան: Դա անթույլատրելի է: Բայցեւ այդպես չի կարող ընդմիշտ շարունակվել: Պետությունը պետք է շուտափույթ քայլեր ձեռնարկի:

 
     -Գյումրու տնակային ավանում քանի՞ ընտանիք է բնակվում եւ ինչպիսի՞ պայմաններում:

     -Այնտեղ մոտ 3000 ընտանիք է բնակվում` 10 հազար քաղաքացի, ինչը Գյումրիի բնակչության մոտ 12 տոկոսն է կազմում:

     Տնակային ավանում սոսկալի վիճակ է, մարդիկ ապրում են ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում, տնակները գրեթե խարխլվել են: Դե պատկերացրեք՝ ինչ վիճակում կլինեն դրանք, եթե երկու տարվա համար էին նախատեսված, բայց արդեն 27-28 տարի է՝ շահագործվում են: Այդ ավաններում առկա են հասարակության գրեթե բոլոր բացասական երեւույթները` խտացված ձեւով:

     Նախ տնակներում ապրողները մեկուսացած են համայնքից, կարծես թե երկու համայնք կա քաղաքում` բուն Գյումրին եւ տնակային ավանների Գյումրին: Նրանք չեն կարողանում ինտեգրվել հասարակությանը, քանի որ չքավոր են, չեն կարողանում մասնակցել հասարակական կյանքին: Օրինակ, երեխաները հիմնականում դպրոցից հետո չեն շարունակում ուսումը:

     Այս ամենի հետեւանքով հասարակության մեջ առաջացել է մի շերտ, որի անդամները գրագետ չեն, տառապում են տարբեր քրոնիկական հիվանդություններով` անկախ տարիքից, պատանիները հիմնականում ազատվում են զինվորական ծառայությունից` լուրջ հիվանդություններ ունենալու պատճառով: 

     Տնակային ավաններում շատ են քայքայված ընտանիքները, որոնց տղամարդիկ հիմնականում բաժանվել են, լքել ընտանիքները, մեկնել արտագնա աշխատանքի ու չեն վերադարձել:

     -Գյումրիում աղքատությունը հիմնականում տնակային ավանո՞ւմ է թեւածում: Բնակարաններով ապահովված ընտանիքները, կարելի է ասել, ավելի բարվոք վիճակո՞ւմ են:

      -Իհարկե, ամեն ինչ հարաբերական է: Այնպես չէ, որ բնակարաններով ապահովվածները բարեկեցիկ կյանքով են ապրում: Վերջերս այցելեցինք բնակարաններից մեկում ապրող մի բազմանդամ ընտանիքի: Նրանք մեզ չէին դիմել` գոնե վառելափայտ ստանալու համար, մտածելով, որ մեր կազմակերպությունն օգնում է հիմնականում տնակային ավանում ապրողներին: Փոխարենը այրել էին տան ամբողջ կահույքը եւ անցել մանրահատակին: Սոսկալի վիճակ էր: Այդ ընտանիքում վեց անչափահաս երեխա է ապրում մոր հետ: Ապրում են բազմազավակության նպաստով: Գիտե՞ք` որքան այդպիսի ընտանիքներ կան: Մենք չենք հասցնում բոլորին օգնել, ներուժը բավականացնում է ծայրահեղ վիճակում գտնվող տնակային ավանի բնակիչներին օգնել:

      -Կազմակերպությունն ինչո՞վ է աջակցում այդ ընտանիքներին:

      -Փորձում ենք հնարավոր ամեն ինչով օգնել` ինչի կարիք որ ունենում են այդ բնակիչները, բայց միայն ամենաանհրաժեշտ կարիքներն ենք բավարարում` սնունդ, հագուստ, գրենական պիտույքներ, իսկ ձմռանը վառելափայտ ենք տրամադրում: Բացի դրանից, կենտրոնը նրանց օգնում է իրավունքների ու շահերի պաշտպանության հարցում: Հատկապես պետության կողմից սոցիալական ծրագրերի, այդ թվում՝ նաեւ բնակարաններով ապահովման ծրագրի իրականացման շրջանակներում անօթեւան ընտանիքներին իրավաբանական խորհրդատվություն ենք տրամադրում, օգնում փաստաթղթերի լրացման հարցերում, մոնիտորինգ իրականացնում, որպեսզի ծրագրերը նպատակային իրականացվեն եւ կոռուպցիոն ռիսկերի չենթարկվեն: Մենք ամեն օր մոտ 20-25 չքավոր, կարիքավոր ընտանիքի հետ ենք շփվում եւ նրանց խնդիրները, հոգսերը հասկանալով` նաեւ առաջարկությունների փաթեթներ ենք կազմում եւ ներկայացնում կառավարության մարմիններին` սկսած հենց կառավարությունից, Ազգային ժողովից, վերջացրած քաղաքապետարանով եւ մարզային իշխանություններով: Մեր նման նախաձեռնության շնորհիվ էր, որ քաղաքային իշխանությունները կենցաղի տունը հիմնեցին, որտեղ ավանի բնակիչները կարող են լողանալ, օգտվել վարսահարդարի ծառայություններից: Վերջերս էլ ամերիկյան «Փարոս» հիմնադրամի հետ համատեղ տնակային ավաններում ապրող երեխաների համար կրթական զարգացման կենտրոն ենք հիմնել, որտեղ 130 երեխա է հաճախում դպրոցից հետո, սնվում է եւ դասերը պատրաստում, ներգրավվում կրթական տարբեր միջոցառումներում ու ծրագրերում:

     -Ի՞նչ միջոցներով եք իրականացնում բարեգործությունները, այդ նպատակով համագործակցո՞ւմ եք պետական կառույցների հետ:

     -Պետական կառույցների հետ համագործակցում ենք այնքանով, որ նրանք երբեմն կյանքի են կոչում մեր ներկայացրած առաջարկները: Բայց ֆինանսական աջակցություն մեզ հիմնականում տրամադրում են Սփյուռքում գործող հայկական բարեգործական կառույցները կամ արտասահմանյան կառույցները, ինչպիսին «Փարոսն» է: Նաեւ անհատներն են օգնում: Ի դեպ, վերջերս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում ստացած պետական մրցանակով սահմանված ավելի քան մեկուկես մլն դրամ գումարը հատկացրեց «Շիրակ կենտրոնին»` մեր կողմից Գյումրիի անապահով ընտանիքների համար իրականացվող ծրագրերի համար: Նախարարը մեր հայեցողությանն է թողել, թե ինչպես կծախսենք գումարը: Մենք էլ դրա մի մասը նախատեսել ենք վառելափայտ գնելու համար, մի մասով կահույք կգնենք բնակարան ստացած որոշ շահառուների համար, գրենական պիտույքներ՝ կարիքավոր ընտանիքների երեխաներին, ովքեր դպրոց հաճախելու խնդիր ունեն: Բացի դրանից, ընդունակ երեխաներին կաջակցենք, որպեսզի նրանք զարգացնեն իրենց ընդունակությունները տարբեր ոլորտներում: Ցավոք հենց տնակային ավանում օժտված երեխաները քիչ են: Հասկանալի է, որ դրա համար նաեւ միջավայրը, կենցաղը պետք է նպաստավոր լինի, որպեսզի երեխան կարողանա ի ցույց դնել իր ընդունակությունները:

«Հայոց Աշխարհ»-օրաթերթ

ՓԵՏՐՎԱՐ 13-15, 2016 թ.

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: