Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Գյումրիի անօթևանների հարցում խառնաշփոթ է ստեղծվել 2015-10-20   1188     

Գյումրիի անօթևանների հարցում խառնաշփոթ է ստեղծվել
Գյումրիում անօթևանների չնչին մասի խնդիրները լուծելով՝ հնարավոր չէ վերացնել անօթևանության խնդիրը: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հանձնարարականին: Վերջերս Շիրակի մարզի ղեկավարության հետ անցկացված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր կարճ ժամանակահատվածում լուծել բնակարանների գնման վկայագրերի ծրագրի ավարտական փուլի շահառու հանդիսացող անօթևան ընտանիքների խնդիրները:

Կարճ ժամանակահատվածը 2015-16 թվականներն են: Այս ընտանիքների թիվը, Վահան Թումասյանի խոսքով, 250-ն է, այնինչ Գյումրում հաշվառված է 2500-2700 անօթևան ընտանիք: Նա հարցադրում է անում՝ իսկ մնացած անօթևանների խնդիրը ո՞վ պետք է լուծի: «Պետությունն այսօր չափորոշիչներ է սահմանել, թե ով է պետության կողմից ենթակա փոխհատուցման: Եթե խոսքն այդ 250 ընտանիքի մասին, որոնց պետք է ԲԳՎ հատկացնեն ու դրանով հարցը փակված համարեն, բա 2500 ընտանիքին ի՞նչ ենք անելու: Նրանք հո երկնքից չեն իջել, պետության վարած քաղաքականության հետևանքով են դարձել անօթևան: Այսինքն՝ կարող են չափորոշիչներ դնել, որ, օրինակ, անօթևանը պետք է 2 մ հասակ ունենա, նոր իրեն ճանաչեն անօթևան ու փոխհատուցեն: Դրանից ցածր բոյ ունեցողներին ասեն՝ չենք փոխհատուցո՞ւմ: Մոտավորապես նման մոտեցում է, երբ ասում են, որ մինչև տարեվերջ կամ հաջորդ տարի խնդիրը կլուծվի»,- նշեց Վահան Թումասյանը: Նրա խոսքով՝ Գյումրիի անօթևանների հարցում խառնաշփոթ է ստեղծվել:

Անօթևանության խնդիրն ինչքան ձգձգվում է, այնքան խնդիրներ են առաջանում, գրեթե անլուծելի խնդիրներ: «Գյումրում 2500-2700 ընտանիք ապրում է ծայրահեղ թշվառ վիճակում՝ տնակային ավաններում և խարխուլ ու վթարակային հանրակացարաններում ու շենքերում: Քանի որ անօթևանության պրոբլեմը ձգձգվել է, անօթևանության նոր տեսակներ են առաջացել քաղաքում»,- ասաց նա: Ըստ Վահան Թումասյանի՝ 250 ընտանիքի բնակարանային խնդիրները ԲԳՎ-ների միջոցով լուծելու գործընթացի ավարտից հետո անօթևանների ցուցակում հաշվառված, բայց փոխհատուցման ոչ ենթակա մոտ 1000 ընտանիք կմնա Գյումրիում, դրան գումարվում են մոտ 1500 այն ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով չեն հաշվառվել:
Նրա խոսքով՝ բազմակողմանի մոտեցում է պետք ցուցաբերել Գյումրիի անօթևանների խնդրին, համայն հայության միջոցները պետք է ներդրվեն, պետական միջոցներով նման խնդիր հնարավոր չէ լուծել: «Տարբեր տարիների խնդիրներ են կուտակվել, տարբեր ընտանքիներ կիսվել են, հանրապետության մարզերում ինչքան բնակարան կորցրած ընտանիք կա, եկել տնակներ են գնել կամ վարձով բնակվում են Գյումրիի տնակներում, կան դեպքեր, երբ բնակարանների գնման վկայականներն են վաճառել մարդիկ, բայց դրա գումարը ծախսել են: Այսինքն՝ այնքան շիլա-շփոթ է ստեղծվել, որ բազմակողմանի մոտեցում պետք է ցուցաբերվի խնդրին»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ առաջին հերթին պետք է անօթևանների վերահաշվարկ կատարվի:Նրա խոսքով՝ եթե նման քաղաքականությունը շարունակվի, առաջիկա 20-30 տարում էլ Գյումրիի անօթևանների խնդիրը չի լուծվի:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/country/view/122097#sthash.bAMWd7yd.dpuf

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: