Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Վագոն-տնակների բնակիչները աղբանոցներից կոշիկ ու անվադող են հավաքել. «Շիրակ կենտրոն» 2015-10-20   1221     

Վագոն-տնակների բնակիչները աղբանոցներից կոշիկ ու անվադող են հավաքել. «Շիրակ կենտրոն»

Ձմռանը դեռ մոտ մեկ ամիս ժամանակ կա, բայց Հայաստանի ամենացուրտ հատվածներից մեկում՝ Շիրակի մարզում, ձմեռը շատ ավելի շուտ է սկսվում: Իսկ ջեռուցման հարցը այստեղ խոցելի է հատկապես անօթևան՝ վագոն-տնակներում ապրող ընտանիքների համար: Ձմեռը դեռ չսկսած` Գյումրիի սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն»-ը օրական 30-40 զանգ է ստանում: Այս տարի արդեն մոտ100 ընտանիքի վառելափայտ են բաժանել:

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը NewsBook-ի թղթակցի հետ զրույցում փաստում է` ամբողջ ամառ վագոն-տնակներում ապրող մարդիկ աղբանոցներից կոշիկներ, անվադողեր և այլ իրեր են հավաքել, որպեսզի կարողանան ձմեռը թեկուզև քաղցած, բայց գոնե առանց ցրտահարվելու անցկացնել: «Մարդիկ ապրում են խարխուլ տնակներում, որտեղ ձմռանը ջերմաստիճանը նույնքան է, որքան դրսում: Այս պայմաններում այդ ընտանիքներին հավասարեցնել համեմատաբար նորմալ պայմաններում ապրող մարդկանց հետ ու տալ նույն սոցիալական նպաստը, առհասարակ սխալ է: Նրանց դեպքում սոցիալական նպաստը բավարարում է միայն չոր ու ցամաք հացի համար»,- ասաց Վահան Թումասյանը՝ հավելելով, որ ամեն տարի հասարակական կազմակերպությունը տարբեր միջոցներով իրականացնում է «Ջերմություն անօթևան ընտանիքներին» ծրագիրը:

«Գյումրիի քաղաքապետարանը, մարզպետարանը իրենց միջոցներով որոշակի աջակություն ցուցաբերել, բայց դա կարելի՞ է համարել պետական աջակցություն»,-հարցնում է հ/կ ղեկավարը: Վահան Թումասյանի խոսքով, եթե Հայաստանն իրեն համարում է սոցիալական պետություն, ապա սոցիալապես խոցելի խմբերի համար ծրագրեր պետք է իրականանցի: «Մենք հարյուրավոր առաջարկություններ ենք ուղարկել, բայց դրանք թղթի վրա են մնացել: Պետությունը անհավասար իրավիճակ է ստեղծել: Նման պամաններում ապրող մարդկանց հավասարեցնել համեմատաբար նորմալ պայմաններում ապրող մարդկանց հետ, առհասարակ սխալ է: Եթե պետությունը չի կարողանում բնարականներով ապահովել և աղքատությունը հաղթահարել, մարդկանց գոնե աշխատանքով պետք է ապահովի:
Գոնե սոցիալական ծրագրեր պետք է մշակի»,- նկատում է Վահան Թումասյանը: Վերջինիս խոսքով, աղբանոցներից վառելիք հայթայթելը նաև հոգեբանություն է ձևավորում: «Հիմա մենք, երբ վառելափայտ ենք տրամադրում, հիմնականում չբնակեցված տնակներն ենք քանդում, փայտը բաժանում ենք որպես վառելափայտ, իսկ եթե դա էլ չենք անում, մարդը գնում է, քաղաքի ծառերն է կտրում: Նախորդ տարիներին եղել են դեպքեր, որ գնացել ծառեր են կտրել, որ երեխան չսառչի: Արդյունքում մեծ տուգանքներ են նշանակել»,- ընդգծեց նա: Վահան Թումասյանի դիտարկմամաբ` Երևանում, այլ մարզերում էլ կա աղքատություն, բայց Շիրակի մարզը նրանով է առանձնահատուկ, որ այստեղ 2700 ընտանիք է ապրում փողոցում: «Ոչ միայն աղքատ են՝ այլև անօթևան»,- շեշտում է նա՝ ընգծելով, որ եթե այլ մարզերում աշխատատեղերի ստեղծմամբ կամ նպաստներ բարձրացնելով հնարավոր կլինի լուծել աղքատության հարցը, ապա Գյումրիում հնարավոր չէ, այստեղ նաև բնակարանների հարցն է առկա, ինչը կրկնակի դժվարություն է:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

 

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: