Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Տնակային ավանների պատանիների 70 տոկոսը չի զորակոչվում աղքատության հետևանքով ձեռք բերված հիվանդությունների «շնորհիվ».Վ.Թումասյան 2015-10-17   1102     

Տնակային ավանների պատանիների 70 տոկոսը չի զորակոչվում աղքատության հետևանքով ձեռք բերված հիվանդությունների «շնորհիվ».Վ.Թումասյան Աղքատությունը ոչ միայն սոցիալական  կարգավիճակ է, այլև մտածողություն, հոգեվիճակ,  առողջական վիճակ: Ըստ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի ,Գյումրիի տնակային ավաններում ապրող ծայրահեղ աղքատ բնակիչների երեխաների գրեթե 90 տոկոսը թերսնվածության պատճառով առողջական խնդիրներ ունի, իսկ երիտասարդների 70 տոկոսն էլ բանակ չի զորակոչվում հիվանդությունների պատճառով:

«Տնակային ավաններում ապրող ընտանիքների գրեթե 70 տոկոս երիտասարդությունն ազատվում է առողջական վիճակի պատճառով. հիվանդ են, նպաստառու են: Հատկապես, երեխաներն ու միայնակ ծերերը` սարսափելի վիճակի մեջ, մասսայական:  Տնակային պայմաններում թերսնվածության հետևանքով` վատ աճ ունեն  ռախիտ են ասում»,- այս մասին  Աղքատության վերացման միջազգային օրվա առիթով  Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Վահան Թումասյանը ու հավելեց. «Եթե այլ մարզերում միայն աղքատ են, Գյումրիում նաև անօթևան են: Այսինքն` ծայրահեղ աղքատ, գումարած` անօթևան, դա ի՞նչ է կոչվում: Կոչվում է  թշվառ»:

Ըստ Վահան Թումասյանի` տնակային ավանների  բնակիչները ամառ-ձմեռ ուտում են մակարոնեղեն և հաց:

«Տնակային ավանի խանութում նայում եմ` մի երկու հատ մակարոն է դրված ու չոր հաց, սուրճ ու շաքարավազ:  Հարցնում եմ` ինչու եք չոր հաց վաճառում: Ասում է` մեր մոտ նոր, տաք հաց չեն առնում, որովհետև թազա  հացը շատ է ուտվում, գերադասում են հինը առնել, դրա համար մենք հինն ենք վաճառում»,- ավելացրեց Վահան Թումասյանը:

Նշենք, որ «Օքսֆամ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի  ուսումնասիրությունների համաձայն` այսօր մեր երկրի հիմնական պարենային սննդամթերքներ են հացահատիկը, կարտոֆիլը՝ մոտ 70-80 տոկոս: Նշված տվյալներն իրենցից ենթադրում են մարդկանց թերսնուցում, որովհետև, սննդային այլ բաղադրիչներ ձեռք բերել չկարողանալու արդյունքում, մարդիկ ստիպված են օգտագործել մեծ քանակությամբ այդ սննդատեսակները:

Հիշեցնենք, որ եթե զարգացած երկրներում օրական  2700 կկալ-ն է համարվում նորմատիվային, ապա  Հայաստանում մարդու նորմալ կենսագործունեության ու աշխատանքի համար Առողջապահության նախարարության կողմից սահմանված էներգետիկ նվազագույն օրաբաժինը կազմում է 2412 կիլոկալորիային համարժեք սնունդ: Սակայն նույնիսկ դա մեր երկրում, ըստ «Օքսֆամ»-ի ուսումնասիրությունների`  չի ապահովվում: Ըստ  «Առավոտ» օրաթերթում կազմակերպության ներկայացված տվյալների. 2011 թվականին 2100 կկալ-ից պակաս սնունդ է ստացել Հայաստանի բնակչության 55,5%-ը, 2012-ին այդ ցուցանիշը մի փոքր բարելավվել է՝ 52,9%, սակայն 2013-ին է՛լ ավելի վատթար արդյունք ենք գրանցել՝ 59,2%: Ըստ որում. քաղաքաբնակները ավելի վատ են սնվում, քան գյուղաբնակները՝ քաղաքային բնակչության 60,5%-ն է օրվա ընթացքում 2100 կկալ-ից պակաս էներգիա ստանում:

Ինչ վերաբերում է  2014-ի և 2015-ին, տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն դատելով երկրի տնտեսական իրավիճակից, առաջընթաց դժվար թե արձանագրվի:

Ըստ  «Շիրակ «Կենտրոն» ՀԿ-ի տնօրենի` վատ կառավարման արդյունքում է, որ չնայած ողջ սեպտեմբերին գյուղացիները բողոքում էին, որ տոննաներով լոլիկ, սմբուկ, խաղող են թափել, քանի որ, օրինակ, վարունգի մեկ կիլոգրամը 20 դրամով անգամ չեն գնել իրենցից մթերողները, Գյումրիի շուկայում դա «չերևաց», որ Գյումրիի աղքատ բնակչությունը «գոնե կուշտ փորով» հաց ու բանջարեղեն ուտեր:


«Մեր ամենամեծ պրոբլեմը չկազմակերպված պետական համակարգ ունենալն է, էդ միանշանակ է, երբ բերքառատ երկրում նույնիսկ ամռանը կա թերսնվածության խնդիր կա»,- ասաց Վահան Թումասյանը` տարակուսելով, թե ինչու պետական, մասնավոր ու բարեգործական կազմակերպությունների միջև չեղավ համակարգված համագործակցություն, որ այդ բերքը առնվեր ու տրամադրվեր ծայրահեղ կարիքավորներին:

Աղքատ կյանքը, ըստ Վահան Թումասյանի, ազդում է նաև   այս մարդկանց հոգեբանության վրա:

Հիշեցնենք, որ  պաշտոնապես` ըստ  Ազգային վիճակագրական ծառայության`2014 թ. տվյալների`  Հայաստանում աղքատության մակարդակը 32 տոկոս է, ինչը նշանակում է` շուրջ 930 հազար մարդ: Ծայրահեղ աղքատ բնակչության տոկոսը կազմում է  2 ,5 տոկոս, այսինքն` շուրջ 70-80 հազար մարդ:

Տնտեսագետ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով  այս փուլում   աղքատության դեմ պայքարը դեռ բավարար չի համարում, գտնում է, որ այն պետք է ավելի ինտենսիվ ու արդյունավետ լինի:
Նա նշեց, որ չնայած տարեց տարի Հայաստանի պետական բյուջեում ավելանում են սոցիալական ծախսերը, դրանք միևնույն է  շատ քիչ են` գնաճին համապատասխանության տեսանկյունից:

«Նվազագույն աշխատավարձ` 55 000 դրամ. միշտ ասել եմ , որ դա շատ  ցածր է,և եթե նույնիսկ կառավարության ծրագրով նախատեսված է,ո ր 2017-ին դառնալու է 65 000, նույնիսկ հիմա այդ 65 հազարը շատ ցածր թիվ է»,- նշեց Միքայել Մելքումյանը, ով վճարունակ պահանաջարկի  ավելացման  կողմնակից  լինելով ասում է, որ ըստ միջազգային պրակտիկայի` նվազագույն աշխատավարձը պետք է լինի միջին աշխատավարձի 40 տոկոսը:


«Իսկ մեզ մոտ միջին աշխատավարձը 200  հազար դրամ է, որի 40 տոկոսը արդեն 80 հազար դրամ է կազմում, իսկ նվազագույնը` 55 000»,- թվերով ներկայացրեց  տնտեսագետը:

Հիշեցնենք,  որ 2005-2006 թվականներից հետո Հայաստանում աղքատության դեմ պայքարը փոխարինվել է «Կայուն զարգացման հայեցակարգով», որի հիմնական գաղափարախոսությունն է, որ ոչ թե հատուկ նպաստներ են տրվում աղքատ բնակչությանը, այլ այդ պայքարը փոխկապակցվում է  նվազագույն աշխատավարձի բարձրացմանը, աշխատատեղերի բացմանը, աղքատ բնակչության` դասընթացների ու վերապատրաստումների միջոցով  մրցունակության ավելացմանը, հասցեական որոշ սոցիալական տարբեր ծրագրերին:

tert.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: