Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Նարեկ Սարգսյանն իր աչքով տեսել է, թե ինչ վիճակ է տիրում Գյումրիի տնակային ավաններում 2015-06-14   1179     

Նարեկ Սարգսյանն իր աչքով տեսել է, թե ինչ վիճակ է տիրում Գյումրիի տնակային ավաններում Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ շատ հպանցիկ է խոսվել «Գլենդել Հիլզ» ընկերության մասին, քանի որ այդ ընկերությունը փաստացի այլևս գոյություն չունի։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը, ով նույնպես հանդիպել է քաղաքաշինության նախարարի հետ, նրա հետ շրջել տնակային ավաններով ու ներկայացրել անօթևանության խնդիրները։

«Այս հանդիպումը նախորդ հանդիպման շարունակությունն էր, որտեղ քննարկվել է Գյումրի քաղաքի ներկայի ու ապագայի հարցը։ Նախորդ նիստին ես ներկայացրի անօթևանության խնդիրները, տիրող իրավիճակը և առաջարկեցի, որ իշխանությունները այցելությունների ժամանակ նաև անօթևանների հետ շրջեն, այցելեն տնակային ավաններ, որ ավելի լավ պատկերացնեն խնդրի չափերը։ Առաջինը քաղաքաշինության նախարարն արձագանքեց և իր աշխատանքային այցի ընթացքում՝ մարզպետարանում փակ աշխատանքային խորհրդակցությունից առաջ, միասին այցելեցինք տնակային ավաններ, և նախարարն իր աչքով տեսավ այն վիճակը, որ տիրում է տնակային ավաններում»,- ասաց Վահան Թումասյանը։

Նրա խոսքով՝ այցելությունից հետո կայացած խորհրդակցության ժամանակ բավականին բաց քննարկում է տեղի ունեցել աղետի գոտու ապագայի, անօթևանների խնդիրների վերաբերյալ։ «Մենք ներկայացրինք անօթևանության խնդրի լուծման մեր հայեցակարգը, որ բաղկացած է 30 կետից, և այլընտրանքային լուծման ուղիներ կան։ Դրանցից մի քանիսի հետ համաձայն էին Գյումրիի քաղաքապետը, մարզպետը դեմ չէր, նաև քաղաքաշինության նախարարը փորձում է, որ այդ տարբերակները կիրառվեն։ Մանրամասն ներկայացրել եմ ոչ միայն տնակային ավաններում, այլև կիսախարխուլ հանրակացարաններում ապրող ընտանիքների վիճակը, նրանց անօթևանության պատճառները, որովհետև 3300 ընտանիք ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում։ Նրանցից միայն 300-ն են բնակարանային փոխհատուցման ենթակա, մնացածի մասին որևէ ծրագիր չկա»,- ընդգծեց «Շիրակ կենտրոնի» ղեկավարը։

Ըստ Թումասյանի՝ առաջարկություններից մեկն էլ այն էր, որ 2016-ին անօթևաններին բնակարանով ապահովելու ծրագրի ավարտից հետո էլի ինչ-որ ծրագրեր մշակվեն։

«Այս ծրագրի ավարտից հետո որևէ պետական ծրագիր նախատեսված չէ, և, որքան հասկանում եմ, առաջիկայում պետությունն առհասարակ տրամադրված չէ նորից որևէ լայնամասշտաբ ծրագիր իրականացնել։ Դրա համար արժի, որ այլընտրանքային եղանակներ կիրառվեն: Դրանցից մեկով անհատ հովանավորների կողմից այս տարի մեր շահառուներին արդեն 25 բնակարան է նվիրաբերվել կամ նվիրաբերվելու։ Տարբերակներից մեկը սոցիալական բնակարանային շինարարությունն է կամ հնարավորություն տալը, որ նրանք իրենց ձեռքով իրենց համար բնակարաններ կառուցեն»,- ասաց նա՝ հավելելով, որ ամենակարևոր խնդիրներից մեկն էլ կառավարության որոշմամբ անօթևան ընտանիքների հաշվառում իրականացնելն է՝ նշելով անօթևանության պատճառները։

Հարցին, թե արդյոք կոնկրետ «Գլենդել Հիլզի» հետ կապված խոսակցություն եղե՞լ է, որովհետև արդեն տեղեկատվություն կա, որ այդ ընկերությունն իր երևանյան ակտիվները վաճառելու է և դրանով փակի գյումրեցիների պարտքերը, Թումասյանը պատասխանեց. «Ես տեղեկություն ունեմ, որ այդ միջոցներով Ախուրյանի շինարարությունը պետք է շարունակեն։ Շատ հպանցիկ է խոսվել «Գլենդել Հիլզի» մասին, որովհետև, որքան հասկանում եմ, փաստացի «Գլենդել Հիլզը» գոյություն էլ չունի։ Նախարարն ասաց, որ Ախուրյանի շինարարությունը պետք է շարունակվի, և իրենք սպասում են այդ ակտիվների վաճառքին»։

Անդրադառնալով «Գլենդել Հիլզի» կողմից կառուցված շենքերին՝ Թումասյանն ասաց, որ դրանք այսօր ամենից պահանջված ու վաճառվող բնակարաններն են, քանի որ բնակվելու համար որոշակի հարմարավետ պայմաններ կան այդ շենքերում, սակայն թերություններն էլի ի հայտ են գալիս՝ երեսպատման սալիկներն են անորակ, բայց ընդհանուր առմամբ, գոնե նոր են, իսկ հին բնակֆոնդն ընդհանրապես շարքից դուրս եկած վիճակում է։

1in.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: