Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Ահազանգ հնչեցնել մարդկանց կրկնակի աղքատության մասին 2015-07-22   1194     

Ահազանգ հնչեցնել մարդկանց կրկնակի աղքատության մասին Վերջին տարիներին կառուցված եւ շահագործման հանձնված շենքերի ու բնակարանամուտ տոնած գյումրեցի ընտանիքների ոգեւորության ընդհանուր պատկերը որքան էլ հուսադրող, դարձյալ մի ծերպ է թողնում մտածելու, որ անօթեւանության խնդիրը դարձյալ չի հատում եզրագիծը: Այս խնդրով զբաղվող «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը նկատում է, որ անօթեւանության խնդրի լուծման դանդաղ ընթացքը, որ այսօր հատել է քառորդ դարի սահմանագիծը, նորանոր խնդիրների շարանի առջեւ է կանգնեցրել պատասխանատուներին, ովքեր պարբերաբար շեփորում են, թե մոտ է դրա ավարտը, բայց այնուամենայնիվ, վերջն այնպես էլ չի երեւում:

Վահան Թումասյանի համոզմամբ, այսօր այդ խնդրի լուծման համար, բացի ստանդարտ մոտեցումներից` պետբյուջեի հաշվին իրականացվելիք բնակարանների փոխհատուցումից զատ, հարկ կա կիրառության մեջ դնել նաեւ այլընտրանքային տարբերակները: «Շիրակ կենտրոնն» առաջարկում է, որ այն ընտանիքներին, որոնք երկրաշարժի հետեւանքով չէ, որ անօթեւան են դարձել, ոչ սեփականության իրավունքով սոցիալական բնակարաններ տրվեն, կամ երկարաժամկետ, փոքր տոկոսադրույքով վարկեր, կամ էլ` նվիրաբերվի տնակը կամ այլ տարածք, որպեսզի մարդիկ կարողանան տներ կառուցել: Բոլոր ընտանիքների պայմանները նույն սանդղակի վրա դնելը, ըստ Վ.Թումասյանի, սխալ կլիներ:

«Շիրակ կենտրոնն» այս հարցում բարեգործական հիմնադրամների ներգրավման գործոնին էլ մեծ կարեւորություն տալիս եւ հանդես է եկել դրանց ուղղված տասնյակ առաջարկություններով: Իր գործունեության ընթացքում, Թումասյանի ղեկավարած հասարակական կազմակերպությանը անօթեւան ընտանիքների վիճակը նկարագրող տեսանյութերն համացանցով սփռելու, համայն հայության ուշադրությունը աղետի գոտու խնդիրներին բեւեռելու եւ փորձելով մարդկանց համոզելու միջոցով, որ այստեղ ներդրումներ կատարեն` իրենց ավանդը մեր մարզում ունենալու համար, հաջողվել է նպաստել 40 ընտանիքների բնակարանատեր դառնալուն: Միայն ընթացիկ տարում այդ կերպ մոտ 20 ընտանիքներ հիմնականում ամերիկահայերի օգնությամբ, արդեն հնարավորություն են ունեցել բնակարանատեր լինելու իրենց կարգավիճակի բերկրանքն ապրել: Ամերիկյան «Փարոս» հիմնադրամն այս տարում միայն արդեն երկու բազմազավակ անօթեւան ընտանիքների բնակարաններ է նվիրաբերել:

-Մեր կողմից արված առաջարկություններից մի քանիսը կառավարությունում քննարկումների են  արժանացել եւ համոզված եմ, որ լուրջ արդյունքի կհասնենք,-ասում է Վ. Թումասյանը:

«Շիրակ կենտրոնի» համար սկզբունքային հարց է համարվում նաեւ տնակներից քաղաքն ազատելը: Հայտնի է, որ Գյումրիում եւ քաղաքի արվարձաններում մոտ 3 հազար տնակներ գոյություն ունեն, որոնց գրեթե 30 տոկոսն անբնակ է: Բայց կան տնակներ, որոնք տերեր ունեն եւ կազմակերպությունը ‎ նույնիսկ նրանց ֆինանսապես շահագրգռելու միջոցով, իր առջեւ խնդիր է դրել, որ այդ տնակները ապամոնտաժվեն:

-Անհրաժեշտություն կա այսօր, որ քաղաքը ձերբազատվի տնակներից: Անօթեւանության խնդրում լուրջ փոփոխություններ ակնկալելն անհնար է, եթե քաղաքում դեռ առկա են տնակային տնտեսությունները: Այստեղ ապրողների հիմնախնդիրներն առավել խտացված են, քան բնակարաններում ապրողներինը Կան դեպքեր, երբ մարդիկ բնակարան են ստացել, սակայն տնակները չեն ապամոնտաժել` գուցե՞ այն հույսով, որ սոցիալական նպաստներ կստանան կամ նոր բնակարան ձեռք բերելու իրավունք: Սակայն այժմ տնակների հանձնումը լուրջ պայման է դառել եւ դրան խիստ են վերաբերվում:

Մյուս կողմից, խոսելով անօթեւանության խնդրի մասին, չպետք է անտեսել այն հանգամանքը, որ նոր թաղամասերում բնակարաններ ստացած այն ընտանիքների թիվն էլ քիչ չէ, որոնք ցանկանում են դրանք վաճառել, դա հերքելը հեշտ չէ, քանի որ այդ մասին են վկայում բազում առք ու վաճառքի հայտարարությունները, որնոք տեղ են գտնում թերթերում, շենքերի շքամուտքերի դռներին եւ այն: Վ.Թումասյանը այս երեւույթը եւս բացասական երեւույթ չի դիտում.

-Եթե Գյումրիում կան բնակարաններ, որոնք վաճառվում են եւ կան մարդիկ, ովքեր դրանք գնում են, նշանակում է դեռ ամեն ինչ կորած չէ: Ուրեմն` մարդիկ կան, որ հույս են կապել այս քաղաքի հետ եւ բնակարան են գնում: Այժմ իմ ասած բարեգործական հիմնադրամների գնած եւ անօթեւաններին նվիրաբերված բնակարանների 90 տոկոսը գտնվում են «Մուշ» թաղամասում:

Այստեղ բնակարանները գտնվում են համեմատաբար բարվոք վիճակում` նորոգ են, ջեռուցում կա, կարելի է մի քանի տարի առանց հոգսերի ապրել:

-Կան ընտանիքներ, որոնք բնակարան են ստացել, բայց չեն ձեւակերպել իրենց անունով, եւ նրանք շարունակում են շահառու մնալ, պետությունը պարտավորություն ունի դրանց, որպես երկրաշարժից անօթեւան մնացածների, փոխհատուցում տալ: Վիճելի թեմա է նաեւ բնակարանի պատկանելությունը, մասնավորապես` մի քանի եղբայրներով մեկ բնակարան են ստացել, ուրեմն` ի՞նչ պետք է անեն, վաճառեն բնակարանը, որպեսզի կիսեն: Մյուսն էլ վաճառում է ստացած, որպեսզի իրեն անհրաժեշտ սենյակների թվով բնակարան գնի: Եվ չպետք է մոռանալ արտագաղթի մասին, որը, բնականաբար, նույնպես բնակարանը վաճառելու մշտառկա առիթ է:

Իսկ ընդհանուր առմամբ, Վ.Թումասյանը գտնում է, որ Գյումրիում առկա աղքատության խնդրին զուգընթաց, անօթեւանության խնդիրը մարդուն իջեցնում է մինչեւ կրկնակի ախքատության աստիճանի եւ այսպիսի ընտանիքների վիճակն այնքան վատթար է, որ պետք է մշտապես ահազանգ հնչեցնել այս մասին:

Սամվել Հունանյան
asparez.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: