Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

15.9 միլիոն եվրո կտան Գյումրու ռմբակոծված փողոցները վերանորոգելու համար. մնում է Սերժ Սարգսյանը համաձայնի (video) 2015-10-27   1162     

15.9 միլիոն եվրո կտան Գյումրու ռմբակոծված փողոցները վերանորոգելու համար. մնում է Սերժ Սարգսյանը համաձայնի (video)
Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, անձրեւային եղանակներին գյումրեցիները տնից դուրս գալ չեն կարողանում. փողոցներում աննկարագրելի վիճակ է, դրանք անանցանելի են, ջրի ու ցեխի մեջ շաղախված:

Այնպիսի տպավորություն է, թե այստեղ պատերազմ է եղել ու հանրապետության մշակութային մայրաքաղաքի բոլոր փողոցները միաժամանակ ռմբակոծվել են: Գործազրկությունից բացի, քաղաքի այս վիճակը եւս լուրջ պատճառ է դարձել արտագաղթի: Ինչպես տեղեկանում ենք, Եվրոպական վերակառուցման ու զարգացման բանկի պաշտոնական կայքից` այս բանկը նախապատրաստվում է դրամաշնորհ ու վարկեր տրամադրել ՀՀ կառավարությանը՝ Գյումրիի փողոցաշինության, ժամանակակից լուսավորության ու ջրահեռացման համակարգ ունենալու համար: Բանկը պատրաստ է այս նպատակի համար հատկացնել ավելի քան 5,3 միլիոն եվրո դրամաշնորհ, այսինքն անհատույց գումար եւ 10.6 միլիոն վարկ ՀՀ կառավարությանը. շատ չնչին տոկոսադրույքով՝ տարեկան 1.8 տոկոսով:

Պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը 15.9 միլիոն եվրո է: «Այն հնարավորություն կտա վերականգնել Գյումրի քաղաքի հիմնական փողոցները եւ արդիականացնել փողոցային լուսավորությունը: Փողոցների վերանորոգման աշխատանքները իրենց մեջ կներառեն ասֆալտի նորացումը ու մայթերի նորոգումը, ջրահեռացման դրենաժային ենթակառուցվածքի բարելավումը, վերազինումը: Փողոցային լուսավորության մոդերնիզացման կկատարվի բարձր ճնշման լամպերով՝ գերժամանակակից էներգաարդյունավետ տեխնոլոգիաների օգտագործմամբ»,- ընթերցում ենք Եվրոպական վերակառուցման ու զարգացման բանկի պաշտոնական կայքի «Գյումրու քաղաքային փողոցները» վերնագրում:

Փաստորեն այս ծրագրի հաստատվելու դեպքում Գյումրիում 11 հազար էներգոէֆեկտիվ լուսակետ կտեղադրվի. քաղաքի էլեկտրաէներգիայի ծախսը չի շատանա: Մենք Գյումրու քաղաքապետարանից ճշտեցինք, որ քաղաքապետարանն արդեն իսկ կնքել է պայմանագիր Եվրոպական բանկի հետ, քանի որ միջազգային պայմանագիր է, մնում է կառավարությունը որոշում ընդունի ու ուղարկի Ազգային ժողովի հաստատմանը: Իսկ թե կառավարությունը, մասնավորապես այս օրերին Գյումրու փողոցների վիճակով անհանգստացած Սերժ Սարգսյանը վարկերի տակ կմտնի՞ հանուն Գյումրիի զարգացման, կերեւա առաջիկայում:



Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/10/27/622905/

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: