Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Ամեն օր, կարծեք թե, վերջին կոպեկներով ենք փայտ առնում, բայց հաջորդ օրը նորից օգնություն առաջարկող գործընկեր է հայտնվում. Վ. Թումասյան 2016-02-08   1376     

Ամեն օր, կարծեք թե, վերջին կոպեկներով ենք փայտ առնում, բայց հաջորդ օրը նորից օգնություն առաջարկող գործընկեր է հայտնվում. Վ. Թումասյան

«Շիրակ» կենտրոնի մասնակցությունը բարեգործական ծրագրերին այս տարի աննախադեպ էր. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը՝ անդրադառնալով Գյումրիի տնակային ավաններում բնակվող սոցիալապես անապահով բնակիչների խնդիրներին, որոնց «Շիրակ» կենտրոնը պարբերաբար օգնություն է ցուցաբերում: «Նախորդ տարիների համեմատ կրկնապատիկ ավելի շատ մարդկանց ենք վառելափայտ տրամադրել: Դեռ շարունակում ենք, և կարծում եմ կշարունակենք մինչև մարտ ամիսը»,-ասաց Վահան Թումասյանը: Միաժամանակ նա ասաց, որ այս բարեգործության վնասն այն է, որ շատ մարդիկ են ուզում օգտվել դրանից, այնպիսի մարդիկ, ովքեր կարողանում են իրենք իրենց գլուխը պահել: «3000 ընտանիք է դիմել աջակցություն ստանալու համար, մենք արդեն 1000 ընտանիքի տրամադրել ենք, բայց 1000-ից ավելի ծայրահեղ վիճակում գտնվող մոտ 120 ընտանիքի 5-6 անգամ ենք տրամադրում»,-նշեց նա: Վահան Թումասյանն ասաց, թե վառելափայտը քիչ-քիչ են տրամադրում, որ կորուստները քիչ լինի: «Եթե փողի կարիք ունենան, անպայման կվաճառեն փայտը, հասկանում եմ, որ իրենց իրավիճակից է»,-ասաց Վահան Թումասյանը՝ շարունակելով. «Ամեն օր կարծեք թե վերջին կոպեկներով ենք փայտ առնում, բայց հաջորդ օրը նորից է մի գործընկեր հայտնվում, որը օգնելու ցանկություն է հայտնում, և մենք, գրեթե ամեն օր, սպառում ենք մեր ամբողջ պաշարը»: Կենտրոնի ղեկավարն ասաց, որ երբ հանրայնացնում են իրենց գործերը, էլի գործընկերներ են ներգրավվում իրենց ծրագրերում, բայց դա նաև իր բացասական կողմն ունի, այն է, որ կարող է մի ամբողջ գյուղ գնալ և դիմել. «Արթիկից եկել է ծանր վիճակում գտնվող մի ընտանիք, 6 երեխա, պատկերացրեք, թե ինչ հսկա միջոցներ են պետք, որ կարողանաս բոլորին օգնության ձեռք մեկնել»: Թումասյանի խոսքերով՝ պետությունը կամ համայնքները պետք է սոցիալական ծրագրերին առավել ուշադրություն դարձնեն, արմատական փոփոխություններ պետք է արվեն, մարդիկ պետք է աշխատեն: «Սոցիալական նպաստների փոխարեն պետք է փողոցների հավաքարարների թիվն ավելացնել, որ մարդն իր աշխատանքի դիմաց ինչ-որ բան ստանա, ոչ թե տանը նստեն 6 հոգով, որ ինչ-որ կազմակերպություն գա և իրենց օգնություն տա: Հասկանալի է, ովքեր հաշմանդամ են, միայնակ ծերեր են, փոքր երեխաներ ունեն, ճակատագրի բերումով դժբախտ են և այլն, բայց մյուս ընտանիքները, որ տղամարդ ունեն, աշխատունակ են, այդ մարդիկ պետք է աշխատեն: Պետությունը նույնիսկ արհեստականորեն պետք է աշխատատեղեր ստեղծի, և սոցիալական նպաստների մի մասն ուղղվի նման աշխատանքներին»,-ասաց նա: Ըստ նրա՝ մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք իրականացվեցին, մեծ օգնություն էին Գյումրիի համար: «Մոտ 20 տոննա սննդամթերք բաժանվեց, հարյուրավոր երեխաների տաք և նոր հագուստ բաժանվեց: Քաղաքի փողոցների բոլոր հավաքարարներին ամանորյա նվերներ բաժանվեցին: Իհարկե, այսպես դժվար է, որովհետև աղքատությունը գնալով ավելի խորանում է. եթե անցյալ տարի մեզ դիմում էին ծայրահեղ սոցիալական վիճակում գտնվող 200 ընտանիք, այս տարի դիմել են հազարից ավելի»,-եզրափակեց «Շիրակ» կենտրոնի ղեկավարը:

Tert.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: